Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Անհետացած քաղաքների հավաքածու» - VNews

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Անհետացած քաղաքների հավաքածու»

Դենի Կոտեյի մասին ես իմացել եմ 2017 թվականին՝ Կիևի միջազգային կինոփառատոնում: Ծանոթ չէին ոչ ռեժիսորի հնչեղ անունը, ոչ էլ էքսպերիմենտալ ֆիլմերը, լսել էի միայն մեկի մասին: Պարզվեց՝ իզուր. Կոտեն ոչ միայն տարօրինակ լռակյաց տղամարդ՝ բազմատեսակ ակնոցների հավաքածուով, այլ առաջին հերթին մեծ կանադացի կինեմատոգրաֆիստ է՝ անկախ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր: 10 տարի զբաղվել է կինոքննադատությամբ, 32 տարեկանում որոշել  է թողնել կինոքննադատությունը և նկարահանել իր դեբյուտային ֆիլմը՝ «Հյուսիսային նահանգները», որն արժանացել է Լոկարնոյի միջազգային կինոփառատոնում հեղինակավոր մրցանակի և սկիզբ է դրել ռեժիսորի միջազգային կարիերային: Բազմիցս ցուցադրել է իր ֆիլմերը Բեռլինի և Կիևի միջազգային կինոփառատոներում, ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի «Ռեժիսորների երկշաբաթյակ»-ում: Կոտեյի նախավերջին` «Անհետացած քաղաքների հավաքածու» ֆիլմը, որը ինձ բախտ էր վիճակվել տեսնել 69-րդ Բեռլինի կինոփառատոնում՝ համաշխարհային պրեմիերայի ժամանակ, նույն տարի ամիսներ անց բերվում է 16-րդ Ոսկե ծիրանի Լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագիր:

«Անհետացած քաղաքների հավաքածու»-ն ստեղծելու համար Կոտեն ոգեշնչվել է Մոնրեալի գրականության պրոֆեսոր Լոուրենս Օլիվյեի վեպով և դիմել է 16 մմ ժապավենի օգնությանը: Պատմությունը Քվեբեքի գավառում գտնվող գյուղի մասին է, որտեղ ապրում է ընդամենը շուրջ 200 բնակիչ. բոլորը իրար ճանաչում են, ապրում կողք կողքի: Սակայն մի օր տեղայնքի հանդարտ և մեկուսացված անդորրը խաթարում է ավտովթարի հետևանքով մահացած երիտասարդ Սիմոն Դուբեի փաստը, և գյուղաքաղաքը վերածվում է գերբնականի հետ սահմանող պորտալի:

Հասկանալի չէ, թե ինչի տեղի ունեցել Սիմոնի ավտոմեքենայի հետ, վթար էր թե ինքնասպանություն, և այս պարագայում ստույգ ինֆորմացիայի բացակայությունը միայն ավելացնում է տարօրինակ և միստիկ մթնոլորտի խտությունը, որը կառչած է օդում:

Կոտեն հաճախ է կանգնում վավերագրականի և խաղարկայինի սահմանին՝ չպնդացնելով ոտքը միայն մի կողմի վրա: Հավանաբար, նմանատիպ չգրված բալանսը ապահովում է հանդիսատեսի անմիջական ներկայությունը՝ սառույցի, քամու, մահացած մարդկանց մասին հիշեցնող տարրատեսակ խորհրդանիշների արանքում: Կոտեն, հողագործի պես, փողքը ձեռքին, խնամքով մշակում է հայրենի հողը, ավելի պարարտ դարձնելու ակնկալիքով չի խնայում նյութ ու ջուր, նա կերտում է իր հերոսներին օդից և այդ նույն հողից, որը դատարկվում է, ինչպես Կանադայում՝ այդպես էլ ամենուրեք: Քաղաքի և գյուղի հակամարտությունը կարելի է մեկնաբանել գլոբալիզացիայով, համաշխարհային ճգնաժամներով, հողից ու անշտապ կյանքից կտրվելու ցանկությամբ: Մենք չենք ստանում ոչ մի պատասխան, իսկ ռեժիսորը չէր էլ նախատեսում տալ դրանք: Ժապավենի այդպես կոչված հատիկավորությունը, խամրած մոխրագույն ու կապույտ գույները ստեղծում են մաքսիմալ կեղտոտ տպավորություն, ինչպես եթե մտնեիր լքված և փոշոտ առանձնատուն: Գյուղի բնակիչները կարծես ապրում են ինքնաբերաբար, շարջվում իներցիայով, առանց որևէ հաճույքի, նրանք ապրում են այդ հողի վրա, որովհետև այդպես պետք է՝ այստեղ են թաղված իրենց հարազատները:

 

 


5գիրք + 5ֆիլմ. Մադոննա Հարությունյան

5 ամենահմայիչ/ամենատպավորիչ Հռոմի պապերը կինոյում

10 սիրուն ֆիլմ, որ կարող եք անձայն նայել

«Մալմկրոգ». Կրիստի Պույուն ազնվականների, քրիստոնեության և պատերազմների մասին

«Կնոջ մասնիկները». Netflix-ի ու Վենետիկի կինոփառատոնի ամենամեծ պրեմիերաներից

Մի քանի փաստ կինոյի մասին

Հիշու՞մ ես «Տանը մենակ» ֆիլմը. հիմա կստուգենք

Բարաք Օբամայի սիրելի ֆիլմերը. [2020]

2020-ի լավագույն 12 ֆիլմերը, ըստ Անտոն Դոլինի

Ընտանեկան, բարի և ոգեշնչող 3 պատմություն, որն արժի դիտել բարդ ժամանակներում

5 կինո-սիրավեպ, որ շարունակվեցին իրական կյանքում [մաս 2]

5 կինո-սիրավեպ, որ շարունակվեցին իրական կյանքում

Ատոմ Էգոյանի հարցազրույցը իր վերջին՝ «Պատվավոր հյուր» ֆիլմի մասին

Հաղթահարելով սեփական անշարժ մարմինը. «Սկաֆանդրն ու թիթեռնիկը»

Փրկելով սեփական կյանքը և մոտիվացնելով ուրիշներինը. «127 ժամ»

5 կարևոր պատերազմական ֆիլմ, որոնք անպայման պետք է դիտել