Կորեայի մշակույթի օր Հայաստանում. Կհնչեն քեյ-փոփ և ազգային կատարումներ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Կորեայի մշակույթի օր Հայաստանում. Կհնչեն քեյ-փոփ և ազգային կատարումներ

Հայաստանում հերթական անգամ անց է կացվելու «Կորեայի մշակույթի օր» անունը կրող միջոցառումը:

Նոյեմբերի 30-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում Հայաստանում կորեական մշակույթի կենտրոն հիմնադրամը՝ Ռուսաստանում Կորեայի դեսպանատան աջակցությամբ կազմակերպում է Կորեայի մշակույթի օր, որի շրջանակներում կարող եք մասնակցել կորեական ազգային և քեյ փոփ մրցույթի:

Մրցույթին գրանցվելու վերջին օրն այսօր է՝ նոյեմբերի 5-ը: Գրանցվելու համար Հայաստանում կորեական մշակույթի կենտրոն հիմնադրամի ֆեյսբուքյան էջին պետք է ուղարկել անհատի կամ խմբի անունը, վերջինիս մասնակիցների քանակը, անուններն ու հեռախոսահամարները: Գրանցվելուց հետո նախընտրական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 15-ը [email protected] էլ.հասցեին ուղարկել բեմադրվող համարի վիդեոն՝ նույն հագուստով և բեմադրությամբ, ինչը ցույց եք տալու համերգի ժամանակ:

Նախընտրական փուլից հետո ժյուրիի կողմից կընտրվի 20 մասնակից՝ անհատներ և խմբեր, որոնք էլ ելույթ կունենան նոյեմբերի 30-ին՝ պայքարելով մրցանակի համար:

Մրցույթի նպատակն է Հայաստանում զարգացնել կորեական արվեստն ու մշակույթը, ինչպես նաև հայ-կորեական հարաբերությունները:

 


5 շշմեցնող հարցերի պատասխաններ. Կորեա

MTV մրցանակաբաշխության հաղթողները, լավագույն լուքերն ու ելույթները

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

EXO խմբի Բեքհյոնը թողարկել է իր առաջին սոլո ալբոմը

Big Bang-ի «Loser»-ը հայերեն թարգմանությամբ

Կորեական 5 նոր սերիալ, որ կարող եք դիտել այս ամռանը

BTS խումբը վերադարձել է նոր սինգլով, ալբոմով ու աղմուկով

Երաժշտական ամփոփում. Մարտի լավագույն նորույթները

Կորեական 5 սերիալ, որ կթողարկվի ապրիլին

Կորեական դորամաների ամենահիշվող սաունդթրեքերը

Գրեմմի 2019-ի հետաքրքիր լուքերը

Կյանքի գեղեցիկ պահերն ու սերն իլուստրացիաներում

2018թ.-ի 10 լավագույն կորեական սերիալները

Երաժշտական ամփոփում. Նոյեմբերի լավագույն նորույթները

Կորեայի մշակույթի օրը Հայաստանում (Լուսանկարներ)

Լավագույն մեջբերումները կորեական սերիալներից