Լալա Մնացականյանը կամ «Մեր Բակի» Լալան... - VNews

Լալա Մնացականյանը կամ «Մեր Բակի» Լալան…

Ժամանակին, երբ ուզում էինք մեկին դիպուկ ու կարճ նկարագրել, ասում էինք` «Ճիշտ մեր բակի Լալան ա»:  Իսկ զրուցակցի համար պարզ էր դառնում՝ ում մասին պատմում ենք,  անկեղծ է՝ տեղ-տեղ մեծ չափաբաժիններով, մշտապես անսահման բարի, անգիտակից նվիրված ընկերներին ու անուղղելի, թունդ հետաքրքրասեր…

«ՄԵՐ ԲԱԿԻ» Լալան…

Այսպիսին է մեկ մանկության ու «Մեր Բակի»  չգերազանցված դրեակատարումով Լալա Մնացականյանը: Հետաքրքիր է, երբ դերասանուհու անունը տալիս ես, շատերի մոտ ժպիտ է առաջանում ու միանգամից մտաբերում են «Մեր Բակի» տաղավարում մշտապես հարևաաններին վերահսկողության տակ պահող  և «մարդուն անվերջ խոպանից սպասող» Լալային:

Կենսագրական

Լալա Մնացականյանը ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանում: Մայրը՝ Էլզա Գյուլեսերյանը, դերասանուհի էր, հայրը՝ Բաբկեն Մնացականյանը, մաթեմատիկոս: Դեռ փոքրուց Լալա Մնացականյաը երազում  է դառնալ հոգեթերապեւտ, ճիշտ է՝ նա ընտրում է դերասանի մասնագիտությունը, ավելին՝  ՀՀ վաստակավոր դերասանուհու կոչմանն է արժանանանում, բայց հոգեթերապեւտի կերպարը հետագայում  վառ արտահայտում է «Մեր Բակի»  տաղավարներում՝ Հրանտին ու Աշոտին մշտապես կյանք սովորեցնելով:

Աշոտ Ղազարյան, Լալա Մնացականյան և Հրանտ Թոխատյան
«Մեր Բակը»

Ավարտելով Երևանի N 78 դպրոցը՝ ընդունվում է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանական բաժինը:  Ավարտել է 1978 թվականին՝  կարմիր դիպլոմով: Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։ Հետաքրքիր դերակատարումներով հանդես է եկել Հայաստանի տարբեր թատրոններում՝ Երևանի Երիտասարդական Էքսպերիմենտալ Թատրոն, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, «Մետրո» թատրոն, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն։ Ներկայումս Երևանի կինո և թատրոնի պետական  ինստիտուտում բեմական խոսք է դասավանդում:

Լալան ՝ որպես բանաստեղծությունների  փոքրիկ հերոսուհի

Ի դեպ, Լալա տարբերվող անունը Մնացականյանին, այսպես ասած նվիրել է բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը,  որը դերաանուհու մոր  ընկերուհին էր և բանսատեղծությունների շարք ուներ փոքրիկ Լալայի մասին:

Լալա Մնացականյանը կարծես թե քիչ է տարբերվում իր կոլորիտային, քաղաքի հարևանային կուլտուրան մարմնավորող իր կերպարից՝ անմիջական, ջերմ ու հոգատար:

Բոլորս էլ ունենք մեր ծանոթ Լալաներին, ինչու չէ՝ ժամանակ առ ժամանակ մենք ինքներս ենք Լալա՝ կախված, թե որտեղ ենք հայտվել ու ինչ մարդակցով ենք շրջապատված…  Նրա կերպարի՝ կենսական նշանակություն ունեցող հետաքրքասիրությունը ուղղակի մեր քաղաքի յուրաքանչյուր բակի դեմքն է:

Դժվար թե որևէ մեկը չի «հիվանդացել» 90-ականների Երևանի բակային «ջիգյարով», չի վարակվել  ջերմությամբ, մարդկային անշահախնդիր վստահությամբ ու անկեղծությամբ՝ շնորհիվ Լալա Մնացականյանի…

Այսօր դերասանուհու տարեդարձն է: Vnews-ը  շնորհավորում է  Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանին՝ մաղթելով անսպառ էներգիա, մասնագիտական նորանոր ձեռբերումներ և անսահման ժպիտներ…