Կորեական դորամաներ. 10 պատճառ դրանք դիտելու համար - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Կորեական դորամաներ. 10 պատճառ դրանք դիտելու համար

Այսօր կորեական սերիալները՝ դորամաները/դրամաները (կամ ինչպես դրանք հաճախ անվանում են՝ kdrama-ները) համաշխարհային թրենդ են դարձել: Դրանք հայտնի են ոչ միայն Կորեայում, այլև ասիական ու եվրոպական շատ երկրներում, և նույնիսկ Ամերիկայում: Ըստ «Կորեական ստեղծագործական բնույթի գործակալության» (Korea Creative Content Agency)՝ մոտավորապես 18մլն ամերիկաբնակ դիտում է կորեական դորամաներ:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ կորեական մշակույթը Հայաստանի հետ ոչ մի կապ ունենալ չի կարող, և հայկական մենթալիտետից այնքան է տարբերվում, որ մեր երկրում kdrama-ները դիտողներ չեն լինի: Սակայն մեր անցկացրած հարցման արդյունքում պարզ դարձավ, որ հարցմանը մասնակցած 80 հայ երիտասարդներից 42-ը, այսինքն՝ յուրաքանչյուր 2-րդը կորեական դորամաների սիրահար է: ՎիվառոՆյուզը փորձել է նաև հետազոտել ու գտնել 10 պատճառ, որոնց շնորհիվ մարդիկ այդքան հետաքրքրված են kdrama-ներով:

  • Դորամաների ձևաչափը շատ հարմար է:

Կորեական դրամաների մեծ մասը բաղկացած է 16 կամ 20 սերիայից: 1 էպիզոդի տևողությունը 1 ժամ է: Յուրաքանչյուր սերիայի այդ 1 ժամվա ընթացքում հանդիսատեսը կարողանում է իրեն զգալ դրամայի մի մասը, տեսնել, թե ինչպես են զարգանում դեպքերն ու կերպարները, և թե ինչպես է պատմությունը մոտենում իր տրամաբանական եզրահանգմանը:

  • Նկարահանման որակը հոլիվուդյան ֆիլմերին ոչնչով չի զիջում:

Յուրաքանչյուր դրամա մեծ ջանքեր է պահանջում նկարահանման ժամանակ: Նկարահանման հրապարակը, կադրերի ֆիքսման դիրքը և այլն շատ կարևոր են պատմությունները կյանքի կոչելու համար: Նկարահանող թիմը նորարարություններ է փնտրում ցանկացած կադր ավելի գեղեցիկ ու տպավորիչ դարձնելու համար: Հետևյալ օրինակը՝ վերցված «Descendants of the Sun» («Արևի հետնորդները») դրամայի 6-րդ սերիայից, այս կետի վառ ապացույցն է:

DSC08388_2

1 2 3 4

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

Կորեական 5 նոր սերիալ, որ կարող եք դիտել այս ամռանը

BTS խումբը վերադարձել է նոր սինգլով, ալբոմով ու աղմուկով

Երաժշտական ամփոփում. Մարտի լավագույն նորույթները

Կորեական 5 սերիալ, որ կթողարկվի ապրիլին

Կորեական դորամաների ամենահիշվող սաունդթրեքերը

Գրեմմի 2019-ի հետաքրքիր լուքերը

Կյանքի գեղեցիկ պահերն ու սերն իլուստրացիաներում

2018թ.-ի 10 լավագույն կորեական սերիալները

Կորեայի մշակույթի օրը Հայաստանում (Լուսանկարներ)

Լավագույն մեջբերումները կորեական սերիալներից

Կորեայի մշակույթի օր Հայաստանում. Կհնչեն քեյ-փոփ և ազգային կատարումներ

EXO խումբը վերադարձել է նոր տեսահոլովակով, ալբոմով ու հաջողություններով

Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխություն 2018. Հաղթողները, լուքերն ու հայլայթները

Կորեերեն հեշտ բառեր, որ կարող եք օգտագործել առօրյայում

Դուա Լիպան համագործակցել է հարավկորեական BLACKPINK խմբի հետ