Զգուշացում ամբողջ աշխարհի համար. COVID-19-ը վերադարձել է Ճապոնիա - VNews

Զգուշացում ամբողջ աշխարհի համար. COVID-19-ը վերադարձել է Ճապոնիա

Մինչ օրս թվում էր՝ Ճապոնիան հինալաի օրինակ է, թե ինչպես կարելի է հաղթահարեկլ կորոնավիրուսն առանց մեծ սահմանափակումների, սակայն վերջին օրերին վարկվածների թիվը կտրուկ աճել է. մասնագետները մեղադրում են կառավարությանը՝ հստակ մարտավարության բացակայության մեջ։

«Bloomberg»-ը գրում է, որ Ճապոնիան բոլոր շանսերն ունի դառնալու ամենաբացասական օրինակը, թե ինչ կարող է լինել, երբ երկիրը ժամանակից շուտ է վերադառնում բնականոն կյանքին՝ համարելով, թե կորոնավիրուսը հաղթահարված է։

Արդեն հինգերորդ օրն անընդմեջ Ճապոնիայում հայտնաբերվում է վարակի ավելի քան 1000 նոր դեպք: Օգոստոսի 2-ին վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39 902-ի, ավելին, եթե սկզբում դեպքերի մեծ մասը կենտրոնացած էին Տոկիոյում, ապա այժմ դրանք հայտնաբերվում են այլ քաղաքներում: Բացի այդ, եթե նախկինում, հիմնականում, հիվանդանում էին երիտասարդները, ովքեր հիվանդությունը հեշտությամբ էին տանում, ապա այժմ մեծանում է տարեց վարկակիրների թիվը:

«Դա արդյունքն է այն բանի, որ կառավարությունը առաջնահերթություն տվեց ոչ թե վարակների վերահսկմանը, այլ տնտեսական գործունեությանը ՝ ստիպելով մարդկանց ժամանակից շուտ անցնել բնականոն, աշխատանքային ռեժիմին», – ասում է պրոֆեսոր Յոշիհիտո Նիկը:

«Գարնանը Ճապոնիան մեծ ուշադրություն գրավեց, երբ դադարեցրեց կորոնավիրուսի առաջին ալիքը՝ առանց կարանտինի և բիզնես ձեռնարկությունների գործունեության ընդհատման»,- նշում է «Bloomberg»- ը: Սահմանադրական դրույթները թույլ չէին տալիս խիստ ինքնամեկուսացման ռեժիմ մտցնել. իշխանությունները կարող էին միայն արտակարգ դրություն հայտարարել և հորդորել մարդկանց մնալ տանը:

Մայիսի վերջին արտակարգ դրությունը հանվեց և իշխանությունները հայտարարեցին տնտեսական գործունեության լիարժեք վերսկսման մասին: Հունիս ամսվա ընթացքում ռեստորաններն ու բարերը վերադարձան աշխատանքի: Կրկին անցկացվեցին բեյսբոլի խաղեր և սումոյի մրցումներ: Սա խիստ հակասում էր Ասիայի մյուս երկրներում ընդունված որոշումներին: Օրինակ ՝ Սինգապուրում, սահմանափակումների վերացումը իրականացվում էր փուլ առ փուլ։

Ճապոնիան անգամ լուծարեց կորոնավիրուսի առաջին ալիքի  դեմ պայքարող փորձագիտական ​​խումբը: Իսկ երբ վարակվածների թիվը կրկին սկսեց աճել, իշխանությունները արշավ էին նախաձեռնել՝ ներքին զբոսաշրջությունը խթանելու համար:


Դիմակ. մեր ժամանկների ամենապահանջված աքսեսուար

Մահացել է Marvel-ի ֆիլմերի հայտնի դերասանը՝ Չեդվիկ Բոուզմանը

Թոփ-10 ամենաանվտանգ լողափերը կորոնավիրուսի պայմաններում

Victoria’s Secret-ը, Zara-ն, Chanel-ը և այլ հայտնի բրենդներ սննկացման շեմին են

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Աղբ թափելու բերկրանքն արտակարգ դրության պայմաններում

«Օնլայն Մաֆիա #մնատանը» նախաձեռնության մասին…

Բժիշկ, որն առաջինը բարձրաձայնեց կորոնավիրուսի մասին. Լի Վենլյան

Մի երկու հարց կորոնավիրուսի մասին. QUIZ

«ոչՊաշտոնական» համերգ. Արտո Թունչբոյաջյան և «Armenian Navy Band»

Կինոքննադատները խորհուրդ են տալիս [Իտալիայից Ալեսանդրա դե Տոմասի]

Չինաստանի Շենժեն քաղաքում արգելվել է շների և կատուների մսի վաճառքը

… բայց մի՞թե դա կարևոր է հիմա. Զեմֆիրա

Կարանտինն ու ֆեյսբուքը. 5 նյարդայնացնող բան

Ծնողները երեխաներին անվանակոչել են «Կորոնա» և «Քովիդ»