Լաբկովսկին ասում է... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Լաբկովսկին ասում է…

Երեխաների դաստիարակության հարցում ինչ-որ մի պահ է գալիս, երբ մեզ անօգնական ենք զգում: Որովհետև բախվում ենք այնպիսի իրականության հետ, որտեղ սեփական փորձն արդեն վատ խորհրդատու է: Իսկ եթե վերոհիշյալ փորձն ուզում ենք կիրառել դպրոցական տարիքում, ապա այստեղ տեղի է ունենում շահերի բախում կամ փոքրիկ «բոլոլա»: Պահանջե՞լ դպրոցական մեր երեխայից մաքսիմալ ուժերի ներդրում, սևեռվե՞լ գնահատականի և պահանջվող չափանիշների վրա: Այս և այլ հարցերին է իր սեմինար-հավաքների, հարցազրույցների ժամանակ պարբերաբար անդրադառնում ռուս հոգեբան Միխայիլ Լաբկովսկին:

Vnews-ը հավաքագրել է հոգեբանի մի քանի խորհուրդ, որոնք  միտված  են թեթևացնելու ծնողների և երեխաների կյանքը դպրոցական ծանր ժամանակահատվածում:  Հետևեք նրա խորհուրդներին և փոքր քայլերով առաջ գնացեք՝ հարթելով երեխայի համար  կյանքի ճանապարհ:

  • Պետք չէ երեխաներին դպրոցից առաջ ծանրաբեռնել: Շախմատ, լող, նկարչություն, անգլերեն, ջրային շախմատ… 6-7 տարեկան երեխայի ուղեղը ֆիզիկապես ուղղակի ունակ չէ ընդունել մեծածավալ ինֆորմացիա: Արդյունքում ծնողները կորցնում են գումար, իսկ երեխաները՝ մանկություն:

 

  • Առաջին դասարանի համար շքեղ դպրոց մի փնտրեք: Տարրական օղակում երեխայի համար առաջնայինը հանգստությունն է: Ընտրեք տան մոտակայքում գտնվող դպրոց: Այսկերպ նա ճանապարհի վրա ժամանակ և ուժ չի ծախսի: Եվ իհարկե ավելի հեշտ և արագ շփման եզրեր կգտնի համադասարանցիների հետ, որոնք կապրեն  հարևանությամբ:

 

  • Առաջին դասարանի ուսուցիչը պետք է  բարի լինի և վե՛րջ: Պիտի սիրի երեխաներին: Պիտի մասնագիտությամբ և կոչումով իրական մանկավարժ լինի, գլուխ հանի մանկական հոգեբանությունից:

 

  • Մեկընդմիշտ պետք է ընդունել այն փաստը, որ դպրոցը երեխայի պարտականությունն  ու աշխատանքն է, ոչ թե ձերը: Հնարավորինս արագ կողմնորոշվեք և ճիշտ ուղղորդեք նրան իր նոր աշխատանքային պարտականությունների հարցում: Բայց դա արեք  խաղի տեսքով, որ սկսնակ «աշխատակիցը» չզզվի իր նոր «պաշտոնից»:

  • Երեխայի հետ դաս մի՛ արեք, նրա փոխարեն պայուսակը մի՛ հավաքեք: Ինչո՞ւ: Շատ պարզ և եսասիրական պատասխան: Մտածեք ձեր մասին: Թույլ տվեք, որ նա ինքնուրույն դառա: Հետո պիտի ապրի չէ՞ առանց ձեզ և ձեր օգնության:  Հակառակ դեպքում նա այդպես էլ ամբողջ կյանքում չի կարողանա ինքնուրույն դառնալ, ինքնուրույն մտածել և գործել:

 

  • Իհարկե, նրան օգնելը չի  բացառվում:  Հարցրեք՝ արդյո՞ք խնդիր ունի: Օգնության կարիք ունի՞: Թույլ տվեք, որ աշխատելու նախաձեռնությունն իր վրա վերցնի: Չհասկանալու դեպքում նա ձեզ հաստատ կդիմի:

 

  • Ի դեպ, դպրոցի հետ բացահայտ և ուղիղ վիճաբանության մի գնացեք: Թերևս կպարտվեք: Ծնողական ժողովներին կխոսեն կրթական ծրագրի ու դրա ծանրության մասին, որ պետք է առավել հետևողական լինել, մասնավոր դասապատրաստումներից օգտվել: Սադրանքի մի՛ ենթարկվեք: Լսեք: Համաձայնվեք և վարվեք այնպես, ինչպես ճիշտ եք գտնում ձեր և երեխայի համար:

 

  • Եվս մի կարևոր դիտարկում՝ բոլորովին պարտադիր չէ  երեխայի տաղանդը զարգացնել, եթե նա չի ուզում: Տաղանդը պետք է ուրախացնի, հաճույք պատճառի և ոչ թե պարտականություն ու տնային աշխատանք դառնա:

  • Եվ ամենավերջինն ու ամենակարևորը՝ սովորոք երեխային ընդունել այնպիսին,  ինչպիսին նա կա՝ ոչինչ  նրանից չսպասելով և իհարկե նրան չներշնչելով, որ անընդհատ  պետք է ինչ-որ բան ապացուցի:  Ու բոլորովին կարևոր չէ՝ լա՞վ, թե՞ վատ է նա սովորոում, ճի՞շտ, թե՞  սխալ է իրեն պահում. ուղղակի սիրեք նրան…

Կարդացեք նաև և հետևեք մեզ Instagram-ում

 

 


Ինչպե՞ս է առաջին սերն ազդում հետագա հարաբերությունների վրա

7 ճշմարտություն ՝հայտնի հոգեբանից

6 նախանշան, որ նա ձեզ դավաճանում է

Բարձր էմոցիոնալ ինտելեկտով մարդկանց 12 հատկանիշ

նրանք սիրուն են, կայացած են բայց… միայնակ [ինչու՞]

Ինչու է մեռնում սերը ամուսնությունից հետո․․․

7 պատճառ, թե ինչու են խելացի մարդիկ ավելի դժբախտ

Ի՞նչ է պատմում քո սիրելի գույնը քո մասին

Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

Ինչու՞ ենք մեր տրամադրությունը բարդում եղանակի վրա…

Ինչպե՞ս չամուսնալուծվել կարանտինին…

Խելացի՞, թե՞ իմաստուն կին. ինչպե՞ս ճիշտ օգտագործել սեփական խելքը

Հեռավար ուսուցում, կամ ինչպես խելքը թռցնել…

Ինքանամեկուսացման փիլիսոփայություն

8 բան, որ սպանում է տղամարդու սերը

Մի քանի բան, որ մատնում են՝ դու խելացի ես