Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Փամփուշտներ Բրոդվեյի վրայով» - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Փամփուշտներ Բրոդվեյի վրայով»

Այնպես է ստացվել, որ ռեժիսոր, սցենարիստ, դերասան և գրող Վուդի Ալենի ֆիլմերը, որոնք կազմում եմ մոտ 7 տասնյակ, զիջում են մեկը մյուսին հայտնիության առումով։ Իհարկե, սա բացարձակ չի նշանակում, որ քիչ հայտնիները որակապես ավելի վատն են կամ ուշադրությանն անարժան։ Մանավանդ, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Ալենի մոտ կա մի քանի նույնանման «ճամփորդող» սյուժե և սեփական էկրանային ալտերէգո, որը տարբեր ֆիլմերում մարմնավորում են ոչ միայն այլ դերասաններ, այլ շատ հայտնի և տաղանդաշատ դերասաններ։

Այդպես լայն լսարանի աչքից վրիպեց Ալենի ֆիլմագրության լավագույն կատակերգություններից մեկը՝ 1994 թվականի «Փամփուշտներ Բրոդվեյի վրայով» շատ թեթև քրեական երանգով սատիրիկ կատակերգությունը, որի խնդիրը հին է, ինչպես աշխարհը։ Երիտասարդ դրամատուրգ Դևիդ Շեյնը ցանկանում է բեմադրել իր պիեսը, սակայն չունի գումար։ Տեղական մաֆիոզի Նիք Վալենտին (Ջո Վիտերելի) պատրաստ է այն ֆինանսավորել միայն մի նախապայմանով՝ գլխավոր դերերից մեկը պետք է մարմնավորի իր անտաղանդ ընկերուհին՝ Օլիվիան (Ջենիֆեր Թիլի), որին անդադար ուղեկցում է թիկնապահ Չիչը (Չազ Պալմինտերի): Բացի այդ պիեսում ընդգրկված են նաև երկու մեծ դերասան, որոնք, բացի դերասանական և մասնագիտական ամբիցիաներից ու նկատելի ախորժակից, ունեն այնքան պահանջներ, որ Դևիդն արդեն պատրաստ է խելագարվել։

Ալենը ստեղծել է շատ վառ ու լիարժեք հերոսներով հագեցած գունապնակ. այն այնքան ուժեղ է ժայթքում տարատեսակ գույներով, որ չես հասցնում ծիծաղել մի հերոսի ֆանտաստիկ մենախոսության և զավեշտալի իրավիճակը վրա, երբ կադրում արդեն հայտնվում է մյուսը։ Պիեսի կամակոր պրիմադոննային մարմնավորող Դայան Ուեսթն այս դերի համար արժանացել է Օսկարի, իսկ բոլորին հունից հանող գանգսթերի սիրուհի Օլիվիային կերտած Ջենիֆեր Թիլին դերի համար արժանացել է Ամերիկյան ակադեմիայի նոմինացիային։

Գլխավոր դերասան Դևիդը այնքան կանխատեսելի և անհետաքրքիր կոնֆորմիստ է, որն անդադար խուճապի մեջ է իր իսկ ստեղծած իրավիճակից և առանձնապես խղճահարություն չի առաջացնում։ Փոխարենը թիկնապահմաֆիոզի Չիչը, որին մարմնավորում է նմանատիպ դերերով մեզ քաջ հայտնի Պալմինտերին, պարզապես հրաշալի պրոտոգոնիստ է։

Ալենը, ինչպես միշտ, իր շուրջն է հավաքել լավագույն դերասաններին, անսխալ գուշակելով, թե որն ում դերում «գերկկատարի պլանը» և կդարձնի իր ֆիլմը հիասքանչ սատիրիկ կինոկտավ։ Մենախոսությունների, երկխոսությունների և գրոտեսկի հասնող դրվագների այս ռետրո մթնոլորտում լսվում են թե՛ Բրոդվեյի վրայով թռչող փաշփուշտները, թե՛ հեշտասեր սիրեկանների փսփսոցները, որոնք փախչում են իրենք իրենցից և խաղում են ոչ միայն բեմում, այլ նաև թատրոնի նեղլիկ ծակուծուկերում։


Ինչպե՞ս է Բեթմենի թշնամին դառնում «հեղափոխական ինստրուկցիա» ու բազում սրտեր գրավում

Ինչ դիտել, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Ճամփեզրերին»

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ղազախստանից Օլեգ Բորեցկին]

Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Ինչ դիտել մեկուսացման շրջանում, եթե սիրտդ ուզում է ճամփորդել. «Երկնքի քողի ներքո»

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Խնջույքը»

Հին դրամապանակում մաշված թղթի կտորի վրա 20 տարի ապրած ֆիլմացանկ

Համացանցում հայտնվել է Թիմոթի Շալամեն «Դյունա» ֆիլմի առաջին պաշտոնական կադրում

Ինչ դիտել տանը. ամերիկյան կինեմատոգրաֆի 50 indie ֆիլմ

Ինչ դիտել տանն ինքնամեկուսացված. օնլայն կինոդասընթացների հավաքածու

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Լավ ժամանակ»

Ինչքան վիդեոկոնտենտ են սպառում ամերիկացիներն ու ռուսները կարանտինի օրերին

Գարնանա-ամառային կինոզբոսանք կարանտինի օրերին

Ռեժիսոր Միշել Գոնդրին ինքնամեկուսացվել է Լոս-Անջելեսում, որպեսզի զբաղվի նոր ֆիլմի աշխատանքներով