-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Թվում է՝ ի՞նչ դրական ազդեցություն կարող է ունենալ մի վարակ, որն այսօր սարսափի մեջ է պահում մարդկանց։ Արի ու տես՝ կորոնավիրուսն իր դրական հետևանքներն է թողնում էկոլոգիայի վրա, դրանք արդեն իսկ նկատելի են Չինաստանում։
NASA-ի և Եվրոպական տիեզերական ընկերության սպուտնիկները նկատել են, որ 2020 թվականի փետրվարից Չինաստանում օդի աղտոտվածության մակարդակը զգալիորեն իջել է։ Այս երևույթը պայմանավորված է Կորոնավիրուսի արդյունքում երկրի տնտեսական պասիվությամբ։ NASA-ն հրապարակել է երկու լուսանկար, որտեղ ակնհայտ երևում են տարբերությունները։ Արաջին լուսանկարը ցույց է տալիս իրավիճակը հունվարի 1-ից 20-ը ընկած ժամանակահատվածում, իսկ երկրորդը՝ փետրվարի 10-ից 25-ը, երբ երկրում հայտարարվեց կարանտին։
Ըստ NASA-ի էկոլոգիական արաջին դրական տեղաշարժը նկատվել է Ուհան քաղաքում, որտեղ կարանտին է հայտարարվել կորոնավիրուսի բռնկման պահից անմիջապես հետո։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո