Lուսանկարչական մրցույթ` Ալ. Սպենդիարյանի 150-ամյակի առիթով - VNews

Lուսանկարչական մրցույթ` Ալ. Սպենդիարյանի 150-ամյակի առիթով

Al. min - Lուսանկարչական մրցույթ` Ալ. Սպենդիարյանի 150-ամյակի առիթով

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը կոմպոզիտորի 150-ամյակի շրջանակում կազմակերպում է «Երևանյան էտյուդներ» խորագրով լուսանկարչական մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ առանց տարիքային սահմանափակման: Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայանալ առանձին լուսանկարներով կամ լուսանկարային շարքերով՝ նախապես նշելով շարքերի անվանումները։ Յուրաքանչյուր շարք կդիտվի որպես մեկ լուսանկար։ Մասնակիցը կարող է ներկայացնել մինչև 5 լուսանկար։

Լուսանկարները պետք է արված լինեն Երևանում` վերջին 5 տարում: Ներկայացվող լուսանկարները պետք է լինեն նվազագույնը 2 MB (լուսանկարի երկար կողմը՝ 1024-2448 PIXEl): Ներկայացված լուսանկարներում բացառվում է Compart-ը։ Լուսանկարները կարող են լինել Ճարտարապետական կոթողներ ներկայացնող /Architectural photography/ կամ փողոցային պատկերներ /Street photography /:

Քվեարկության արդյունքում ժյուրիի կողմից ընտրված լուսանկարները կմասնակցեն ցուցահանդեսին, 3 լուսանկար կարժանանան մրցանակների:

Առավելություն կտրվի երևանյան տրամադրություն փոխանցող լուսանկարներին: Լուսանկարներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում (subject) նշելով՝ «Երևանյան էտյուդներ»:

Լուսանկարները պետք է ուղարկել  փետրվարի 15-ից մինչև ապրիլի 1-ը

Ժյուրիի կազմում են Ալ․Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, «Ֆոտոլուր» լրատվական գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանը, գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ Սամվել Սեւադան, լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը և կինոռեժիսոր Արազ Արթինեանը:


Իմ 5 լուսանկարներն ու դրանց պատմությունները. Սամվել Սևադա

Իտալական շոգ ամառը Կլոդ Նորիի լուսանկարներում

Ժամանակակից պարի գրավչությունը (լուսանկարներ)

Անծանոթի համբույրից առաջ և հետո. լուսանկարներ

Մարկ Տվենը և նրա սիրելի կատուները (լուսանկարներ)

Ջեյն Բիրկինի վինտաժային լուսանկարները

Զրուցեցինք Գերման Ավագյանի հետ

«Տարվա ստորջրյա լուսանկարիչ» նախագծի հաղթող աշխատանքները

Կնոջ գույները. Erwin Blumenfeld

Կենդանիները՝ հնդիկ լուսանկարչի կադրերում

Անձրևոտ գիշերային Տոկիոն լույսերի ներքո (լուսանկարներ)

Անտուն մարդկանց լուսանկարել են իրենց երազած աշխատանքի մեջ

Տարվա լավագույն 10 բնանկարներն ըստ բրիտանական էկոլոգիական միության

Ես Արեգ Բալայանն եմ…

Արա Գյուլերի գունավոր լուսանկարները

#ՓողոցայինԼուսանկարչություն. 60-70-ականների Փարիզը