Կյանքի ընթացքում շատ թշնամիների ես հանդիպում, բայց ամենաուժեղ ու դաժան թշնամին, որ կարող ես ունենալ սեփական կինդ է: ~Familiar Wife/ Ծանոթ կինը
Այն մարդիկ, որոնց սիրելի մարդը մահացել է, պետք է շարունակեն ապրել: Բան չկա, եթե ուզում ես լաց լինել, բայց չպետք է մոռանաս նաև շատ ժպտալ: Պետք է ուժեղ լինել: Դա անելը ճիշտ է, քանի որ բախտավոր ես եղել այդքան սեր ստանալ: ~ Goblin/Գոբլին
Եթե մեծանալ նշանակում է, որ սեփական երազանքներդ խամրում են, ապա ես ուղղակի չեմ մեծանա: ~ Fight For My Way/ Ճողոպրե՜նք
Ոչ բոլոր սկսված բաներն են շարունակվում: Որոշ բաներ ավարտվում են սկսվելուն պես, քանի որ սկիզբը վախեցնող է: ~ Suspicious Partner/ Կասկածելի գործընկեր
Որքան բաձրանում ես, այդքան ավելի շատ քննադատության ես արժանանում: ~ Pinocchio/ Պինոկյո
Ոչ ոքի կյանքն այս աշխարհում հեշտ չէ: Գուցե չես նկատում, բայց բոլորն էլ դժվար կյանքով են ապրում: ~ Moon Lovers: Scarlet Heart Ryeo/ Լուսնի սիրահարները.Կորյոյի ալ կարմիր սրտերը
Եթե ներողություն խնդրելը լուծեր բոլոր հարցերը, ապա գոյություն չէին ունենա ո՛չ օրենքները, ո՛չ ոստիկանները: ~ Boys Over Flowers/ Տղաները՝ ծաղիկներից գեղեցիկ
-Ինչո՞ւ ես զինվորական դարձել: Պատճառը հայրենասեր լինե՞լն է: -Իսկ ի՞նչ է հայրենասիրությունը: -Այն հայրենիքը սիրելն ու նրան և իր ժողովրդին հավատարիմ լինելն է: -Ինչո՞ւ պետք է զինվորական լինեմ դա անելու համար: Չգիտեմ՝ ինչ է քեզ համար նշանակում հայրենասիրությունը, բայց ինձ համար դա հավատալն է, որ պաշտպանում ես երեխաներին, գեղեցկուհիներին ու մեծահասակներին, դա միջամտելն է, երբ տեսնում ես, որ դպրոցականները ծխում են և հավատացած լինելը, որ չես փոխվի, եթե նույնիսկ ատրճանակ պահեն քեզ վրա: Սա եմ ես անվանում հայրենասիրություն: Պատճառը, որի համար ես զինվորական եմ դարձել այն է, որ ինչ-որ մեկը պետք է անի այդ գործը: Ես ու իմ ընտանիքը, դու ու այն մարդիկ, որոնք կարևոր են քեզ համար… ես հավատաում եմ, որ ես կռվում եմ, որպեսզի բոլորս խաղաղ ու ազատ լինենք այն երկրում, որտեղ ապրում ենք: ~ Descendants Of The Sun/ Արևի հետնորդները
Ճակատագիր, բախտ… ես հավատում եմ դրանց գոյությանը, որովհետև եթե դրանք իրական չլինեին, ինչո՞ւ պետք է անուն ունենային: ~ Healer/ Հիլեր
Վախը մի բան է, որն ինքդ ես ստեղծում: ~ Kill Me, Heal Me/ Սպանի՛րինձ, բուժի՛րինձ
Գիտե՞ս՝ որն է դժբախտությանդ պատճառը: Քո ցանկությանների ու իրականության միջև եղած տարածությունը»: ~Weightlifting Fairy Kim Bok Joo / Ծանրամարտի փերի Կիմ Բոկ Ջու
Որքան սարսափելի կլինի, երբ մի օր վերջապես հասկանաս սխալդ, բայց աշխարհում ոչ ոք էլ չցանկանա ընդունել ներողությունդ: ~ School 2015/ Դպրոց 2015
Նույնիսկ եթե մենք տարբեր աշխարհներից ենք, ես միևնույն է՝ կգտնեմ քեզ: ~ Moon Lovers: Scarlet Heart Ryeo/ Լուսնի սիրահարները.Կորյոյի ալ կարմիր սրտերը
Երեկ քեզ համբուրելու համար ի՞նչ անեմ՝ խոստովանեմ զգացմունքներս, թե՞ ներողություն խնդրեմ: ~ Descendants Of The Sun/ Արևի հետնորդները
Եթե շարունակում ես անընդհատ նույն դուռը թակել, ապա մի օր այն վտսահաբար կբացվի: ~ School 2017/ Դպրոց 2017
Սերը չի փոխվում, փոխվում են մարդիկ: ~ Secret Love/ Գաղտնի սեր
Նույնիսկ եթե երկինքը փուլ գա, միևնույն է` դրանից դուրս գալու ճանապարհ միշտ կգտնվի: ~ It’s Okay, That’s Love/ Ամեն ինչ լավ է, սա սեր է
Հնարավոր է, որ այն մարդը, որին մենք հուսահատորեն փնտրում ենք, միանգամայն այլ աշխարհում է ապրում: ~ W Two Worlds/ W երկու աշխարհ
Միակ բանը, որից վախենում եմ այն է, որ կգա մի օր, երբ նա կմեռնի ու էլ ստիպված չեմ լինի նրա գալուն սպասել: ~ Uncontrollably Fond/ Խենթ սիրահարները
Գիտեմ, որ զգացմունքները բարդ է կառավարել, բայց չպետք է թույլ տաս, որ քո զգացմունքների պատճառով այլ մարդիկ առանց պատճառի տուժեն: ~ Strong Woman Do Bong Soon/ Հզոր Դո Բոնգ Սուն
Յուրաքանչյուր մարդ կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ ուզում է մահանալ: Սխալ բան չկա մահանալ ցանկանալու մեջ, բայց հիանալի բան է այդ ցանկությունը հաղթահարելն ու ապրելը: ~ Empress Ki/ Կայսրուհի Քի
Նրան սիրահարվելու համար պահանջվեց ընդամնեը 0,2 վայրկյան: Դա սեր էր առաջին հայացքից: ~ Suspicious Partner/ Կասկածելի գործընկեր
Մարդկային հարաբերությունները սպորտի նման չեն: Տքնաջան աշխատանքն ու գործադրվող ջանքերը չեն կարող հաջողություն երաշխավորել: ~ Strong Woman Do Bong Soon/ Հզոր Դո Բոնգ Սուն
Աշխարհը հայելի է: Եթե թքես ու հայհոյես, այն ինքը որպես պատասխան կթքի ու կհայհոյի քեզ: Եթե ծիծաղես, վստահ եմ, աշխարհն էլ կհետևի օրինակիդ ու կծիծաղի քեզ հետ: ~ Heartless City/ Անսիրտ քաղաք
Մարդիկ իրենց կյանքի որևէ ժամանակահատվածում հանցանքներ գործում են: Սակայն կա 3 հանցանք, որ մարդիկ պետք է երբեք չգործեն՝ սպանություն, բռնաբարություն ու առևանգում: Այս երեք հանցագործություններն աններելի են»: ~ Defendant/ «Մեղադրյալը»
Օրենքը շատ հաճախ շրջանցում է այն հանցագործներին, որոնք փող ու իշխանություն ունեն: ~ Lookout/ Պահապանները