Կուբաթլուի ազատագրումը... 1993 թվական - VNews

Կուբաթլուի ազատագրումը… 1993 թվական

kubatluuuuuu min - Կուբաթլուի ազատագրումը... 1993 թվական

Կուբաթլուի շրջանը Արցախի Հանրապետության վարչական շրջան էր, որ գոյություն է ունեցել 1933-1993 թվականներին։ Նրա վարչական կենտրոնը Որոտան (Կուբաթլու) քաղաքն էր։ Սահմանակից է Հայաստանի Հանրապետությանը արևմուտքից։

1993 թվականի ամռանը հայկական զինված ուժերը ազատագրել են Կուբաթլուի շրջանը։

Ֆիզուլու և Ջաբրայիլի ազատագրումից հետո Կուբաթլուի շրջանը մնացել էր Արցախի պաշտպանության բանակի թիկունքում։ Այդպիսով, եթե ադրբեջանական բանակը ռազմաճակատի արևելյան հատվածում կարողանար ուշքի գալ պարտություններից հետո, Կուբաթլուն, որտեղ տեղակայված էր թշնամու բավականին ուժեղ խմբավորում, կարող էր լուրջ վտանգ ստեղծել պաշտպանության բանակի համար՝ հարվածելով թիկունքից։ Իր հերթին Կուբաթլուն ինքը բավականին խոցելի իրավիճակում էր, քանի որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մնացած տարածքների հետ կապված էր 15կմ-անոց մերձարաքսյան նեղ գծով։ Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Պաշտպանության բանակի կենտրոնական շտաբը որոշում է ոչնչացնել Կուբաթլուի ռազմական հենակետերը։ Կենտրոնական շտաբի ցուցումով Կուբաթլուի ռազմավարական նշանակության հենակետերը ոչնչացնելու նպատակով այնտեղ են կենտրոնացվել 1-ին, 2-րդ, 4-րդ և Կենտրոնական պաշտպանական շրջանների ստորաբաժանումները։ Կուբաթլուի ուղղությամբ հարձակումը ենթադրում էր, որ սկզբում Շուշիի պաշտպանական շրջանի ստորաբաժանումները Վաչագան Իշխանյանի հրամանատարությամբ Քիրս լեռան շրջանից պիտի մտնեին Կուբաթլուի շրջան։ Իրենց հերթին շրջան պիտի մտնեին նաև Հադրութի պաշտպանական շրջանի Խծաբերդի ու Տումիի վաշտերը։

Սակայն այս առաջին հարձակումն անհաջողությամբ է պսակվում, և հայկական ուժերը, կորուստներ տալով, վերադառնում են ելման դիրքեր:

Կուբաթլուի ուղղությամբ հաջորդ հարձակումը սկսվում է մոտ մեկ շաբաթ անց։ Այդ ընթացքում հարձակմանը մասնակցելու նպատակով Մարտակերտի պաշտպանական շրջանից մեկ գումարտակ է տեղափոխվում Լաչինի շրջան, իսկ Մարտունու, Հադրութի և Կենտրոնական պաշտպանական շրջանները ձևավորում են հարձակողական 3 խմբավորումներ։ Կուբաթլուի ուղղությամբ նոր հարձակումը սկսվում է օգոստոսի 29-ին այն բանից հետո, երբ Լաչինի ուղղությամբ ադրբեջանցիները ձեռնարկում են հայկական պաշտպանական դիրքերը ճեղելքու անհաջող փորձ։ Հարձակողական երեք խմբավորումները, ճեղքելով հակառակորդի պաշտպանությունը, դուրս են գալիս գլխավոր մայրուղի, գրավում Խանլիկի կամուրջը, Լաչին-Մամեդբեյլի ճանապարհի խաչմերուկներն ու ճանապարհահատվածները։ Չնայած Կուբաթլուի բավականին ուժեղ ադրբեջանական խմբավորման համառ դիմադրությանը՝

օգոստոսի 31-ին հայկական ուժերը մարտերով մտնում են Կուբաթլու քաղաք, ապա նաև վերահսկողություն հաստատում համանուն շրջանի մեծ մասի վրա։

Նույն օրը Ռուսաստանի միջնորդությամբ 10-օրյա հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրվում Արցախի և Ադրբեջանի միջև։ Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրում են Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը և արտգործնախարար Արկադի Ղուկասյանը, իսկ Ադրբեջանի կողմից՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիևը և Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահ Ա. Ջալիլովը։

Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Կուբաթլուի հաղթանակները կարևոր նշանակություն ունեին Հայաստանի անվտանգության համար։ Այդ հաղթանակների արդյունքում վերացավ Լաչինի միջանցքի վրա կախված վտանգը, նվազեց Հադրութի, Մարտունու, Կապանի, Գորիսի շրջաների հրետակոծման ենթարկվելու վտանգը, նպաստավոր պայմաններ ստեղծվեցին Զանգելանի և Արաքսի ափի ազատագրման ու ռազմաճակատի գիծը կրճատելու համար։ Բացի այդ, հայկական վերահսկողության ներքո անցան ռազմավարական նշանակության մի շարք ճանապարհներ։


DVD սկառավակների վարձույթից՝ Netflix

Հանուն Արցախի. ռուս բանաստեղծուհին օգնում է պատերազմից տուժած ընտանիքին

Ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը

Հովհաննես Թումանյան

«Գանձերս խզարում են». Սոս Էլբակյան

«Իմ Արցախ». արցախցի երգիչ Միշան, Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը համատեղ երգ են ձայնագրել

Պատմության ամենաերկարատև գահակալությունները. 10 գահակալ

Դեկտեմբերի 31-ին Ստեփանակերտում և Երևանում երկինքը կլուսավորվի օդապարուկներով

«Թևերդ բաց, լայն թևերդ ու զավակիս հով արա». Կարին Տոնոյան

Գևորգ Արշակյան. Ֆանտաստիկ մարդ

Արցախի հանրային ռադիոն՝ պատերազմի օրերին ու պատերազմից հետո [Պատմում է Անի Մինասյանը]

20-րդ դարի 5 հայտնագործություն, որ փոխեցին մեր կյանքը

Ինչպե՞ս ծնվեց և ընդունվեց ՀՀ օրհներգը

Մանե Թանդիլյան. ՓԱՍՏԵՐ

Արցախի տաք ջրերը. Ջերմաջուր

Նա պիտի էրթար. նարինե Դովլաթյան [ՆՈՐ ԵՐԳ]