Կրիմինալ սերիալներ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Կրիմինալ սերիալներ

Կրիմինալ դրամաների սիրահարների համար պատրաստել ենք մի քանի հետաքրքիր սերիալներից բաղկացած այս ցանկը:

1. Սոպրանոների տոհմը/Клан Сопрано/The Sopranos, 1999-2007

Ռեժ.՝ Տիմոտի վան Պատեն, Ջոն Պատերսոն ևն
Դերերում՝  Ջեյմս Գանդոլֆինի, Իդի Ֆալկո, Լորեյն Բրակո ևն

Մեր ժամանակների կնքահայր Թոնի Սոպրանոյի առօրյան պարզ է. նա լուծում է իր մաֆիայի «ընտանիքի» խնդիրները, հոգ է տանում դրա անդամների մասին. ոչ ոք չի կարող վնասել նրանցից և ոչ մեկին, սակայն սեփական ընտանիքը կործանման եզրին է. երեխաները չեն արդարացնում հոր հույսերը, կինը սպառնում է հեռանալ Թոնիից, իսկ մայրը հանգիստ չի տալիս որդուն:
2000 թ. հեռուստասերիալն արժանացել է «Ոսկե գլոբուսի»՝ «Լավագույն հեռուստասերիալ» անվանակարգում, իսկ դերասաններ Թոնի Գանդոլֆինին, Իդի Ֆալկոն և Նենսի Մարչանդը համապատասխանաբար՝ «Լավագույն դերասան», «Լավագույն դերասանուհի» և «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգերում:

Հեռուստասերիալը կարող եք դիտել այստեղ: 

2. Բրիգադա/Бригада, 2002

Ռեժ.՝Ալեքսեյ Սիդորով
Դերերում՝ Սերգեյ Բեզրուկով, Դմիտրիյ Դյուժև, Պավել Մայկով, Վլադիմիր Վդովիչենկո ևն

Ռուսական ամենաստացված հեռուստասերիալներից մեկը պատմում է 4 ընկերներ Սաշա Բելիի, Կոսմոսի, Պչելայի և Ֆիլի ընկերության պատմությունը: Նրանք մեծացել են  միևնույն բակում և դեռ մանկուց անբաժան են եղել: Ճակատագրական մի օր ընկերները որոշում են փող վաստակել, սակայն ցանկությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը և ընկերները պատահաբար մարդ են սպանում: Հենց այս սպանությունն էլ մեկընդմիշտ փոխում է ընկերներից յուրաքանչյուրի կյանքի բնականոն ընթացքը:

Հեռուստասերիալը կարող եք դիտել այստեղ: 

1 2

Այն, ինչ պետք է իմանալ Լինա Հիդիի, նույն ինքը՝ Սերսեա Լանիսթերի մասին

“Breaking Bad”-ը վերադառնում է

Այն, ինչ գուցե չգիտեք “Breaking Bad” սերիալի մասին

“Breaking Bad”-ի ռեժիսոր Վինս Գիլիգանը սերիալի հիման վրա ֆիլմ կնկարահանի

“Breaking Bad” հեռուստասերիալի աստղ Ահարոն Փոլին կտեսնենք “Westworld”-ի նոր եթերաշրջանում

Հեղափոխության մասին լավագույն ֆիլմերը

Հայտնի են Բեռլինի 68-րդ կինոփառատոնի մասնակից ֆիլմերի անունները

Գերմանացի ռեժիսոր Թոմ Թիքվերը գլխավորելու է Բեռլինի կինոփառատոնի ժյուրին

Իրական դեպքերի հիման վրա նկարահանված 5 հեռուստասերիալ

5 կենսագրական ֆիլմ կարևոր մարդկանց մասին

Breaking Bad-ը շարունակվում է