Կյանքի դասեր Կոնֆուցիոսից - VNews

Կյանքի դասեր Կոնֆուցիոսից

1560785748 64248332 625620471248162 44964579557507072 n 3 - Կյանքի դասեր Կոնֆուցիոսից

Կոնֆուցիոսը ծնվել է Լու թագավորությունում, արիստոկրատ ընտանիքում, հասցրել է զբաղվել թե՛ մանկավարժական, թե՛ քաղաքական գործունեությամբ: Նա հիմնադրեց մի դպրոց, որտեղ սովորում էին տասնյակ աշակերտներ, նրանք գրի էին առնում վերջինիս մտքերն ու գաղափարները: Կոնֆուցիոսի հստակ համոզմամբ ամեն բան ստեղծված է Երկնքի կողմից և Երկինքն է բարձրագույն հոգևոր սկիզբը: Այդուհանդերձ նրա փիլիսոփայության մեջ տիեզերաբանությունը շատ փոքր տեղ է զբաղեցնում: Նրան առավել հետաքրքրում էին մարդը, նրա բնությունն ու բարոյականությունը, հասարակությունն ու դրա կառավարման միջոցները:

Կյանքի 5 դաս Կոնֆուցիոսից

a6ed2e895094ce7b743702f3138fe8b6 - Կյանքի դասեր Կոնֆուցիոսից

Դաս առաջին

«Կարևոր չէ, թե որքան դանդաղ եք Դուք առաջ ընթանում, մինչև այն պահը, երբ Դուք կանգ կառնեք»:

Այս հազարամյա իմաստությունը կարելի է վերծանել այսպես. եթե դուք ձեր առջև նպատակ եք դրել և ցանկանում եք դրան հասնել, ապա գնացեք նպատակին ընդառաջ և կանգ մի առեք: Նվիրվեք ձեր գործին, իրականացրեք այն հաջորդականությամբ և դուք կհասնեք Ձեր նպատակակետին:

Դաս երկրորդ

«Երբեք մի ընկերացեք մի մարդու հետ, որը Ձեզնից լավը չէ»:

Մանրամասն վերլուծեք ու հետազոտեք ձեր շրջապատը. որքանո՞վ է ձեզ հարմարավետ շրջապատող մարդկանց մեջ, արդյո՞ք նրանք հավատում են ձեր հաջողությանը. եթե այո, ապա բարձունքների հասնելը ձեզ համար անհամեմատ ավելի հեշտ կլինի, իսկ եթե ոչ, ապա ձեր երազանքները, ամենայն հավանականությամբ, ուղղակի կփշրվեն: Ընտրեք այն տեսակ մարդկանց, որոնք ձեզ էլ ավելի կբարձրացնեն: Ընտրեք դրական մարդկանց, այդ կերպ ձեր մտքերը նույնպես զերծ կիմնան բացասական երանգներից:

Դաս երրորդ

«Հեշտ է ատել, և բարդ է սիրել. շատ երևույթներ մեր կյանքում հիմնաված են հենց այս տեսության վրա: Լավ բաներին բարդ է հասնել, և անհամեմատ ավելի հեշտ է ձեռք բերել վատ բաներ»:

Սերը հոգու քրտնաջան աշխատանք է. չէ՞ որ ներողամտությունն ու մեծահոգությունը շատ ավելի մեծ ջանքեր են պահանջում: Հարկավոր է հիշել, որ ատելությունը սպառում է մարդուն, իսկ սերը՝ վերակենդանացնում: Սերն ինքդ քո, մարդկանց ու կյանքի հանդեպ. սա կյանքի հարմոնիայի հիմքն ու հենքն է: Հենց այս պարզ պատճառով արժե ընդունել մեզ շրջապատող մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան՝ չատելով, երբևէ չատելով նրանց:

e86ea953f72e757305f04be5730df262 1 - Կյանքի դասեր Կոնֆուցիոսից

Դաս չորորդ

«Հաջողությունը կախված է նախնական պատրաստվածությունից, առանց դրա ձախողումն անխուսափելի է»: 

Եթե ցանկանում եք հաջողության հասնել հստակ դրված նպատակն ու լավ մոտիվացիան որքան էլ՝ անհրաժեշտ են, սակայն բավարար չեն: Հարկավոր է կազմել գործողությունների ու քայլերի պարզ ու հստակ հաջորդականություն, պլան, որը ուղեցույց կհանդիսանա ձեզ համար: Հարկավոր է նախապատրաստել անհրաժեշտ ամեն բան հետո ՝ ի գործ:

Դաս հինգերերոդ

«Ոչ մի վատ բան չկա նրանում, որ Դուք սխալվել եք»:

Մարդը սխալական է. սա հայտնի ու պարզ ճշմարտություն է, սխալվելը ամոթ չէ, դա ճշմարտությանը հասնելու ուղիղ ճանապարհ է: Սխալը դեռ ձախողում չէ, դա հնարավորություն է նոր, ուրիշ, ավելի հարմարավետ, ավելի ճիշտ ճանապարհ գտնելու ու դրանով ընթանալու: Սխալվելուց հետո ամենակարևորն այն է, որ բացասականը չպատի ձեր միտքն ու հոգին, որ հստակ գիտակցեք՝ ելք կա, հարկավոր է ուղղակի փնտրել այն:

Տես նաև՝