Կորոնավիրուսակիր հայտնիները. ովքե՞ր են ապաքինվել - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Կորոնավիրուսակիր հայտնիները. ովքե՞ր են ապաքինվել

Դերասաններ, ֆուտբոլիստներ ու քաղաքական գործիչները. կորոնավիրուսը մասնագիտություն չի հարցնում: Vnews-ն առանձնացրել է այն բոլոր հայտնիներին, որոնց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

Սոֆի Գրեգուար

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ՝ Սոֆի Գրեգուարի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս. այս մասին հայտնել էր «Associated Press» -ը:  Թրյուդոյի ընտանիքի մեկուսացման որոշումը կայացվել է մարտի 12-ին, վարչապետն աշխատում է տնից: Պարբերականները հայտնում էին, որ Սոֆիան վերադարձել էր Լոնդոնից մարտի 11-ին, ինչից հետո նրա մոտ հարբուխ էր նկատվել, ավելի ուշ՝ հաստատվել կորոնավիրուսի առկայությունը…

Օրեր առաջ՝ մարտի 29-ին Սոֆին հայտնեց, որ ապաքինվել է։ Այդ մասին Կանադայի վարչապետի կինը գրել է իր ֆեյսբուքյան էջում։ Սոֆի Գրեգուարը շնորհակալություն է հայտնել բոլորից աջակցության համար և կոչ արել քաղաքացիներին պահպանել սոցիալական հեռավորությունն ու շփվել միմյանց հետ սոց ցանցերի օգնությամբ։

Թոմ Հենքս

DailyMail-ը հայտնել էր, որ հոլիվուդյան հայտնի դերասան Թոմ Հենքսն ու նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, կորոնավիրուսի թեստ են հանձնել: Պատասխանները դրական արդյունք են ցույց տվել: Հաստատվել էր, որ զույգը վիրուսակիր է: Հենքսը հայտնել է, որ թեստ անելու պատճառն այն է եղել, որ նրանք համապատասխան ախտանիշներ են ունեցել՝ մրսածություն, մարմնի ցավ, ջերմություն: Ինսագրամյան իր էջում այդ մասին հայտնել է դերասանը և խոստացել, որ կտեղեկացնի հետևորդներին մոտական գործողությունների մասին:

Հենքս ու կինն այժմ ապաքինվել են և վերադարձել ԱՄՆ, այդ մասին դերասանը գրել է իր թվիթերյան էջում։ Իսկ մարտի 27-ին The Daily Mail-ի լրագրողը նկարել է Հենքսին ու կնոջը, երբ վերջիններս Ավստրալիայից վերադարձել են Լոս Անջելես։ 

Փիթեր Դաթոն

Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ կորոնավիրուսը չի շրջանցել նաև Ավստրալիայի ներքին գործերի նախարար Փիթեր Դաթոնին: Նա մանրամասնել է, որ բժիշկների պահանջով հոսպիտալացվել է:

«Այսօր առավոտյան ես արթնացա բարձր ջերմությամբ և հիվանդ կոկորդով: Անհապաղ կապվեցի Քվինսլենդի առողջապահության նախարարության հետ և կորոնավիրուսի թեստ անցա: Կեսօրին առողջապահության նախարարությունն ինձ տեղեկացրեց, որ թեստը դրական պատասխան է տվել»,-հայտարարությամբ հանդես էր եկել ավստրալացի նախարարը:

Միկել Արտետա

Մարտի 12-ին Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի կորոնավիրուսի թեսթի պատասխանը նույնպես դրական է եղել. այս մասին գրել են անգլիական ԶԼՄ-ները: Ֆուտբոլիստները, ակումբի աշխատակազմը, ովքեր վերջին շրջանում շփվել են Արտետայի հետ, մեկուսացվել են: Ինքը՝ մարզիչը շեշտում էր, որ աշխատանքի կվերադառնա, երբ իրեն թույլ տան:

Օրեր առաջ՝ մարտի 23-ին «Արսենալ»-ի գլխավոր մարզիչը հայտնեց, որ ապաքինվել է։ Մարկլեը նշել է՝ «Հիմա ինձ անհամեմատ ավելի լավ եմ զգում, ինձ պետք եղավ ընդամենը երեք-չորս օր, որպեսզի էներգիաս վերականգնվի, իսկ հիվանդության ախտանշանները մնան անցյալում»։

Կալում Հադսոն-Օդո

Ֆուտբոլային աշխարհի մեկ այլ ներկայացուցիչ՝Լոնդոնի «Չելսիի» 19-ամյա անգլիացի հարձակվող Կալում Հադսոն-Օդոն նույնպես վարակվել էր կորոնավիրուսով, այդ մասին հայտնել էր ակումբի պաշտոնական կայքը։ Մարտի 9-ին Կալումի մոտ գրիպի նախանշաններ էին ի հայտ եկել, և այդ օրվանից ի վեր վերջինս չի մասնակցել մարզումներին` անվտանգության նկատառումներից ելնելով:

Ավելի ուշ ֆուտբոլիստն իր թվիթերյան էջում տոսանյութ տեղադրեց. նա հայտնում էր երկրպագուներին, որ ապաքինվել է կորոնավիրուսից, սակայն շարունակում է հետևել սանիտարահիգենիկ բոլոր նորմերին և է մնալ մեկուսացման մեջ։ 

Ֆրանկ Ռիստեր

Կորոնավիրուսը չի շրջանցել Ֆրանսիայի մշակույթի նախարարին, վերջինս նույնպես վարակվել է։ Նախարարի՝ Ֆրանկ Ռիստերի թեստերը դրական արդյունք են ցույց տվել և նրա մոտ հայտնաբերվել է  COVID-19 նոր կորոնավիրուսը։ Այս մասին հայտնել է France Presse-ը:

Իդրիս Էլբա

Անգլիացի դերասանը իր թվիթերյան էջում գրել էր, որ բժիշկները նրա մոտ կորոնավիրուս են հայտաբերել։ Իդրիսը նշում էր՝ «Ես հանձնել եմ COVID-19 կորոնավիրուսի թեստ և այն դրական է եղել։ Ես ինձ լավ եմ զգում, ինձ մոտ դեռ չկան հիվանդության ախտանիշներ, սակայն ես գտնվում եմ մեկուսացման մեջ։ Մնացեք տանը և եղեք պրագմատիկ։ Խուճապի մի մատնվեք»։

Օրեր առաջ՝ ապրիլի 1-ին Իդրիսն իր թվիթերյան էջում տեսանյութ հրապարակեց։ Դերասանը նշում է, որ երկու շաբաթ ընթացած կարանտինից հետո ինքն ու կինը ապաքինվել են։ «Վատագույնը, հավանաբար, անցյալում է»,- նշել է Էլբան։ 

Օլգա Կուրիլենկո

Մարտի 16-ին կորոնավիրուս հայտնաբերվեց Հոլիվուդյան դերասանուհի, ուկրաինուհի Օլգա Կուրիլենկոյի մոտ։ Կուրիլենկոն այդ մասին հայտնել էր իր ինստագրամյան էջում: Կինոաստղը կոչ էր արել իր երկրպագուներին զգուշանալ, ինչպես նաև գրել էր՝«Մեկուսացած նստած եմ տանը՝ կորոնավիրուս ախտաորոշմամբ: Հիվանդ եմ արդեն մոտ մեկ շաբաթ: Ունեմ բարձր ջերմություն և մարմնի թուլություն, սրանք են հիմնական ախտանշաններս»։

Արդեն մարտի 23-ին Օլգան իր ինստագրամյան էջում հայտնեց, որ ապաքինվել է կորոնավիրուսից։ Նա նաև ներկայացրեց մի շարք մանրամասներ ապաքինման ընթացքից՝

«Ես կարծում եմ, որ լիովին ապաքինվել եմ։ Հիվանդության ընթացքի մասին կարող եմ ասել, որ առաջին շաբաթն ինձ շատ վատ էի զգում, անընդհատ պառկած էի, բարձր ջերմություն ունեի և շատ էի քնում՝12 ժամ գիշերը և ևս 3-4 ժամ ցերեկը։ Կանգնելը շատ բարդ էր, հոգնածությունը՝ խելագար, իսկ գլխացավերը՝ վայրի»։

Ռեյչալ Մեթյուզ

Վարակը չշրջանցեց նաև ամերիկյան դերասանուհի Ռեյչալ Մեթյուզին։ Այս մասին նա հայտնել էր իր Instagram-stories-ում և հավելել, որ առաջին ախտանշաններն էին հոգնածությունն ու կոկորդի սուր ցավը։

Քրիստոֆեր Հիվյու

Մարտի 17-ին նորվեգացի դերասան Քրիստոֆեր Հիվյուն, որը հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալում Թորմունդի դերակատարմամբ, հաղորդել է, որ վարակված է կորոնավիրուսով և ընտանիքի հետ միասին տանը մեկուսացված է լինելու այնքան ժամանակ, որքան կպահանջի:

«Իմ ընտանիքը և ես ինքնամեկուսացվել ենք տանը այնքան, որքան անհրաժեշտ կլինի: Մենք լավ ենք, ինձ մոտ մրսածության թեթև նշաններ կան»,- գրել է դերասանն իր ինստագրամյան էջում և բոլորին կոչ արել՝ հնարավորինս ուշադիր լինել և ամեն ամեն ինչ, որպեսզի կորոնավիրուսի տարածումը կանխարգելվի:

Արքայազն Չարլզ

Բրիտանական գահի ժառանգորդ, Ուելսի արքայազն Չարլզի մոտ նույնպես կորոնավիրուս էր հաստատվել:Արքայազն Չարլզի գրասենյակը հրապարակել էր հետևյալ հայտարարությունը՝«նրա մոտ առկա են թույլ ախտանշաններ, արքայազնը լավ ինքնազգացողություն ունի և վերջին օրերին տնից է աշխատում»։

Հայտնի է նաև, որ Կորնուոլի դքսուհի Կամիլլան նույնպես կորոնավիրուսի թեստ էր հանձնել. պատասխանը եղել էր բացասական։ Այդուհանդերձ, արքայազն Չարլզը և նրա կինը՝ Կամիլլան մեկուսացվել էին ու գտնվում էին Շոտլանդիայում։

Մարտի 31 -ին «BBC»-ն հայտնեց, որ բրիտանական գահի ժառանգորդը ապաքինվել է և նրա թեստը բացասական պատասխան է ցույց տվել։ Արքայազնը դուրս է եկել ինքնամեկուսացումից։ 

Հարվի Վայնշտեյն

Հոլիվուդյան պրոդյուսեր, 23 տարի ազատազրկման ենթարկված Հարվի Վայնշտեյնի մոտ նույնպես կորոնավիրուս է հաստատվել: Հայտնի է, որ նրան մեկուսացրել են: Հիշեցնենք, որ Վայնշտեյնը ազատազրկվել է առաջին աստիճանի ծանրության սեքսուալ ոտնձգությունների և երրորդ աստիճանի ծանրության բռանաբարությունների համար։

Պլասիդո Դոմինգո

Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն հայտարարել էր, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։79-ամյա երգիչը նշել էր՝ «իմ բարոյական պարտքն եմ համարում հայտնել, որ COVID-19-ի իմ թեստի արդյունքները դրական են եղել: Ես ու ընտանիքս ինքնամեկուսացման մեջ ենք գտնվում: Ես ջերմություն և հազ ունեի, այդ պատճառով էլ որոշեցի թեստ հանձնել, և արդյունքը դրական եղավ»։

Օրեր առաջ՝ մարտի 30-ին հայտնի դարձավ, որ իսպանացի օպերային երգիչը ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնել է  «CNN»-ը։ 

Ինդիրա Վերմա

Բրիտանացի 47-ամյա դերասանուհի Ինդիրա Վարման, որը հայտնի «Գահերի խաղը» հեռուստասերիալում մարմնավորում էր Էլարիա Սենդին, նույնպես վարակվել էկորոնավիրուսով։ «Հիմա ես անկողնում պառկած եմ, և դա լավ չէ։ Հոգ տարեք ձեր մասին, եղեք առողջ և բարի մտերիմների հանդեպ»,- գրել է դերասանուհին։

 


Դիմակ. մեր ժամանկների ամենապահանջված աքսեսուար

Զգուշացում ամբողջ աշխարհի համար. COVID-19-ը վերադարձել է Ճապոնիա

Թոփ-10 ամենաանվտանգ լողափերը կորոնավիրուսի պայմաններում

Victoria’s Secret-ը, Zara-ն, Chanel-ը և այլ հայտնի բրենդներ սննկացման շեմին են

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Աղբ թափելու բերկրանքն արտակարգ դրության պայմաններում

«Օնլայն Մաֆիա #մնատանը» նախաձեռնության մասին…

Բժիշկ, որն առաջինը բարձրաձայնեց կորոնավիրուսի մասին. Լի Վենլյան

Մի երկու հարց կորոնավիրուսի մասին. QUIZ

«ոչՊաշտոնական» համերգ. Արտո Թունչբոյաջյան և «Armenian Navy Band»

Կինոքննադատները խորհուրդ են տալիս [Իտալիայից Ալեսանդրա դե Տոմասի]

Չինաստանի Շենժեն քաղաքում արգելվել է շների և կատուների մսի վաճառքը

… բայց մի՞թե դա կարևոր է հիմա. Զեմֆիրա

Կարանտինն ու ֆեյսբուքը. 5 նյարդայնացնող բան

Ծնողները երեխաներին անվանակոչել են «Կորոնա» և «Քովիդ»