fbpx

Լավագույն կարճամետրաժ ֆիլմերից մի քանիսը

Ձեզ ենք ներկայացնում 9 շատ հետաքրքիր կարճամետրաժ ֆիլմ, որ կդիտեք մեկ շնչով:

1. «Թիթեռնիկ» կրկես/The Butterfly Circus, 2009

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Մեծ Դեպրեսիայի տարիներին: Կրկեսի տնօրենն անձնակազմի հետ շրջագայությունների է մեկնում: Նրանք այցելում են ամերիկյան տարբեր գյուղաքաղաքներ, երջանկացնում և ժպիտներ պարգևում մարդկանց:

Այս ֆիլմը հավատի, սիրո և ընկերության մասին է : Այս ֆիլմն այն մասին է, որ ցանկության դեպքում մենք կարող ենք ամեն տեղ էլ երջանկություն գտնել:

2. Ճշմարտություն. հատված ՝  “New York, I Love You” ֆիլմից

Այս կարճամետրաժ ֆիլմը «Նյու Յորք, ես քեզ սիրում եմ» ֆիլմից մի հատված է:

Այն պատմում է երիտասարդների սիրո մասին. նրանք հանդիպում են և բաժանվում, միասին լավ ժամանակ են անցկացնում, խոսում կյանքի մասին, նրանք կարող են խելագարի պես ծիծաղալ և ամենադժբախտ մարդկանց նման լացել, նրանք լսում են երաժշտություն և կինո են դիտում, պարում են այնպես, ասես էլ երբեք հնարավորություն չեն ունենա պարելու… նրանք միասին են, նրանք պատկանում են մեկը մյուսին:

…և սա կոչվում է «սեր»:

3.Դաշնամուր լարողը/L’accordeur

Երիտասարդ դաշնակահար Անդրիանն անհաջողակ է. նա որոշում է դաշնամուր լարող դառնալ: Անդրիանը, սակայն ցանկանում է կույր լինել. նա շաբաթներով պարապում է, կրում է կոնտակտային ոսպնյակներ, շարժվում է ձեռնափայտով: Հարց է ծագում. ինչո՞ւ է առողջ մարդը կույր ձևանում: Այս հարցն ունի շատ տրամաբանական պատասխան. ասում են, որ եթե մարդու մի զգայարանը կաղում է, մյուսները սրվում են…

4.Հրաձիգ/The Gunfighter

Վեստերն ժանրի կարճամետրաժ ֆիլմ, որի իրադարձությունները տեղի են ունենում Վայրի Արևմուտքում: Այս ֆիլմում շատ կլիշեներ կտեսնեք, որոնք մեկ ամբողջություն են դառնում և ֆիլմին հատուկ հմայք են հաղորդում:

1 2

Դուք կարող եք անվճար կթություն ստանալ “Call me by your name” ֆիլմի ռեժիսոր Լուկա Գուադանյինոյի մոտ

Էմի Ուայնհաուսի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

Նախադիտում. Ալֆոնսո Կուարոն, «Ռոմա»

Հայրենիք կինոթատրոնում կկարողանաք ֆիլմեր դիտել

Արխիվային կադրեր Էմի Ուայնհաուսի սպասվելիք ֆիլմի թրեյլերում

5 ֆիլմ հայտնի քաղաքական գործիչների մասին. [ մաս 1]

«Լյուդվիգ անունով ոզնին». պրեմիերա (լուսանկարներ)

Քենդրիկ Լամարն առաջին անգամ կնկարահանվի ֆիլմում

Ռոբին Ուիլյամսի և կնոջ անձնական իրերը կներկայացվեն Sotheby’s աճուրդում

21-րդ դարի լավագույն կատակերգությունները ըստ “RollingStone”-ի

“Glass”. Մ.Նայթ Շյամալանի նոր ֆիլմը

Էմմի մրցանակաբաշխության հավակնորդների անունները հայտնի են

Էվան ՄաքԳրեգորը կնկարահանվի Սթենլի Կուբրիկի “The Shining” ֆիլմի 2-րդ մասում

«Once Upon a Time in Hollywood/Մեկ անգամ Հոլիվուդում». առաջին կադրը

5 ֆիլմ յոգայի մասին

Դասականների հետքերով. 5 ֆիլմ Ֆեդերիկո Ֆելինիից