«Կյանք ու կռիվն» ասում է... - VNews

«Կյանք ու կռիվն» ասում է…

ոդո - «Կյանք ու կռիվն» ասում է...

 

  • Սոֆին ամենակարևորն ա իմ կյանքում։ Ու, եթե դու կռվի արանքում էնքան ուժ ես գտնում քո մեջ, որ սովորես էդ լեզուն, ուրեմն աշխատիր չզոհվել։

 

  • Աննան Արարատի ֆոնի՞ն: Սրա մեջ տխուր սիմվոլիզմ կա. բոլորը նրան սիրում են, իսկ նա մերը չի:

 

  • Պատճառը քո ազնվությունը չի, այլ քո միջի վախը: Կայացած չլինելու վախը, ընտանիքի առաջ պատասխանատվության վախը, վախ, որ էսօր նրան բան չունես առաջարկելու: Ամեն ինչից վախենում ես. երկրից փախչելուց վախենում ես, կռիվ գնալուց վախենում ես, սեր խոստովանելուց վախենում ես: Բան դուրս չի գա, մինչև վախը միջիցդ չհանես:

 

  • Կարևոր չէ, թե դու ով ես հիմա, կարևորը, թե ինչ կդառնաս հետո:

 

  • Գոնե մի բան արա , մի անհեթհեթություն, աննորմալ մի բան, վախենալով արա, բայց վախենալով մի՛ ապրի: 

 

  • Մի հարց տամ. ի՞նչ ես կորցրել էստեղ Քեմբրիջից հետո:
    -Քեզի ամբողջ կյանքդ ըսա՞ծ են, որ դու հայ ես.
    -Չէ:
  • -Ինձի ըսած են…

 

  • Ես քեզ սիրում եմ, սիրել եմ միշտ ու կսիրեմ վաղը:
    -Ինչի՞ ես հիմա ասում:
    -Որովհետև ետ եմ գնում պատերազմ ու չգիտեմ ՝ ինչքան է բախտս բերելու:
    -Ասեցի՞ր, թեթևացա՞ր: Իսկ հիմա հասկանո՞ւմ ես, որ ես այդ ամեն ինչով պիտի ապրեմ, ու մի մարդու հետ, ում չեմ սիրում:

 

  • Գիտես, Աննա, Տիգրանը գուցե հիմա շատ կոմպլեքսավորված տղա է, բայց հավատա՝ սիրել սիրում ու միշտ սիրելու է քեզ։ Մի օր ամեն բանի կհասնի։ Ամբողջ հարցը նրանում է ՝ դու կկարողանա՞ս այդքան սպասել։

 

  • Իրա մեղքով լիքը անմեղ մարդիկ են զոհվել։ Էդ ամեն ինչը հիմա իմ խղճի վրա ա, ես նույն ազգանունն եմ կրում ու չեմ պատրաստվում էդ ազգանունը փոխել։

 

  • Չէ, ախպեր, ինձ չէ, ինքդ քեզ պատասխան տուր, գո՞հ ես որ նրան կորցրեցիր ընդմիշտ։ Ու հնարավոր է՝ դու կորցրեցիր այն միակ  մարդուն, էն ամենամիակին, որ պիտի դառնար    ամենասիրունը, ամենասիրելին, ամենակարևոր մարդը քո կյանքում։ Ու հնարավոր է  նրա կյանք նէլ հարամացեիր։ Ու արդյունքում ինչ՝ մնացիր հավատարիմ ընկե՞ր։ Արժեր ո՞ր։ Լյովը քո կենացը կխմի, բոլորը կհիանան քո ազնվությամբ։

 

  • Այ ինքը չի վախենում ապրելուց։ Էդ նրան ա, որ անիծված կյանքն անդադար ուզում ա կոտրել, բայց նա չի կոտրվում։ Ինքը չի վախենում ապրել։ Ու, եթե չգտնվի մի կարգին, ուժեղ տղամարդ, ով կհամարձակվի նրա հետ ամուսնանալ, շատ կարևոր է, որ նրա կողքին գոնե ուժեղ եղբայր լինի։