Քուրթ Քոբեյնի նամակն առեղծվածային ինքնասպանությունից առաջ և դրա վարկածները - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Քուրթ Քոբեյնի նամակն առեղծվածային ինքնասպանությունից առաջ և դրա վարկածները

Ինքնասպանություն գործելուց առաջ Nirvana հայտնի խմբի վոկալիստ Քուրթ Քոբեյնը նամակ է գրել՝ հասցեագրելով այն Բոդդային: Վերջինս երաժշտի երևակայական ընկերն էր: Երբ դեռ փոքր էր, իր դպրոցի պատին Քուրթը գրել էր «Սպանի՛ր ծնողներիդ» և մեղադրել դրանում իր երևակայական ընկերոջը: Նամակը հենց այդ հորինված կերպարին է հասցեագրված… 

Բոդդային,

Գրում եմ մի փորձված անմիտ մարդու լեզվով, որը բնականաբար ավելի թույլ է՝ լի մանկական բողոքներով: Այս գրությունը հասկանալը պետք է, որ հեշտ լինի:

Տարիների ընթացքում եղած փանք ռոք 101 սեսիաների զգուշացումները, որ եղել են, այսպես ասած, անկախության էթիկան ու հասարակությունը գրկաբաց ընդունելու իմ առաջին ծանոթության օրվանից սկսած, շատ ճիշտ դուրս եկան: Ես արդեն տարիներ շարունակ ոգևորություն չեմ զգում երաժշտություն լսելուց կամ ստեղծելուց, կամ կարդալուց ու գրելուց: Սրա համար ես ինձ անասելի մեղավոր եմ զգում:

Օրինակ երբ ետնաբեմում ենք, երբ լույսերն անջատվում են ու սկսում է ամբոխի խելահեղ գոչյունը, ես չեմ զգում այդ ազդեցությունն այնպես, ինչպես Ֆրեդի Մերկուրին էր զգում: Նա սիրում էր ու ուրախ ճաշակում էր ամբոխի սերն ու հիացմունքը: Այս առիթով ես հիանում եմ Ֆրեդի Մերկուրիով ու նախանձում նրան: Փաստն այն է, որ չեմ կարող խաբել ձեզ՝ ոչ մեկիդ: Դա անելն անարդարացի կլիներ ձեր ու իմ հանդեպ: Ինձ համար ամենամեծ հանցանքը կլիներ մարդկանց թալանելը՝ կեղծելով ու ձևացնելով, որ 100 տոկոսանոց հաճույք եմ ստանում ելույթներից: Երբեմն թվում է, որ ուզում եմ  համերգի սկիզբն ու վերջը գրանցող ժամացույց լարել նախքան բեմ դուրս գալս: Փորձել եմ անել հնարավորություններիս սահմանում եղած ամեն բան այդ սերը գնահատելու համար: Աստված գիտի, հավատացե՛ք, ես գնահատում եմ դա, բայց ոչ բավական:

Ես գնահատում եմ փաստը, որ ես ու Nirvana-ն ազդել ու զվարճացրել ենք շատ մարդկանց: Գուցե ես այն մարդկանցից ինքնասիրահարվածներից եմ, որոնք գնահատում են իրերն միայն այն ժամանակ, երբ այլևս դրանք չկան: Ես շատ զգայուն եմ: Պետք է մի փոքր անզգա լինեմ, որպեսզի կարողանամ վերականգնել այն ոգևորությունը, որը մի ժամանակ ունեի մանուկ հասակում:

Մեր վերջին 3 շրջագայությունների ժամանակ ես ավելի շատ եմ սկսել գնահատել այն մարդկանց, որոնց անձնապես ճանաչում եմ, և մեր երաժշտության երկրպագուներին, բայց ես չեմ կարողանում հաղթահարել այն բարկությունը, մեղքի զգացումն ու կարեկցանքը, որ ունեմ բոլորի հանդեպ: Բոլորիս մեջ էլ բարություն կա, և, կարծում եմ, ես պարզապես մարդկանց չափազանց շատ եմ սիրում, այնքան շատ, որ դա ինձ գրողի տարած վշտացնում է: Ես տխուր, զգայուն, չգնահատող, հորոսկոպով ձուկ ու Հիսուսին հավատացող մարդ եմ: Ինչո՞ւ չեմ կարող ուղղակի վայելել փառքը: Ինքս էլ չգիտեմ…

Ես աստվածային կին ունեմ, որը քրտնաջան ու սրտացավ աշխատում է, դուստր, որն այնքան նման է մի ժամանակ գոյություն ունեցող իմ «ես»-ին: Նա լի է սիրով, ուրախությամբ ու հանդիպող ցանկացած մարդուն համբուրելու ցանկությամբ, քանի որ գիտի՝ բոլորը լավն են ու չեն վնասի իրեն: Եվ սա ինձ այնքան է վախեցնում, որ չեմ կարողանում նույնիսկ մտածել այդ մասին: Տանել չեմ կարողանում միտքը, որ մի օր Ֆրանսիսը կդառնա այն նույն թշվառ, ինքնակործան, մահվան ռոքերը, որը հիմա ես եմ դարձել:

Ես լավ կյանքով եմ ապրում, շատ լավ կյանքով, և ես շնորհակալ եմ դրա համար, բայց դեռ 7 տարեկանից սկսած ես սկսել էի ատելություն տածել բոլոր մարդկանց հանդեպ: Միայն որովհետև այնքան հեշտ է թվում մարդկանց համար ընդհանուր լեզու գտնելը և սրտացավ լինելը: Միայն որովհետև ես չափազանց շատ եմ սիրում մարդկանց ու ցավում նրանց համար:

Այրվող ու խառնող սրտիս խորքից շնորհակալ եմ նախորդ տարիներին ուղարկված ձեր բոլոր նամակների ու սրտացավության համար: Ես չափազանց անկայուն ու տրամադրությունների կտրուկ փոփոխություն ունեցող երեխայի եմ նման: Ես այլևս չունեմ այն զգացմունքը կիրքը, որ պետք է, և ուրեմն՝ հիշեք՝ ավելի լավ է մինչև վերջ այրվել, քան հանգչել:

Խաղաղություն, սեր, սրտացավություն:

Քուրթ Քոբեյն

Ֆրանսիս և Քորթնի՝ ես ձեզ համար փոփոխություն կմտցնեմ:

Խնդրում եմ, Քորթնի՛, շարունակի՛ր առաջ շարժվել՝ Ֆրանսիսի ու նրա կյանքի համար, որն ավելի երջանիկ կանցնի առանց ինձ: 

Սիրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ: 

Թարգմանությունը՝ VNews


1994թ.-ի ապրիլի 8-ին Քուրթ Քոբեյնին մահացած են գտել Սիեթլի իր բնակարանում: Վարած գործի արդյունքի՝ նա ինքնասպան է եղել գլխին հասցված կրակոցով: Երաժշտի մահվան շուրջ շատ պատմություններ ու տեսակետներ են պտտվում մինչ օրս:

Առաջին հետաքրքրական պատմությունն այն է, որ հրացանի վրա, որով Քոբեյնը կրակել է ինքն իրեն, ոչ մի մատնահետք չի գտնվել: Նրա օրգանիզմում թմրանյութի մեծ չափաբաժին էլ է եղել, այնքան մեծ, որ բժիշկները կարծում էին, որ այդքան թմրանյութ օգտագործած մարդը կամ տեղում անգիտակցությունը կկորցներ կամ կմահանար և չէր էլ հասցնրի կրակել ինքն իր վրա: Թունագիտությամբ զբաղվող մի կանադացի՝ Ռոջեր Լյուիսը, ժամանակին պնդում էր, որ հավանական է՝ Քոբեյնին դիտմամբ թմրանյութ են ներարկել այնուհետև կրակել նրա վրա՝ ինքնասպանություն «բեմադրելով»: 

Հաջորդ վարկածը կապված է Քոբեյնի թողած նամակի հետ: Շատ հետազոտողներ այն կարդալուց հետո ասում էին, որ այստեղ խոսք չի գնում ինքնասպանության մասին: Միայն վերջին երեք տողում է այդ մասին խոսվում, իսկ ընդհանուր նամակը տպավորություն է ստեղծում, որ Քոբեյնն ուղղակի ուզում էր լքել Nirvana խումբը:  Բացի դրանից կան նաև հետազոտողներ, որոնք կարծում էին՝ նամակի վերջին տողերն այլ մարդ է գրել: Բուն նամակն ու վերջին տողերը Քուրտի մահվան, կնոջ ու երեխայի մասին, նրանց կարծիքով, տարբեր ձեռագրերով են գրված:

Քոբեյնին մահացած գտել են ապրիլի 8-ին, սակայն տարածված տեղեկության համաձայն նա մահացել է ապրիլի 5-ին: Ուրեմն մի փոքր տարօրինակ է նաև փաստը, որ ապրիլի 6-ին նրա բանկային քարտն օգտագործվել է: Քարտից գումար է փոխանցվել այդ օրը, սակայն ոմանք կարծում էին, որ փոխանցումն արվել է մինչև նրա մահը և քաղվածքում ուղղակի ուշացումով է հայտնվել:

Տարօրինակ է նաև այն, որ Քոբեյնի մոխրամանում եղել է նաև ծխախոտի մի հատիկ, որը չի համապատասխանել այն ծխախոտի բրենդին, որը երաժիշտն էր օգտագործում: Քոբեյնի ծխախոտը նույնպես գտնվել է մոխրամանում:

Եվ վերջապես ամենատարածված վարկածն այն է, որ Քոբեյնի կինը՝ Քորթնի Լավը, ու Ֆրանսիսի դայակն են սպանել երաժշտին: Ըստ այն ժամանակ տարածված շշուկների Քոբեյնն ապահարզան էր պահանջում կնոջից, սակայն կինը չէր ցանկանում բաժանվել նրանից:

Ամեն դեպքում՝ Քուրթ Քոբեյնի մահվան մասին դեռ երկար կշարունակեն խոսել, սակայն պարզ է՝ իրական ճշմարտությունը երևի երբեք էլ չբացահայտվի:

«Նամականի» ամբողջ շարքն այստեղ

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

 


Ամենասիրուն սիրային նամակը. Ջոնի Քեշից կնոջը՝ Ջուն Քարթեր Քեշին

Ալբերտ Էյնշտեյնի նամակը դստերը…

2 սիրային նամակ պատմության խորքերից

5 նամակ, որ անհավատալի է, բայց իրական են

Մոցարտի նամակն իր կնոջը՝ Կոնստանցեին

Բեթհովենի նամակն իր «Անմահ Սիրուն»…

Թումանյանի նամակը ծնողներին [կարդա]

Վիրջինիա Վուլֆի նամակն ինքնասպանությունից առաջ

Սուլամիթայի նամակը Սևակին

Սնուփ Դոգը լուսանկար է հրապարակել Քուրթ Քոբեյնի հետ. այն ցնցել է համացանցը

Բացառիկ լուսանկարներ՝ արված Քուրթ Քոբեյնի մահվանից 5 ամիս առաջ

Քուրտ Քոբեյնի բացառիկ լուսանկարները

Եղիշե Չարենցի նամակը Հովհաննես Թումանյանին

Պոլ Գոգենի նամակը Վան Գոգին

Կոմիտասի նամակը Հովհաննես Թումանյանին

Նապոլեոն Բոնապարտի սիրային նամակը Ջոզեֆինային