La Casa De Papel-ի սիրահարների համար [5 սերիալ գլխապտույտ սյուժեով] - VNews

La Casa De Papel-ի սիրահարների համար [5 սերիալ գլխապտույտ սյուժեով]

5 ֆիլմ 2 - La Casa De Papel-ի սիրահարների համար [5 սերիալ գլխապտույտ սյուժեով]

Այս տարվա դեկտեմբերին կավարտվի «La Casa de Papel» սիրված սերիալի վերջին եթերաշրջանը, որը պատմում է խարիզմատիկ ավազակների խմբի մասին: Իսպանական այս գլուխգործոցի երկրպագուներն արդեն նախապես կարոտում են իրենց սիրելի շոուն: Այսպիսով, եթե դուք նույնպես դեռ տպավորված եք սերիալից, հատկապես ձեզ համար, մենք պատրաստել ենք այս սերիալային հնգյակը:

 

1. Լյուպեն / Lupin / Люпен

Սենեգալցի ներգաղթյալ Ասսան Դիոպը մտադիր է գողանալ Լուվրում աճուրդի հանված Մարի Անտուանետայի վզնոցը: 25 տարի առաջ նրա հայրը անարդարացիորեն դատապարտվեց հարուստ ընտանիքից այս զարդը գողանալու համար, ուստի Ասսանը մղվում է վրեժխնդրության: Պատանեկության տարիներին տղան կարդաց ջենթլմեն-գող Արսեն Լյուպինի արկածները և այժմ կգործի իր գրքի կուռքի լավագույն ավանդույթներով:

1153410 600 - La Casa De Papel-ի սիրահարների համար [5 սերիալ գլխապտույտ սյուժեով]

2. Vis a vis / Визави

Սյուժեի կենտրոնում մի երիտասարդ, միամիտ աղջիկ է, որը հանցագործության մեջ է մեղադրվում: Այժմ նա ոչ միայն ստիպված կլինի բանտ նստել, այլև գոյատևել, քանի որ ամեն օրը իսկական դժոխք է աղջկա համար: Ինչպե՞ս կկարողանա դուրս գալ նա այդ ծանր վիճակից…

unnamed 2 - La Casa De Papel-ի սիրահարների համար [5 սերիալ գլխապտույտ սյուժեով]

1 2