ուրախ և զավեշտալի դեպքեր նկարահանման հրապարակում - VNews

ուրախ և զավեշտալի դեպքեր նկարահանման հրապարակում

14F66B3E 82A5 474C A635 E142C1527CD8 960x505 1 - ուրախ և զավեշտալի դեպքեր նկարահանման հրապարակում

Ֆիլմերի նկարահանման հրապարակներում աշխատում են տասնյակ (եթե ոչ հարյուրավոր) մասնագետներ։ Շատ հաճախ լարված աշխատանքային առօրյան ավելի անմիջական դարձնելու համար կինեմատոգրաֆիստները հաճախ կատակում են և չարաճճիություններ անում։ Երբեմն էլ որոշ իրավիճակներ ծագում են իմպրովիզային՝ առանց որևէ մեկի միջամտության։

179AD38A 19F3 498C A91D 0B9A044BDF74 960x640 - ուրախ և զավեշտալի դեպքեր նկարահանման հրապարակում

Լյուկ Բեսոնի դասական դարձած «Լեոն» ֆիլմի նկարահանումների ժամանակ տեղի էր ունեցել իսկական կողոպուտ։ Տղամարդը գողություն անելուց հետո պատրաստվում էր փախչել, սակայն պատահաբար հանդիպեց ֆիլմում ներգրավված դերասաններին, որոնք ոստիկանական համազգեստով էին։ Իր առջև մի խումբ «ոստիկաններ» տեսնելով՝ կողոպտիչը ստիպված հանձնվեց՝ ի զարմանս ֆիլմի մասսայական տեսարանի դերակատարներին։

 

ADA23D19 9789 4C8C ADAD D36D7007A313 960x637 - ուրախ և զավեշտալի դեպքեր նկարահանման հրապարակում
Հոլիվուդի ամենահայտնի դերասանուհիներից մեկը՝ Ջուլիա Ռոբերթսը շատ է սիրում գործել և նկարականումների ժամանակ իր հետ միշտ ունենում է թելեր և շյուղեր՝ ընդմիջումներին սիրելի հոբբիով զբաղվելու համար։ «Լարի Քրաուն» ֆիլմի նկարահանումների ժամանակ Ռոբերթսի գործընկեր Թոմ Հենքսը որոշում է անպայման կատակել դերասանուհու սիրելի զբաղմունքի վրա։ Հենքսը գնում է բազմաթիվ շյուղեր և գործելու թելեր ու բաժանում դրանք ֆիլմի ամբողջ նկարահանող խմբին։ Երբ Ռոբերթսը ներկայանում է հրապարակ՝ իր աչքի առջև բացվում է լուրջ դեմքի արտահայտությամբ մասսայական գործելու տեսարան։

 

D0D25EEF DF37 4ED8 B425 E2200BA403FB 960x556 - ուրախ և զավեշտալի դեպքեր նկարահանման հրապարակում

Դևիդ Ֆինչերի «Զոդիակ» թրիլերի նկարահանումների ժամանակ գլխավոր դերակատարներ Ռոբերտ Դաունի կրտսերը և Մարկ Րուֆալոն անդադար վիճաբանում էին։ Մի անգամ, երբ գործը հասավ ծեծկրռտուքի՝ դերասանների գործընկեր Ջեյք Ջիլենհոլը որոշեց միջամտել։ Արդյունքում զույգին բաժանող Ջիլենհոլը զրկվեց ատամից, որը հետագայում աճուրդում վաճառվեց 98 հազար դոլարով։ Գումարը գնաց բարեգործության վրա, իսկ Դաունի կրտսերը և Րուֆալոն այլևս երբեք չէին վիճում։

 

C46501BB 4484 4A2E A3CC 7AE42533ADAA 960x720 - ուրախ և զավեշտալի դեպքեր նկարահանման հրապարակում

Էնթոնի Հոփքինսի Հանիբալ Լեկտորի դերը «Գառների լռություն»-ում լիիրավ զբաղեցնում է իր պատվավոր տեղն ամենասարսափազդու ինտելեկտուալ  չարագործների շարքում։ Հոփքինսն այնքան էր ծուլվել իր մարդակեր հերոսի հետ, որ դերասանի գործընկեր, դերասանուհի Ջոդի Ֆոսթերը վախենում էր շփվել իր հետ և մաքսիմալ խուսափում էր իրենից։ Նկարահանման վերջին օրը, երբ Հոփքինսը մոտեցավ Ֆոսթերին, վերջինս արցունքներն աչքերին ասեց, որ խուսափել է շփումից, քանի որ վախենում է դերասանից։ «Բայց ես էլ եմ քեզնից վախենում»-բացականչել է Հոփքինսը սթրեսային աշխատանք կատարած Ֆոսթերին։

 

14F66B3E 82A5 474C A635 E142C1527CD8 960x505 - ուրախ և զավեշտալի դեպքեր նկարահանման հրապարակում

Կոեն եղբայրների «Ծերերի համար այստեղ տեղ չկա» թրիլերը կարդինալ տարբերվում է ռեժիսորների մյուս բոլոր՝ կատակերգական և պակաս դաժան պատմություններից։ Խավիեր Բարդեմը, ով ֆիլմում մարմնավորում է Անտոն Չիգուր անունով սառնասիրտ մարդասպանին, էկրանին կրում է մի քիչ զավեշտալի և աչքի ընկնող ռետրո սանրվածք։ Նկարահանման վերջին օրը, մտնելով ֆիլմի պավիլիոն, Բարդեմը չի հավատում իր աչքերին. ամբողջ նկարահանող խումբը՝ այդ թվում նաև Ջոել և Իթան Կոենները, Անտոն Չիգուրի սանրվածքը կրկնօրինակող կեղծամներով էին։ Բարդեմը խոստովանեց, որ տեսարանը բավականին զարհուրելի էր։


Ի՞նչ դիտել տանը. ամառային մթնոլորտով ֆիլմեր, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

Կինո՝ կյանքի հիմքով. «Պատանդները»

Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում կամ ինչպես կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը նկարեց իր առաջին ֆիլմը

10 ամենաթանկ ֆիլմերը

Ինչ դիտել տանը. եռակի օսկարակիր Ֆրենսիս ՄքԴորմանդի ֆիլմերից, որոնք գուցե չեք տեսել

Մայիսին թողարկվելիք 10 լավագույն ֆիլմերը՝ ըստ BBC-ի

Օսկար 2021. քոչվորների տրիումֆը

BAFTA 2021. առաջին օրվա հաղթողները

5 ֆիլմ + 5 գիրք [Արեն Մալաքյան]

Ինչու՞ է Ռեգե Ժան֊Փեյջը հեռացել «Bridgerton»-ից

Ինչ դիտել տանը. գարնանային մթնոլորտ ունեցող ֆիլմացանկ

Առաջիկա շաբաթվա կինոպրեմիերաները

5 զվարճալի, երգիծական, ամերիկյան ֆիլմ ընտրությունների մասին

93-րդ Օսկարը. ինչպիսին է լինելու տարվա կարևորագույն (մի փոքր տարօրինակ) կինոմրցանակաբաշխությունը

Արցախի մասին պատմող ֆիլմն արդեն երևանյան կինոթատրոններում է

ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի նոմինանտների թվում են Դեյվիդ Ֆինչերը, Զաք Բրաֆը և այլոք