Կորեական փոփ երաժշտության 6 ամենահայտնի դեմքերը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Կորեական փոփ երաժշտության 6 ամենահայտնի դեմքերը

Կորեական փոփ երաժշտությունը՝ քեյ-փոփը, այսօր համարվում է աշխարհում ամենամեծ թափով զարգացող երաժշտական «շարժումներից» մեկը: Քեյ-փոփ վայելում են ոչ միայն Կորեայում, այլև ամբողջ Ասիայում ու ընդհանրապես ողջ աշխարհում: ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Հայաստան. այս և այլ երկրներում կորեական փոփ երաժշտության այնքան շատ երկրպագուներ կան, որ շատերի համար կարող է զարմանալի թվալ:

Այս երաժշտության յուրահատկությունը չկրկնվող ոճի, պարային շարժումների, գույների, կոնցեպտների ու տարբերվող լինելու մեջ է: Երգերն ու տեսահոլովակները գրվում ու նկարահանվում են հնարավորինս մանրամասն՝ մեծ ուշադրություն հատկացնելով նույնիսկ ամենափոքր դետալներին: Հենց այս ամենն է գուցե պատճառը, որ աշխարհի մի շարք հայտնի մարդիկ, ինչպիսիք են դերասանուհի Քլոյե Մորեցը, DJ Diplo-ն, Դակոտա Ֆենինգը, Ludacris-ը, Նինա Դոբրեվը, Լեդի Գագան, Ջեյդեն Սմիթը և ուրիշներ, նույնպես հետևում են քեյ-փոփի աշխարհին ու լսում կորեացի արտիստների ստեղծած երաժշտությունը:

Քեյ-փոփն աշխարհով մեկ տարածելու համար «մեղավոր են» կորեացի խմբերն ու սոլո երաժիշտները, որոնք ջանք չեն խնայում իրենց հանդիսատեսին հնարավորինս անթերի ներկայանալու համար: Ահա այն աստղերից մի քանիսը, որոնց կարող ենք համարել կորեական փոփ երաժշտության դեսպանները ողջ աշխարհում:

1. EXO

9 հոգուց բաղկացած այս խումբը բազմաթիվ անգամներ գրավել է ոչ միայն Կորեայի, այլև Չինաստանի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների տարբեր երաժշտական չարթերը: 2012թ.-ից սկսած նրանք համարվում են Կորեայի «խորհրդանիշներից» մեկը: EXO-ն հայտնվել է Billboard-ի «Աշխարհի երաժշտական չարթի» առաջին հորիզոնականում, ունեցել միլիոնավոր դիտումներ YouTube-ում, վաճառել ռեկորդային թվերի հասնող ձայնասկավառակներ. նրանց ամենահաջողված ձայնասկավառակներից մեկը՝  The War”-ը վաճառվել է ավելի քան 1,592,792, օրինակով՝ դառնալով խմբի ամենաշատ վաճառված ձայնասկավառակը:  2018թ.-ի հունվարի 16-ին խմբի երգերից մեկը՝ “Power”-ը դարձել է առաջին կորեական երգը, որ հնչել է Դուբայի ամենամեծ շատրվանների շոույի ընթացքում, և խմբի անդամներից 7-ը ներկա են գտնվել այդ կարևոր միջացառմանը: Սկզբում երգը պետք է շատրվանների ցուցադրությանը հնչեր միայն մինչև հունվարի վերջ, բայց, տեսնելով մարդկանց արձագանքը, այն որոշեցին հնչեցնել մինչև մարտի 31-ը:

Փետրվարի 25-ին EXO-ն մասնակցել է Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությանը, մինչդեռ նրանց անդամներից մեկը՝ Բեքհյոնը, մասնակցել էր նաև փետրվարի 5-ին կայացած Համաշխարհային Օլիմպիական Կոմիտեի ժողովի բացման արարողությանը՝ կատարելով Կորեայի հիմնը: Սա մեծ ձեռքբերում է խմբի համար, քանի որ ողջ աշխարհը հետևեց նրանց ելույթին ու սկսեց հետաքրքրվել, թե ովքեր են այս տղաները:

Մարտին արդեն հայտարարվեց, որ EXO-ի պատվին ապրիլին Կորեայում կթողարկվեն հատուկ մեդալներ՝ որպես հարգանքի նշան այն խմբի հանդեպ, որը ստեղծման օրվանից համարվել է կորեկան փոփ երաժշտության համաշխհարային շարժման հիմքերից մեկը:

2. BIGBANG  

Big Bang-ն այն առաջին կորեական խումբն  է, որի շնորհիվ հիփ-հոփը սկսեց զարգանալ Կորեայում: «Կորեայի Times»-ը 5 հոգուց բաղկացած այս բենդին անվանել է «Կորեական փոփ երաժշտության իկոնաներ» ու նշել, թե ինչպես խմբի լիդերի՝ G-Dragon-ի ամենահաջողակ երգահաններից մեկը դառնալը ոգեշնչեց մյուս աստղերին դառնալ երգերի հեղինակներ: 2011թ.-ին BBC-ն հայտարարել է, որ «քեյ փոփը, Big Bang-ի գլխավորությամբ, սկսում է նշանակալից դառնալ ողջ աշխարհի համար»: Նույն թվականին Big Bang-ը «MTV եվրոպական երաժշտության մրցանակաբաշխության» ժամանակ հաղթել է «Աշխարհի լավագույն երաժիշտ» անվանակարգում: Այս հաղթանակից հետո Google-ը հայտարարել է, որ YouTube-ը կթողարկի իր սեփական K-pop ալիքը՝ ընդունելով այն փաստը, որ քեյ-փոփը կարևոր է ողջ աշխարհում: 2014թ.-ին Կորայի գլխավոր փոստը նրանց պատվի է արժանացրեկ ու թողարկել նամականիշներ՝ խմբի անդամների նկարներով:

2017թ.-ին խումբը դարձել է առաջին կորեացի ակտը, որ ընդգրկվել է Forbes-ի «30-ից ցածր լավագույն 30-ները» ցանկի մեջ, որոնք աճ ու զարգացում են ապահովում ներկայիս երաժշտական աշխարհի համար: Sun-Times-ը նրանց անվանել է աշխարհի ամենահամարձակ ու յուրահատուկ ոճ ունեցող խումբը: Նրանց ոճը մեծ ազդեցություն ունի ոչ միայն Կորեայի, այլև ողջ աշխարհի նորաձևության վրա:

Այսպիսով, Big Bang-ը համարվում է բոլոր ժամանակների ամենաշատ ձայնասկավառակների վաճառք ունեցող խմբերից մեկը՝ 150մլն-ից ավելի: Նրանք այս թվով գերազանցում են այնպիսի խմբերի ինչպիսիք են “Backstreet Boys”-ը և “Jackson Five”-ը: Նրանք ունեն  «Համաշխարհային երաժշտական մրցանակաբաշխության» 3 մրցանակ ու սա միանգամայն արդարացված է: Խմբի “Lies”, “Fantastic Baby” և“Bang Bang Bang” երգերը մինչ օրս համարվում են քեյփոփի բոլոր ժամանակների լավագույն «դասականներից» երեքը:

3. PSY 

Դե իհարկե, PSY-ն այս ցանկում կա, քանի որ էլ ի՞նչ քեյ փոփ առանց “Gangnam Style”-ի: Այս երգը գրավել է ողջ աշխարհը՝ որոշ ժամանակ համարվելով YouTube-ի ամենաշատ դիտումներ ունեցող տեսահոլովակը: PSY-ի առաջին ձայնասկավառակը թողարկվել է 2001-ին, սակայն հաջողությունը նրան այդքան էլ չի ժպտացել մինչև 2012թ.-ը՝ երբ թողարկվեց “Gangnam Style”-ը: Վերջինս 2012-ի նոյեմբերի 24-ին դարձավ դարձավ YouTube-ի ամենաշատ դիտված տեսահոլովակը՝ անցնելով Ջասթին Բիբերի “Baby”-ին:

Սրանով PSY-ը սահմանեց մի շարք ռեկորդներ՝ ամենաշատ դիտված տեսահոլովակ, ամենաշատ հավանություն ունեցող տեսահոլովակ և այլն: Նա առաջին կորեացի սոլո երաժիշտն է, որ YouTube-ում ունեցել է 10մլն-ից ավելի հետևորդներ: “Gangnam Style”-ի հաջողության շնորհիվ PSY-ը պայմանագիր է կնքել Ջասթին Բիբերի մենեջերի՝ Սքութեր Բրաունի “Schoolboy Records”-ի հետ ու մինչ այսօր այս լեյբելի հետ է համագործակցում: «Միացյալ ազգերի կազմակերպության» կողմից PSY-ն այսօր համարվում է «Միջազգային սենսացիա»:

2012-ին երաժիշտը ելույթ է ունեցել «Օքսֆորդի միությունում» ու խոսել իր հաջողության մասին: The Indipendent-ը գրում էր, որ տոմսերի պահանջարկն այնքան մեծ էր, որ դրանք բաժանվեցին քվեարկության արդյունքում. այսպիսի բան տեղի չէր ունեցել նույնիսկ Մայր Թերեզայի, Դալաի Լամայի, Մայքլ Ջեքսոնի ելույթներից առաջ: Big Bang-ից հետո նա երկրորդ կորեացի աստղն է, որ հայտնվել է «MTV եվրոպական երաժշտության մրցանակաբաշխության» անվանակարգերում: Նա «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում մրցել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ռիհաննան, Քեթի Փերրին, Լեդի Գագան:

1 2

MTV մրցանակաբաշխության հաղթողները, լավագույն լուքերն ու ելույթները

Հայտնի մարդիկ, որոնք այլ մասնագիտություններ ունեն

MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության նոմինանտներն ու նորույթները

2019-ի համացանցի ամենաազդեցիկ մարդիկ ըստ TIME-ի

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

EXO խմբի Բեքհյոնը թողարկել է իր առաջին սոլո ալբոմը

Աստղերը մասնակցում են շշի կափարիչով նոր չելինջին. Ի՞նչ է այն

Big Bang-ի «Loser»-ը հայերեն թարգմանությամբ

Billboard 2019. Հաղթողները, լավագույն լուքերն ու կատարումները

Տարվա համագործակցությունը՝ Լեոնարդո դի Կապրիո, Ջասթին Բիբեր, Արիանա Գրանդե, PSY, Էդ Շիրան և այլն

2019թ.-ի աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդիկ ըստ TIME-ի

BTS խումբը վերադարձել է նոր սինգլով, ալբոմով ու աղմուկով

Հայտնի են Billboard 2019 մրցանակաբաշխությանն առաջադրված աստղերը

Երաժշտական ամփոփում. Մարտի լավագույն նորույթները

Գրեմմի 2019-ի հետաքրքիր լուքերը

2018թ.-ի 30 ամենահայտնի երգերի փլեյլիստը