Կույս՝ հայտնի մարդկանց համաստեղություն - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Կույս՝ հայտնի մարդկանց համաստեղություն

Համաստեղությունը հաճախ իսկապես բնութագրում է մարդկանց: Օրինակ «Կարիճի» համաստեղությամբ մարդիկ սարկաստիկ են և կյանքի յուրահատուկ ըմբռնումով, «Կշեռքները»՝ նրբազգաց ու մեծահոգի, «Խոյերը»՝ համառ ու անվախ, իսկ «Կույսերը»՝ ճանաչված:

Այո՛, այո՛, այս նշանի տակ ծնված մարդկանց հիմնական մասը մեծ արդյունքների է հասնում ընտրած բնագավառում և դա է գուցե պատճառը, որ շատ հայտնի մարդիկ ծնվել են հենց այս համաստեղության ներքո (օգոստոսի 24-սեպտեմբերի 23): Ահա այն հայտնի մարդկանց ցանկը, որոնք համաստեղությամբ «Կույս» են, բայց մինչ դրան անցնելը հիշեցնենք, որ եթե դուք էլ եք պատկանում այս համաստեղությանը, սակայն դեռ հայտնության չեք հասել, ապա գուցե չեք փորձել. երբեք ուշ չէ դա անելու համար:

Ռիչարդ I Առյուծասիրտ՝ անգլիացի արքա – սեպտեմբերի 3, 1189թ.

Իվան IV Ահեղ ՝ Մոսկվայի և ամենայն Ռուսիո մեծ իշխան, ամենայն Ռոսիոյի 1-ին ցար – օգոստոսի 25, 1530թ.

Եղիսաբեթ I՝ Անգլիայի և Իռլանդիայի թագուհի (1558 թ.-ից) – սեպտեմբերի 7, 1533թ.

Ռիշելյե` ֆրանսիացի նշանավոր պետական գործիչ, գրող – սեպտեմբերի 9, 1585թ.

Ջոն Լոք` բրիտանացի ֆիզիկոս և փիլիսոփա, որը համարվում է լուսավորականության զարգացման վրա մեծ ազդեցություն ունեցած գործիչ ու «դասական ազատականության» հայր – օգոստոսի 29, 1632թ.

Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել՝ գերմանացիփիլիսոփա-իդեալիստ, գերմանական դասական փիլիսոփայության կարկառուն ներկայացուցիչներից մեկը, օբյեկտիվ իդեալիստական հիմքի վրա դիալեկտիկայի համակարգված տեսության հիմնադիրը – օգոստոսի 27, 1770թ.

Ջեյմս Ֆենիմոր Կուպեր՝  ամերիկացի վիպասան, արկածային գրականության դասական գրող – սեպտեմբերի 15, 1789թ.

Մայքլ Ֆարադեյ՝ անգլիացի քիմիկոս և ֆիզիկոս – սեպտեմբերի 22, 1791թ.

Մերի Շելլի՝ անգլիացի գրող – օգոստոսի 30, 1797թ.

Լև Տոլստոյ՝ ռուս և համաշխարհային գրականության ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը – սեպտեմբերի 9, 1828թ.

Մորիս Մետերլինկ՝ բելգիացի ֆրանսալեզու գրող, փիլիսոփա և Նոբելյան մրցանակակիր – օգոստոսի 29, 1862թ.

Օ. Հենրի՝ հայտնի ամերիկացի գրող – սեպտեմբերի 11, 1862թ.

Հերբերտ Ուելս` անգլիացի գրող, հրապարակախոս – սեպտեմբերի 21, 1866թ.

Ալեքսանդր Կուպրին՝ ռուս գրող – օգոստոսի 26, 1870թ.

Թեոդոր Դրայզեր՝ ամերիկացի գրող, հասարակական գործիչ – օգոստոսի 27, 1871թ.

Ագաթա Քրիստի՝ անգլիացի հեղինակ – սեպտեմբերի 15, 1890թ.

Խորխե Լուիս Բորխես՝ արգենտինացի գրող, էսսեիստ, թարգմանիչ – օգոստոսի 24, 1899թ.

Վիլյամ Սարոյան՝ ամերիկահայ գրող – օգոստոսի 31, 1908թ.

Պիտեր Ֆալկ՝ ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ – սեպտեմբերի 16, 1927թ.

Սոֆի Լորեն՝ իտալացի դերասանուհի և երգչուհի – սեպտեմբերի 20, 1934թ.

Իոսիֆ Կոբզոն՝  ԽՍՀՄ ժողովրդական արտիստ – սեպտեմբեր 11, 1937թ.

Մայքլ Դուգլաս՝ ամերիկացի օսկարակիր դերասան և պրոդյուսեր – սեպտեմբերի 25, 1944թ.

Սթիվեն Քինգ՝ ամերիկացի հեղինակ, սարսափ գրական ժանրի վառ ներկայացուցիչ –  սեպտեմբերի 21, 1947թ.

Ռիչարդ Գիր՝ ամերիկացի դերասան – օգոստոսի 31, 1949թ.

Միքի Ռուրկ՝ ամերիկացի դերասան, նախկին բռնցքամարտիկ – սեպտեմբերի 16, 1952թ.

Մայքլ Ջեքսոն՝  ամերիկացի երգիչ, պարող, պրոդյուսեր և գործարար – օգոստոսի 29, 1958թ.

Հյու Գրանտ՝ բրիտանացի դերասան – սեպտեմբերի 9, 1960թ.

Քոլին Ֆերթ՝  թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասան – սեպտեմբերի 10, 1960թ.

Կիանու Ռիվզ՝ կանադա-ամերիկյան դերասան, կինոպրոդյուսեր, երաժիշտ – սեպտեմբերի 2, 1964թ.

Չառլի Շին՝ ամերիկացի դերասան – սեպտեմբերի 3. 1965թ.

Սալմա Հայեք՝ մեքսիկացի դերասանուհի – սեպտեմբերի 2, 1966թ.

Ադամ Սենդլեր՝ ամերիկացի կատակերգու, դերասան, երաժիշտ, սցենարիստ և կինոպրոդյուսեր – սեպտեմբերի 9, 1966թ.

Մարք Էնթոնի՝  երաժիշտ, սալսա ոճի հայտնի երգիչ, երգահան, դերասան – սեպտեմբերի 16, 1968թ.

Կլաուդիա Շիֆեր՝ գերմանացի մոդել և դերասանուհի – օգոստոսի 25, 1970թ.

Քամերոն Դիաս՝ ամերիկացի դերասանուհի – օգոստոսի 30՝ 1972թ.

Փոլ Ուոքեր՝ ամերիկացի դերասան – սեպտեմբերի 12, 1973թ.

Ջիմի Ֆելոն` ամերիկացի հումորիստ, հեռուստահաղորդավար, դերասան, պրոդյուսեր – սեպտեմբերի 19, 1974թ.

Մայքլ Բուբլե՝ կանադացի երգիչ – սեպտեմբերի 9, 1975թ.

Թոմ Հարդի՝ անգլիացի դերասան – սեպտեմբերի 15, 1977թ.

Pink (Ալեսիա Բեթ Մուրր)՝ ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ և դերասանուհի – սեպտեմբերի 8, 1979թ.

Էմի Ուայնհաուս՝  բրիտանացի երգչուհի և երգերի հեղինակ – սեպտեմբերի 14, 1983

Արքայազն Հարի՝  Արքայազն Չարլզի և Դիաննա Սփենսերի կրտսեր որդի, Արքայազն Ուիլյամի կրտսեր եղբայր, Սասեքսի դուքս – սեպտեմբերի 15, 1984թ.

Թոմ Ֆելթոն՝ բրիտանացի դերասան և երգիչ – սեպտեմբերի 22, 1987թ.

Avicii (Թիմ Բերգլինգ)՝ շվեդ դիջեյ, ռեմիքսեր և երաժշտական պրոդյուսեր – սեպտեմբերի 8, 1989թ.

 

 

 

 

 

 


Սարոյանական հայրենիք. մեջբերումներ

Սարոյանի հրեա սերն ու կինը. Քերոլ

Սարոյանի և Հրանտ Մաթևոսյանի հոր հանդիպումը…

2019-ին հրատարակված լավագույն գրքեր [10 գիրք ԱՆՏԱՐԵՍԻՑ]

Ֆիլմ Մայքլ Ջեքսոնի մասին

«Դասական Ջեքսոն» համերգային ծրագիր

5 ֆիլմ+5 գիրք [Սևակ Ղազարյան]

«Աննա Կարենինան» ասում է․․․

Աննա Կարենինա կամ Молодец-баба [նախնական տարբերակի անվանումն ու մյուս տարբերությունները]

Սթիվեն Քինգ․ Փայլատակում [հատված վեպից]

Լեւ Տոլստոյի վերջին նամակը կնոջը

Հայտնի մարդկանց քիչ հայտնի հետաքրքիր պատմությունները

Քիթ Հարինգթոնը միացել է Marvel-ի սուպերհերոսների ընտանիքին

Սթիվեն Քինգի հերթական նովելն էկրանավորվում է

Վիլյամ Սարոյան․ Մարդկային կատակերգություն [հատված]

Հայտնի հեղինակներ, որոնք ընկերներ են եղել