"La La Land" ֆիլմի ռեժիսոր Դեմիեն Շազելը նոր մինի-սերիալ է նկարահանում - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

“La La Land” ֆիլմի ռեժիսոր Դեմիեն Շազելը նոր մինի-սերիալ է նկարահանում

Օսկարակիր Դեմիեն Շազելը նոր նախագծի վրա է աշխատում: Այս անգամ ռեժիսորը Netflix-ի համար մինի-սերիալ է նկարահանում, և իր շուրջ շատ ուժեղ դերասանական կազմ է հավաքել: Մինի-սերիալի գլխավոր դերը բաժին է ընկել “Moonlight” և “High Flying Bird” ֆիլմերի դերասան Անդրե Հոլանդին:

Deadline-ը նշում է, որ ֆիլմում նկարահանվելու է նաև «Ոսկե Արմավենու» դափնեկիր լեհ էսթետ Պավել Պավլիկովսկու վերջին՝ “Cold War” ֆիլմի աստղ Յոհաննա Կուլիգը: Մինի-սերիալի աստղ Էլիոթ Ուդոն, որին մարմնավորում է Հոլանդը ջազ երաժիշտ է Նյու Յորքից, սակայն ապրում է Փարիզում և ունի սեփական ակումբ: Կուլիգը մարմնավորելու է Մայա անունով մի աղջկա, որը Ուդոյի ջազ ակումբում է երգում: Մայան ֆանտաստիկ երգչուհի է, սակայն նա պարբերաբար խնդիրների է բախվում ալկոհոլային կախվածության պատճառով:
Մինի-սերիալի նկարահանումները կմեկնարկեն շատ շուտով Փարիզում, և ամենայն հավանականությամբ այն հանրության դատին կհանձնվի 2020 թ.:

Աղբյուր՝ Deadline


Ինչքան վիդեոկոնտենտ են սպառում ամերիկացիներն ու ռուսները կարանտինի օրերին

Թայքա Վայթիթին, Չարլին և շոկոլադի գործարանը. ռեժիսորը Netflix-ի համար 2 սերիալ կստեղծի

Նոր սերիալներ. 2020

«Մակաբույծները» սերիալի տեսքով…

Netflix-ի հետքերով…

5 սերիալ Netflix-ից

HBO-ից Netflix կես քայլ է. «Գահերի խաղի» հեղինակները տեղափոխվում են…

Russian doll. 2019-ի լավագույն սերիալներից մեկը

Stranger Things 3-ը ռեկորդ է սահմանել Netflix-ում

Netflix-ի նոր սերիալում Խոր Վիրապը ռուսական վանք է

Հրապարակվել են Դրակուլայի մասին պատմող նոր սերիալի առաջին կադրերը

Netflix-ի նոր «Վերջին կայսրերում» պատմական անճշտություններ են նկատել

Խոր Վիրապն ու Արարատը՝ Netflix-ի նոր սերիալի թրեյլերում

Էլլեն ԴեՋեներեսը պատմել է՝ սեռական ոտնձգությունների է ենթարկվել խորթ հոր կողմից

Էկրաններ է բարձրացել «Փոքրիկ սև հայելի» մինի-սերիալը

«The Crown». Հայտնի է՝ ով կլինի արքայադուստր Դիանայի դերում