1. Կանի և Օրբենի աքսիոմը.
Եթե այլևս ոչինչ չի ստացվում, վերջապես կարդացեք ուղեցույցը…
Բոլոր հանճարեղ բացահայտումները սխալի արդյունք են:
Ժամանակը երբեք չի հերիքում աշխատանքը պատշաճ կատարելու համար, բայց ուղղելու համար միշտ ժամանակ գտնվում է:
4. Ֆինգեյլի ութերորդ օրենքը.
Խմբակային աշխատանքը շատ կարևոր է: Այն հնարավորություն է տալիս մեղքը ուրիշի վրա գցել:
Ձեզ միշտ չի հերիքելու կա՛մ ժամանակ, կա՛մ գումար:
6. Մերֆիի գիտական հետազոտությունների օրենքը.
Սեփական տեսության պաշտպանության օգտին միշտ կարելի է հղում անել այլ հետազոտությունների:
Կողքի հերթը միշտ ավելի արագ է առաջ գնում:
Մեկ ժամացույց ունեցող մարդը հստակ գիտի ժամը: Մինչդեռ մի քանի ժամացույց ունեցողը երբեք ոչինչում համոզված չէ:
9. Ռիչարդի փոխկապվածության կանոնը.
Այն, ինչը երկար ժամանակ պահում եք, կարելի է դեն նետել: Հենց մի բան դեն եք նետում, այն սկսում է պետք գալ:
Նրանք, ովքեր սիրում են երշիկ և հարգում են օրենքը, չպետք է տեսնեն ինչպես է պատրաստվում երշիկն ու ստեղծվում օրենքը:
Ցանկացած արարք ունի իրեն համարժեք քննադատությունը:
12. Դրյուի մասնագիտական պրակտիկայի օրենքը.
Ով ամենաքիչն է վճարում, նա ամենաշատն է բողոքում:
Չկոտրվող խաղալիքը օգտակար է դրանով այլ խաղալիքներ կոտրելու համար:
Փնտրտուքը պետք է սկսել ամենաանհարմար վայրից:
Տես նաև ՝