Քրիսթիան Բեյլի 5 կերպարանափոխությունները - VNews

Քրիսթիան Բեյլի 5 կերպարանափոխությունները

aaaaaaaaaaaaaaaaaa - Քրիսթիան Բեյլի 5 կերպարանափոխությունները

Օսկարակիր Քրիսթիան Բեյլը ծնվել է 1974 թ. հունվարի 30-ին Մեծ Բրիտանիայում: Այսօր նա ամերիկյան կինեմատոգրաֆի ամենավառ դեմքերից մեկն է:
Ինչեր ասես, որ չի արել Բեյլը հանուն դերերի՝ նիհարել, գիրացել, փոխել սանրվածքը, ոճը:
Դերասանի ծննդյան կապակցությամբ առաջարկում ենք վերհիշել նրա մասնակցությամբ 5 լավագույն ֆիլմերը:

 Ամերիկյան հոգեգարը/Американский психопат/American Psycho, 2000

Ռեժ.՝Մերի Հերոն
Դերերում՝Ուիլյեմ Դեֆո, Ջոշ Լուկաս ևն

Գրեթե միշտ դրական կերպարներում հանդես եկող Քրիստիան Բեյլի համար այս ֆիլմն իսկական մարտահրավեր էր:
Այստեղ նա մարմնավորում է սերիական մարդասպանի, նույն ինքը՝ Փաթրիկ Բեյթմանին, որի երկակի կյանքի մասին ոչ ոք գլխի չի ընկնում: Օրվա առաջին կեսին Փաթրիկը օրինակելի աշխատող և լավ ընկեր է, բայց երբ ընկնում է մութը, նա վերածվում է իսկական հրեշի, ընդորում իր չարագործությունները Փաթրիքը մեծ հաճույքով է անում: Առանց որևէ խղճի խայթ զգալու Բեյթմանը մեկը մյուսի ետևից մարդկանց է սպանում: Օր օրի այս խաղն ավելի ու ավելի է դուր գալիս Փաթրիկին, իսկ շրջապատի մարդկանց կյանքը վերածվում է իսկական մղձավանջի:

Այս դերի համար Քրիստիանը մի փոքր մկանային զանգված է ձեռք բերել:

 

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Էքվիլիբրիում/Эквилибриум/Equilibrium, 2002

ռեժ.՝Քուրտ Ուիմմեր
դերերում՝Շոն Բին, Էմիլի Ուոթսոն ևն

Պատկերացրեք, որ դուք ապրում եք մի նոր իրականությունում, որտեղ չկան պատերազմներ, սակայն քանի որ մետաղադրամը երկկողմանի է, դուք դրա դիմաց բարձ գին եք վճարում, այն է՝ հրաժարվում եք բոլոր տեսակի զգացմունքներից և չտա Աստված, եթե դրանք գլուխ բարձրացնեն: Այդժամ դուք ստիպված կլինեք ձեր կյանքով վճարել դրա դիմաց: Գրքերը, ֆիլմերը, երաժշտությունը նույնպես արգելված են: Կանոնները հիշելու և դրանց հետևելու համար դուք դեղահաբեր եք ընդունում:

Գլխավոր հերոսը՝ Ջոն Փրեսթոնը կարգի է հրավիրում բոլոր նրանց, որոնք խախտում են կանոնները: Օրերից մի օր, սակայն, Փրեսթոնը մոռանում է ընդունել իր դեղահաբերը և լուրջ, շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Մեքենավարը/Машинист/El Maquinista, 2003

Ռեժ.՝Բրեդ Անդերսոն
Դերերում՝Ջենիֆեր Ջեյսոն Լի, Ջոն Շերիան ևն

Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Թրևորը տառապում է անքնությունից: Գրեթե մեկ տարի է, ինչ Թրևորը քուն չունի, և վերածվել է քայլող դիակի: Նրա մարմինն իրեն չի ենթարկվում, նա անճանաչելիորեն նիհարել է և կորցրել իր երբեմնի տեսքը: Գնալով Թրևորի վիճակն էլ ավելի է վատթարանում, նա կորցնում է իրականության հետ իր կապը, նա խելագարության եզրին է…

Սա Բեյլի «ամենացավոտ» դերերից մեկն է: Իր հերոսին նմանվելու համար Քրիստիան Բեյլը 30 կիլոգրամ քաշ է գցել:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

Մարտիկը/Боец/The Fighter, 2010

ռեժ.՝Դևիդ Օ՛Ռասել
դերերում՝Մարկ Ուոլբերգ, Էմի Ադամս ևն

Գլխավոր հերոսը, որին մարմնավորում է Մարկ Ուոլբերգը բռնցքամարտիկ Միկի Ուորդն է, որը պայքարում է աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Ուորդի կյանքում շատ պարտություններ են եղել, սակայն նրա կամքն անսասան է, իսկ նպատակը՝ պարզ: Մարկի խորթ եղբայրը՝ Դիկին նախկին բռնցքամարտիկ է, որը կործանեց իր իսկ կարիերան՝ նախապատվություն տալով թմրանյութերին:
Դիկիի, սիրելիի՝ Շարլինի և մոր օգնությամբ Մարկը կարողանում է դեմ գնալ ամեն ինչին և ամենքին և հաջողության հասնել:

Քրիստիան Բեյլն այս ֆիլմում իր դերի համար արժանացել է Օսկարի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում:

Այս դերի համար Քրիստիանը 14 կիլոգրամ է կորցրել և ասեք, որ ոչ ապարդյուն:

 

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Ամերիկյան խաբեբայություն/Афера по-американски/American Hustle, 2013

Ռեժ.՝ Դեյվիդ Օ՛Ռասել
Դերերում՝Էմի Ադամս, Ջեննիֆեր Լոուրենս, Բրեդլի Քուփեր ևն

Նախորդ դարի 70-80-ականներին ԱՄՆ-ում Abscam անունով մի նախագիծ էր կյանքի կոչվում: Նախագիծը նպատակ ուներ բացահայտել և կանգնեցնել գողացված ապրանքների առքուվաճառքը և բացահայտել կոռուպցիան: Իրվինգը, Սիդնին, Ռիչին և Ռոզալին ՀԴԲ-ի ուշադրության կենտրոնում են:

Քրիստիան Բեյլը ստիպված եղավ 18 կիլոգրամով գիրանալ:

 Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:


12 տարի առաջ այս օրը Հիթ Լեդջերը հետմահու Օսկար ստացավ…

Փարիզ, Նյու Յորք, Ռիո, Հավանա… ես քեզ սիրում եմ. 4 կինոալմանախ սիրո ու ամենաչքնաղ վայրերի մասին

5 ֆիլմ բաց տեսարաններով

2019-ի աշխարհի ամենաշատ վարձատրվող դերասանուհիներն ըստ Forbes-ի

2019-ի ամենաշատ վարձատրվող դերասաններն ըստ Forbes-ի

Հայտնի մարդիկ, որոնք այլ մասնագիտություններ ունեն

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

21-րդ դարի աստղերը հայտնի կտավների հերոսներ են դարձել

2019 թ. լավագույն սերիալներն ըստ GQ-ի

5 ֆիլմ Չեռնոբիլի վթարի և դրա հետևանքների մասին

Բրեդլի Քուփերը և Իրինա Շեյքը բաժանվում են

Քրիստոֆեր Նոլանի նոր ֆիլմն էկրաններ է բարձրանալու 2020 թ.

5 դրամատիկ ֆիլմ հայկական վշտի մասին

Marvel-ի դերասանները՝ «Վերջնախաղի» համաշխարհային պրեմիերայի կարմիր գորգին

Այն, ինչ գուցե չգիտեք Գերի Օլդմենի մասին

Դիտել ապրիլին կինոթատրոնում