Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «25-րդ ժամ» - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «25-րդ ժամ»

Vnews-ը շարունակում է պատմել լավագույն հեղինակային (և ոչ միայն) ֆիլմերի մասին, որոնք ոչ օբյեկտիվ պատճառներով ավելի քիչ են հայտնի, քան կարող էին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ժամանակակից ամերիկյան կինեմատոգրաֆի ամենաըմբոստ և անհանդուրժող տաղանդավոր դերասաններից մեկի՝ Էդվարդ Նորթոնի անարդարացիորեն անտեսված ֆիլմերից մեկը: 2002 թվականին այն նկարել է Ամերիկայի զարկերակը, բույրն ու համը հետազոտող կարևորագույն ֆիգուրներից մեկը՝ ռեժիսոր Սփայք Լին:

Մինչ այս հակասական, ինքնատիպ և մի փոքր անդերգրաունդային նախագիծը Սփայք Լիի հերոսները միշտ սևամորթներ էին, իսկ բոլոր նախորդ ֆիլմերում պատկերված էր «սև Ամերիկայի» կենցաղը, բարքերը, չգրված օրենքները, որով շարժվում են և ստիպում շարժվել մյուսներին: «25-րդ ժամ»-ը ռեժիսորի առաջին ֆիլմն էր ոչ միայն իսկական, առանց «ռետուշի» Ամերիկայի մասին, որը ներկայացված է բարեկեցիկ սպիտակամորթների աչքերով, այլ նաև առաջին ֆիլմը, որի որոշ տեսարաններ նկարահանվել են սեպտեմբերի 11-ի ողբերգության վայրում:

Կոշտ և հստակ քաղաքացիական դիրքորոշում ունեցող Լին խոսում է իր երկրի բազմամշակութային և ոչ միանշանակ կծիկի մասին, որտեղ բազմաթիվ ասպեկտներ պարզապես ազդում են իր քաղաքացիական նյարդերին: Տարօրինակ չէ, որ ֆիլմը ստացվել է լարված ու նյարդային: Իրականում, պատճառներից մեկն այն է, որ սյուժեն հիմնված է սպասողականության վրա. Էդվարդ Նորթոնի հերոսը՝  համակրանք առաջացնող երիտասարդ տղամարդ Մոնթիին սպասվում է 7 տարվա ազատազրկում: Արդարացիորեն, քանի որ Մոնթին զբաղվում էր թմրանյութի վաճառքով, գիտակցում դա, վայելում համեմատաբար անհոգ և ապահով կյանք:

Սակայն մետաղադրամի մյուս կողմից մոտ երկու 2 ժամ մենք տեսնում ենք ամերիկյան Մեծ խնձորի ամենատարբեր բնակիչներին՝ իրենց գորշ առօրեական խնդիրներով և խղճուկ մարդկային ցանկություններով, որոնց հիմքում ընկած է թուլամորթությունն ու նվաստությունը: Ոչ ոք Մոնթիից լավը չէ: Իր ընկերները, սիրելի կինը, հայրը, այդպեք կոչված գործատուները, իրենց բոլորին շրջապատող աշխարհը թաղված է ցոփության մեջ, որտեղ գայթակղվելու հնարավորությունն այդքան բարձր է:

Ոչ ոք կատարյալ չէ, բոլորս ապրում ենք մեր թուլությունների և կախվածությունների կողքին, համերաշխ կամ տանելի, սովորում ենք որոշակի ձևավորված կենսակերպի և բացարձակ չենք ուզում փոխել այն հանուն օրենսդրական արդարության: Մոնթին բարկանում է ոչ միայն իրեն ծուղակը գցած հանգամանքների, այլ նաև ինքն իր վրա, իր և իր նմանների: Կամ մյուսների, կարևոր չէ. բոլորն էլ կատարյալ չեն՝ իր ընկերների և հարազատների պես: Այդ խոստովանական դրվագը տեղ է գտել ֆիլմի ամենատպավորիչ տեսարաններից մեկի ժամանակ, երբ Մոնթին զուգարանի հայելու դիմաց հայհոյում է բոլորին, անխտիր բոլորին, ում գիտի. Բրայթոն Բիչի մեծամիտ ռուս մաֆիոզիներից մինչև իրար ձեռք բռնած անդադար երջանիկ նույնասեռականներ, անդադար կռիվ հրարհրող ագրեսիվ իտալո-ամերիկացիներ և հազիվհազ քայլող հարուստ ալեհեր տիկնայք:

Սփայք Լին ընտրել է փայլուն դերասանական կազմ, որտեղ յուրաքանչյուր հերոս ունի իր անձնական վիշտը, ցավը, տխրությունն ու մտահոգությունը. Նորթոնի կողքին են Ֆիլիփ Սեյմուր Հոֆմանը, Բարի Փեփերը և Ռոզարիո Դոուսոնը: Հետևելով Մոնթիին, որը անց է կացնում ազատության մեջ իր վերջին օրը, զբոսնում է այգում սիրելի շան հետ, նստարաններից հետևում պատահական անցորդներին, իսկ գիշերը փորձում լիցքաթափվել ընկերների հետ ակումբում, սկսում ես սեփական մաշկիդ վրա զգալ ոչ միայն ափսոսանքի ծանրացնող բեռը, այլ նաև հասկանում, որ կյանքի նմանատիպ էտապները անխուսափելի են, երբ կա ո՛չ հետադարձի ճանապարհ, ո՛չ էլ փախուստի:


Ինչպե՞ս է Բեթմենի թշնամին դառնում «հեղափոխական ինստրուկցիա» ու բազում սրտեր գրավում

Ինչ դիտել, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Ճամփեզրերին»

Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Ինչ դիտել մեկուսացման շրջանում, եթե սիրտդ ուզում է ճամփորդել. «Երկնքի քողի ներքո»

Հին դրամապանակում մաշված թղթի կտորի վրա 20 տարի ապրած ֆիլմացանկ

Համացանցում հայտնվել է Թիմոթի Շալամեն «Դյունա» ֆիլմի առաջին պաշտոնական կադրում

Ինչ դիտել տանը. ամերիկյան կինեմատոգրաֆի 50 indie ֆիլմ

Ինչ դիտել տանն ինքնամեկուսացված. օնլայն կինոդասընթացների հավաքածու

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Լավ ժամանակ»

Ինչքան վիդեոկոնտենտ են սպառում ամերիկացիներն ու ռուսները կարանտինի օրերին

Գարնանա-ամառային կինոզբոսանք կարանտինի օրերին

Ռեժիսոր Միշել Գոնդրին ինքնամեկուսացվել է Լոս-Անջելեսում, որպեսզի զբաղվի նոր ֆիլմի աշխատանքներով

Կարանտինային նորաձևություն. ինչ խալաթներ են կրում հայտնի ֆիլմերում

Քվենտին Տարանտինոն սկսել է ակտիվ զբաղվել ֆիլմերի գրախոսականներ գրելով

Ռեժիսոր Սփայք Լին կիսվել է համացանցում իր չռեալիզացված ֆիլմի սցենարով