-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մայիսը կորեական սերիալների ամիս էր՝ «Հարուստ Մարդը/Rich Man», «Անօրեն իրավաբանը/ Lawless Lawyer», «Արի ու գրկիր ինձ/ Come and hug me», «Օրիորդ Համմուրաբին/ Ms. Hammurabi», «Ժամանակն է/About Time» և այլ սերիալներ, որոնք թողարկվեցին այդ ամիս արդեն հասցրել են սիրվել հազարավոր մարդկանց կողմից: Ինչպես և գուշակել էինք՝ այս սերիալները խոստումնալից էին թողարկման առաջին իսկ սերիայից և նրանց հանդեպ հետաքրքրությունը գնալով աճում է: Հունիս ամսին մեզ նույնպես սպասում են նման կորեական դոռամաներ, որոնց նկարագրությունը, դերասանական կազմն ու արդեն թողարկված թրեյլերները խոստանում են հետաքրքիր «ճանապարհորդություններ» ապահովել կորեական դոռամաների սիրահարների համար:
Թողարկվելու է ՝ հունիսի 4
Դերերում՝ Սո Քան Ջուն, Քոն Սուն Յոն, Լի Ջուն Հյոկ
Նամ Շինը մեծ կազմակերպություն տնօրինող ընտանիքից է: Անսպասելի պատահարի պատճառով նա կոմայի մեջ է հայտնվում և նրա մայրը, լինելով արհեստական բանականության հեղինակավոր դեմքերից մեկը, նոր անդրոիդ ռոբոտ է ստեղծում՝ Նամ Շին 3: Ռոբոտը նրա որդու կրկնօրինակն է, որի առաքելությունն է իր ձեռքը վերցնել կազմակերպության ղեկը մինչդեռ նրա որդին անկողնում է: Նամ Շին 3-ի համար որպես թիկնապահ վարձում են Սո Բոնին. մարդն ու ռոբոտը սիրահարվում են:
Թողարկվելու է ՝ հունիսի 6
Դերերում՝ Փաք Սո Ջուն, Փաք Մին Յոն, Լի Թե Հուան
Լի Յոն Ջունի ընտանիքը հարուստ ընկերության հիմնադիր է և տղան աշխատում է որպես կազմակերպության փոխտնօրեն: Նա գեղեցիկ է, խելացի, ընդունակ և, իհարկե, հարուստ: Նա մեկ խնդիր ունի. չափազանց ինքանսիրահարված: Նրա քարտուղարուհին է Կիմ Մի Սոն, որը նրա համար աշխատում է արդեն 9 տարի: Նա հիանալի օգնական է Յոն Ջունի համար, թեպետ սկզբում այդ ինքնասիրահարված տղայի համար աշխատելն ուղղակի տանջանք է եղել: Անցյալն անցած է, ներկայում Յոն Ջունը նրանից գոհ է: Սակայն արի ու տես, որ Կիմ Մին Սոն որոշում է հեռանալ աշխատանքից, իսկ Յոն Ջունն առանց նրա չի պատկերացնում իր կյանքը: Ուրեմն ո՞րն է լինելու փոխտնօրենի հաջորդ քայլը:
Թողարկվելու է ՝ հունիսի 9
Դերերում՝ Ջուն Քյոն Հո, Փաք Սուն Ուն, Քո Ահ Սուն
Հան Տե Ջուն հետախուզական թիմի ղեկավար է և նա հաջողությունների է հասել վստահելով փաստերին և ոչ թե մարդկանց: Հերթական գործի հետաքննության ժամանակ նա վթարի է ենթարկվում և անհասկանալի կերպով հայտնվում 1988թ.-ում: Նա չգիտի՝ ինչպես կամ ինչու, բայց աշխատում է մի փոքր քաղաքի ոստիկանական տեղամասում: Ներկա ժամանակ վերադառնալու համար նա պետք է օգտնի գտնել 1988թ.-ի ամենավտանգավոր սերիական մարդասպանին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո