Լատինամերիկյան գրականության բոլոր ժամանակների լավագույն վեպերից 5-ը - VNews

Լատինամերիկյան գրականության բոլոր ժամանակների լավագույն վեպերից 5-ը

225344136 600122440953600 3264924429558131571 n - Լատինամերիկյան գրականության բոլոր ժամանակների լավագույն վեպերից 5-ը

Բորխես, Կորտասար, Բիոյ Կասարես, Գաբրիել Գարսիա Մարկես, Մարիո Վարգաս Լյոսա, Կարլոս Ֆուենտես և շատ ու շատ ուրիշներ: Լատինամերիկյան գրականություն:

Այդ հեղինակների երկերն առանձնանում էին թարմությամբ, կրքով, կյանքի և կենցաղի վառ գույներով, սիրով, մոգականությամբ:

Առանձնացրել ենք լատինամերիկյան գրականության բոլոր ժամանակների լավագույն վեպերից 5-ը, որոնք պետք է կարդալ այդ հրաշալի ու տաք մայրցամաքի ողջ համն ու հոտը զգալու համար:

Խորխե Լուիս Բորխես | Բաբելոնյան գրադարան

Գրքում ներառված են 20-րդ դարի մեծագույն գրողներից մեկի՝ Խորխե Լուիս Բորխեսի պատմվածքների ժողովածուներից հինգը, որոնք ներկայացնում են հեղինակի յուրատիպ փիլիսոփայական խոհերը և ընթերցողին տեղափոխում ֆանտաստիկ մի աշխարհ, որը զերծ է ամեն կարգի պայմանականություններից: Բորխեսը կարողանում է ֆանտաստիկան հասցնել փիլիսոփայության մակարդակին և մետաֆիզիկան ու աստվածաբանությունն իջեցնել ֆանտաստիկայի մակարդակին:

Borkhes Babelonyan Gradaran - Լատինամերիկյան գրականության բոլոր ժամանակների լավագույն վեպերից 5-ը

Կառլոս Ֆուենտես / Արտեմիո Կրուսի մահը

Մեքսիկացի արձակագիր, դիվանագետ, լրագրող, սցենարիստ Կառլոս Ֆուենտեսի «Արտեմիո Կրուսի մահը» (1952) վեպը Լատինամերիկյան արձակի համար հիմնարար նշանակություն ունեցավ: Այն Մեքսիկայի պատմության էպիկական համայնապատկերն է՝ սկսած հեղափոխությունից։ Այս վեպը Ֆուենտեսին մասամբ ներշնչել է տատի պատմությունները։ Սա պատմություն է Մեքսիկական հեղափոխության նախկին զինվորի մասին, որն արդեն ծեր է ու մահվան շեմին։ Այս զինվորը բռնության, շանտաժի և այլ ապօրինի միջոցներով դարձել է հարուստ և ազդեցիկ։ Պատմությունը լի է հիշողություններով և անցյալից ներկա անցումներով։ Վեպը ցույց է տալիս իշխանության ազդեցությունը մարդկանց վրա, թե ինչպես են մահանում հեղափոխական գաղափարները։ Վեպը հրատարակումից հետո դասվում է լատինամերիկյան գրականության գլուխգործոցների շարքը, ինչպիսին են, օրինակ, Գաբրիել Գարսիա Մարկեսի վեպերը։

wme0ysxz8auo7ghv - Լատինամերիկյան գրականության բոլոր ժամանակների լավագույն վեպերից 5-ը

1 2