Լեդի Գագա. «Չես կարողանա մի բաժակ սուրճ պատվիրել առանց ինձ տեսնելու կամ լսելու» - VNews

Լեդի Գագա. «Չես կարողանա մի բաժակ սուրճ պատվիրել առանց ինձ տեսնելու կամ լսելու»

Lady Gaga 1 - Լեդի Գագա. «Չես կարողանա մի բաժակ սուրճ պատվիրել առանց ինձ տեսնելու կամ լսելու»

21-րդ դարի ամենաճանաչված դեմքերից մեկը՝ երաժիշտ ու դերասանուհի Լեդի Գագան, առանձնանում է իր յուրահատուկ ոճով, ամեն անգամ զարմացնող (ոմանց նաև զայրացնող) կերպարներով, չկրկնվելու տաղանդով, տեսահոլովակների ու կոստյումների խայտաբղետությամբ ու երկրպագուների մեծ ու հավատարիմ բանակով: ՎիվառոՆյուզը փորձել է պարզել, թե ինչ է թաքնված երգչուհու կերպարի ետևում:

1. Լեդի Գագայի իրական անունը Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոթա է: Նա ծնվել է 1986թ.-ի մարտի 28-ին:

2. 4 տարեկանում նա ինքնուրույն սովորել է դաշնամուր նվագել, իսկ արդեն 13 տարեկանում սկսել է երգեր գրել:

inspirational Jamie Lee Curtis show Biopic gossip Lady Gaga Just Dance Concert super bowl David Bowie tribute autograph signed GagaINspace as a kid - Լեդի Գագա. «Չես կարողանա մի բաժակ սուրճ պատվիրել առանց ինձ տեսնելու կամ լսելու»

3. 19 տարեկանում Գագան Նյու Յորքի համալսարանը թողել է, որպեսզի երաժշտական կարիերայով զբաղվի:

4. Նրա բեմական անունը “Queen” խմբի “Radio Ga Ga” երգից է ծագել:

5. “Lady” մասը իրականում սխալմամբ է ընտրվել: Պրոդյուսեր Ռոբ Ֆուսարին երգչուհուն հաղորդագրություն ուղարկելիս հավաքել է “Radio Ga Ga”, բայց ինքնաուղղման պատճառով “Radio” բառը փոխվել է “Lady”–ի: Գագան պատասխանել է պրոդյուսերին. «Վերջ: Էլ երբեք ինձ Ստեֆանի չանվանես»:18 lady gaga super bowl feb 2017 billboard 1548 1 - Լեդի Գագա. «Չես կարողանա մի բաժակ սուրճ պատվիրել առանց ինձ տեսնելու կամ լսելու»

6. Գագան ունի 6 ձայնասկավառակ: Առաջինը թողարկվել է 2008թ.-ին ու կրում է “The Fame” անվանումը: Ձայնասկավառակի բոլոր երգերի հեղինակը հենց ինքը երգչուհին է:

7. 2010թ.-ին Լեդի Գագան համարվել է աշխարհի 2-րդ ամենաազդեցիկ երգչուհին:

8. Բեյոնսեն, Էլթոն Ջոնն ու Քեթի Փերրին Գագայի ամենահայտնի ընկերներից մի քանիսն են:

gaga1032017 fix - Լեդի Գագա. «Չես կարողանա մի բաժակ սուրճ պատվիրել առանց ինձ տեսնելու կամ լսելու»

9. Նա սիրում է խոհանոցում լինել ու իտալական ուտեստներ պատրաստել:

10. Իրականում Գագայի վարսերը սև են: Երգչուհին շիկահեր է դարձել, երբ մի հարցազրույցի ժամանակ նրան շփոթել են Էմի Ուայնհաուսի հետ:

11. “Born This Way” երգը Գագան 10 րոեպում է գրել:29b97b6b9d553ab662baadc41453c004.1000x1000x1 - Լեդի Գագա. «Չես կարողանա մի բաժակ սուրճ պատվիրել առանց ինձ տեսնելու կամ լսելու»

12. Նա երգեր է գրել նաև այնպիսի աստղերի համար ինչպիսիք են Բրիթնի Սփիրսը, Ֆերգին ու “Pussycat Dolls”-ը:

13. Գագային հաճախ կարող եք նկատել թեյի բաժակով: Նա մեկնաբանում է դա հետևյալ կերպ. «Մորս հետ շատ հաճախ թեյ էինք խմում: Սա օգնում է, որ ամեն տեղ ինձ զգամ ինչպես տանը»:lady gaga leaving her hotel carrying a cup and saucer 01 1 - Լեդի Գագա. «Չես կարողանա մի բաժակ սուրճ պատվիրել առանց ինձ տեսնելու կամ լսելու»

a388d66a10fa64e9aab83ff637a61881 - Լեդի Գագա. «Չես կարողանա մի բաժակ սուրճ պատվիրել առանց ինձ տեսնելու կամ լսելու»

14. Դպրոցում նրան ծաղրում էին: Երբ երգչուհին հայտնվեց “Vogue”–ի շապիկին, իր Twitter-յան էջում գրեց. «Դպրոցում ինձ նապաստակի ատամներ էին անվանում, իսկ հիմա ես “Vogue”–ի գեղեցկության թագուհին եմ»:

15. Գագան ունի 6 Grammy մրցանակ:

article doc 7w5c0 27toOAJUESd76cff7d5ee16faef3 712 634x880 - Լեդի Գագա. «Չես կարողանա մի բաժակ սուրճ պատվիրել առանց ինձ տեսնելու կամ լսելու»

16. Նա դասվում է այն երաժիշտների շարքին, որոնք զբաղվում են բարեգործական ակտիվ գործունեությամբ: Նա հիմնադիրն է “Born This Way” բարեգործական հիմնադրամի, որի նպատակն է աջակցել երիտասարդությանը:

17. Լեդի Գագային միշտ չէ, որ խրախուսել են երաժիշտ դառնալ: Մի առիթով երգչուհին խոստովանել է. «Ես մի ընկեր ունեի, որն ասում էր, որ երբեք հաջողակ չեմ դառնա, երբեք Grammy մրցանակ չեմ ստանա ու հիթային երգեր չեմ ունենա: Նա հույս ուներ, որ կձախողվեմ: Ես նրան ասացի, որ մի օր, երբ էլ միասին չլինենք, նա չի կարողանա խանութում անգամ մեկ բաժակ սուրճ պատվիրել առանց ինձ տեսնելու կամ լսելու»:

Կարծում ենք՝ երգչուհին կարողացել է պահել իր խոստումը, քանի որ 27 մլն-ից ավել ձայնասկավառակի վաճառքով, այսօր նա համարվում է բոլոր ժամանակների ամենահայտնի երգչուհիներից մեկը:


Էմի Ուայնհաուս. ֆենոմենալ կին ու երաժիշտ

Գագայի տեսահոլովակը. սիմվոլիկան, մասոնական մեսիջներն ու զուգահեռները` հայաստանյան իրադարձությունների հետ

ամենահետաքրքիր փաստերը՝ Լեդի Գագայի մասին

Ինչի՞ մասին է երգում Լեդի Գագան իր «հայկական» տեսահոլովակում

Րիդլի Սքոթը էկրանավորելու է Մ. Գուչիի կյանքը. նախագծին կարող է միանալ Լեդի Գագան

MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության նոմինանտներն ու նորույթները

Մի երգի պատմություն. Էմի Ուայնհաուս՝ «Back to Black»

Հայտնի երգեր, որոնք (չեք հավատա, բայց) 2019-ին դարձան 10 տարեկան

Սոֆի Թըրները չի նկարահանվի այն նահանգներում, որտեղ արգելվում է հղիության արհեստական ընդհատումը

Մինչ այժմ չհրապարակված բացառիկ լուսանկարներ Էմի Ուայնհաուսից…

Met Gala 2019. Աստղերի ամենաարտասովոր լուքերը

2019թ.-ի աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդիկ ըստ TIME-ի

Հայտնի են Billboard 2019 մրցանակաբաշխությանն առաջադրված աստղերը

Հայտնի մարդկանց քրոնիկ հիվանդությունները

Լեդի Գագան և նրա խելահեղ կերպարները

TOP 10. Twitter-ում ամենաշատ հետևորդներ ունեցող հայտնի մարդիկ