Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Վերջին դիմանկար» - VNews

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Վերջին դիմանկար»

Ալբերտո Ջակոմետտին շվեյցարացի հայտնի քանդակագործ և նկարիչ էր, աշխարհում ամենաբարձր գնով  քանդակ հեղինակած քանդակագործը. իր «L’Homme au doigt»-ը 2015-ի մայիսին գնահատվել է 141.3 միլիոն դոլար։ Ռեկորդային վաճառքից ամիսներ անց դերասան Սթենլի Տուչին նկարահանեց իր դեբյուտային, լիամետրաժ ռեժիսորական աշխատանքը՝ «Վերջին դիմանկարը» / Final Portrait, որը պատմում է մեծ քանդակագործի կյանքի վերջին տարիների մասին։ 

 

Իսկ ավելի ստույգ՝ կատակերգական էլեմենտներով կենսագրական դրաման Ալբերտո Ջակոմետտիի (Ջեֆրի Ռաշ) և արվեստի քննադատ Ջեյմս Լորդի (Արմի Համեր) գործնական, հետո էլ արդեն ներանձնական հարաբերությունների մասին է։ Ժամանակին Ջակոմետտին ապրում և ստեղծագործում էր Փարիզում, սերտ շփվում սյուրռեալիստների, կուբիստների և էքզիստենցիալիստների հետ։ Տուչիի ֆիլմը պատմում է 1964 թվականի Փարիզի մասին, որտեղ և գտնվում է քանդակագործի վարպետանոցը, կինը, սիրուհին, առօրյա կյանքը։ Ջակոմետտին արդեն երիտասարդ չէ, շուրջբոլորը փնտրում է ոգեշնչում, մուսա, հոգու վերելք։ Ցանկություն է հայտնում պատկերել քննադատ Լորդի դիմանկարը, սակայն աշխատանքը ձգձվում է, իսկ վարպետը անդադար բարկանում և բղավում կիսադատարկ կտավների վրա, դժգոհաբար ծխում ու փորձում ցրվել երիտասարդ կանանց ու ալկոհոլի գրկում։

Ռեժիսոր Տուչիի մոտ ստացվել է պատկերել մռայլ քաղաքի էսթետիկ ու արտիստիկ միջավայրը, որտեղ անգամ փողոցներն ու բարերը շնչում են արվեստն իր ամբողջ հմայքով և արտաշնչում դրա ոչ միանշանակ ու երբեմն հիասթափեցնող հետևությունները։ Մոխրագույնի և օխրայի տասնյակ երանգների շնորհիվ ֆիլմի օպերատոր Դենի Կոենը դարձնում է Ջակոմետտիի Փարիզը արտիստի քանդակների պես մոխրավուն, գորշ, դյուրազգաց։

Սակայն դրա հետ մեկտեղ արվեստի ու արվեստագետի մասին խոսող պատմությունը չի ընկնում պաթոսի գիրկը պարզ մարդկային բարդույթների ու խռովությունների պատճառով, իսկ հեղինակի ու քննադատի հարաբերությունները վերածվում են ավելիին, քան պարզապես ֆորմալ կապն ու մասնագիտական շփումը։

Բացի փայլուն դերասանական տանդեմից, որտեղ Ջեֆրի Ռաշը կատարում է իր բազմաթիվ՝«մեկը մեկին» կերպարանափոխություններից հերթականը և դարձնում մեծ վարպետին միս ու արյունից կազմված շոշափելի սուբյեկտ, իսկ Արմի Համերը լրացնում է պայթյունավտանգ քանդակագործի միջավայրը, Տուչին պատկերում է նաև հաջողակ ու ճանաչված արվեստագետ լինելու հակառակ՝ ցավոտ կողմը, որտեղ իր կենցաղն է, մոլուցքը, հեղինակային ամբիցիաներն ու դրանք բավարարելու անհագ ցանկությունը։


5 կարևոր պատերազմական ֆիլմ, որոնք անպայման պետք է դիտել

Թոփ 5 ֆիլմեր՝ իսկական սեր ու սեքս

#BlackLivesMatter. 5 ֆիլմ ռասիզմի մասին

Հպարտանալու առիթ. հայ ռեժիսորի ֆիլմն՝ Կաննի կինոփառատոնում

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի ևս 5 կարևորագույն ֆիլմ

Ինչ դիտել, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Ճամփեզրերին»

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Վերա Դրեյքը»

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. ֆրանսիական «Խնամակալությունը»

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ցյուրիխից բրազիլացի Ումբերտո Մուրեյրան]

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Խնջույքը»

Հին դրամապանակում մաշված թղթի կտորի վրա 20 տարի ապրած ֆիլմացանկ

Իլյա Խրժանովսկու «Դաու» մեգամասշտաբային նախագիծը ապրիլին հասանելի կլինի համացանցում

Լուկա Գուադանյինոն հաստատել է Թիմոթի Շալամեի և Արմի Համերը ներկայությունը “CMBYN”-ի 2-րդ ֆիլմում

Կարանտինային նորաձևություն. ռետրո պենյուարներից մինչև պինգվիններով պիժամա