Կյանքն ըստ Կաֆկայի - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Կյանքն ըստ Կաֆկայի

«Դատավարություն», «Դղյակը», «Կերպարանափոխություն» այս ու շատ այլ գործերի հեղինակ, հրեա, գերմանալեզու գրող Ֆրանց Կաֆկան այն հանճարներից էր, որոնց գործերի ճնշող մեծամասնությունը տպագրվել է նրանց մահից հետո, փառքը եկել՝ հետմահու։ Կաֆկան  իր 40-ամյա կյանքի ընթացքում հասցրել է թողնել ազդեցիկ գրականություն, վաղաժամ մահվան պատճառն են դարձել բազմաթիվ խրոնիկ հիվանդությունները. տուբերկուլյոզ, միգրեն, անքնություն, փորկապություն ևն: Այդպիսով, գրողը մահացել է իր իսկ ծննդյան օրը՝ հունիսի 3-ին՝ անավարտ թողնելով «Ամերիկա», «Գործընթաց» և «Ամրոց» վեպերը։

Կաֆկայի  փիլիսոփայությունը

Թեև ես ուշացել եմ, սակայն չէ՞ որ ես այստեղ եմ:

Սովորականն արդեն ինքնին հրաշք է: Ես միայն գրանցում եմ այն: Հնարավոր է, որ ես մի փոքր լուսավորում եմ իրերը, ինչպես մթնեցված բեմի հատակի լամպը: Բայց դա ճիշտ չէ: Իրականում բեմն ընդհանրապես մթնեցված չէ: Այն լի է ցերեկային լույսով: Դրա համար մարդիկ կկոցում են աչքերը և այդքան քիչ են տեսնում:

Գեղագիտորեն հաճույք ստանալ կեցությունից կարելի է միայն խոնարհաբար ապրելով բարոյականության օրենքներով:

Ճշմարտությունն այն է, ինչ անհրաժեշտ է մարդուն կյանքի համար, և ինչ, այնուամենայնիվ, նա չի կարող ոչ մեկից ստանալ կամ ձեռք բերել: Յուրաքանչյուր մարդ պետք է անընդհատ ծնի դա իր միջից, այլապես նա կմահանա: Կյանքն առանց ճշմարտության անհնար է: Հնարավոր է՝ ճշմարտությունը հենց կյանքն է:

Վախի առաջին պահին մեր գլուխն է մտնում ամեն տեսակի հիմարություն, բայց հերիք է մի փոքր մտածել, և ամեն ինչ ընկնում է իր տեղը:

Պատահականություն անվանում են իրադարձությունների զուգադիպումը, որոնց պատճառականությունն անհայտ է: Բայց առանց պատճառականության՝ չկա աշխարհը: Դրա համար էլ պատահականությունները գոյություն ունեն ոչ թե աշխարհում, այլ միայն մեր գլխում, մեր սահմանափակ ընկալման մեջ: Դրանք մեր իմացության սահմանների արտացոլումն են: Պայքարը պատահականության դեմ միշտ պայքար է ինքներս մեր դեմ: Պայքար, որում մենք երբեք չենք կարող հաղթող դառնալ:

Ջղաձգային ուրախությունը շատ ավելի տխուր է, քան բաց արտահայտված տխրությունը:

Ով հասկացել է կյանքի ամբողջ լիակատարությունը, նա չի ճանաչում մահվան վախը: Վախը մահվան հանդեպ միայն չիրականացած կյանքի արդյունք է: Դա դրա դավաճանության արտահայտումն է:

Իրական զգացմունքի և դրա նկարագրության միջև, ինչպես տախտակ, գցված է նախադրյալը՝ զրկված ամեն տեսակի կապերից:

Շարժումը զրկում է մեզ հայեցության հնարավորությունից: Մեր մտահորիզոնը նեղանում է: Ինքներս էլ դա չնկատելով՝ մենք կորցնում ենք գլուխներս՝ չկորցնելով կյանքը:

Երջանկությունը բացառում է ծերությունը:

Ամեն ինչ վայրկյանի մեջ է: Նրանով է որոշվում կյանքը: Գիրքը պետք է կացին լինի` մեր մեջ սառած ծովը ջարդելու համար: Մարդիկ հիմնականում այդքան էլ չար չեն: Մարդիկ ուղղակի վատ արարքներ են գործում եւ իրենց վրա մեղք վերցնում, որովհետեւ չեն գիտակցում իրենց արարքների հետեւանքները: Նրանք լուսնոտներ են, ոչ թե չարագործներ:


Օշոն սիրո մասին [5 միտք]

Հանճարեղները սիրո մասին…

Ճապոնական իմաստություններ․․․

Լեգենդար գողություն, որը Մոնա Լիզայի դիմանկարը դարձրեց աշխարհահռչակ

«Լոլիտան» ասում է…

Պուշկինն ասում է…

Արթուր Միլլեր` «Պիեսներ». Մեջբերումներ

Էմմա Ուաթսոնն ասում է…

Զանգակի 2018-ի 10 բեսթսելլերները [գեղարվեստական գրականություն]

Coldplay-ն ասում է…

Նիկոլաս Սփարքսն ասում է…

Սթիվի Ուանդերն ասում է…

Փիթեր Փենն ասում է…

Ֆրեդերիկ Շոպենն ասում է…

«ԶՐՈՒՅՑՆԵՐ ԿԱՖԿԱՅԻ ՀԵՏ. ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԵՒ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ» գիրքն ասում է…

10 գիրք, որոնց սկիզբը միանգամից գրավում է ընթերցասերներին