Լավաշի տոնական օր - VNews

Լավաշի տոնական օր

Վերջերս Հայաստանում կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված գաթային, գինուն, խորովածին և այլ հայկական ծագում ու նշանակություն ունեցող ավանդական խորհրդանիշներին: Լավաշն էլ, իհարկե, դուրս չի մնում այս մշակութային արժեքներից, մանավանդ որ 2014 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

Օգոստոսի 1-ին Գեղարքունիքի Ծաղկունք գյուղում Լավաշի օր է նշվելու: Այս առիթով կազմակերպվել են միջոցառումներ, որին մասնակցելու են Հայաստանի տարբեր ռեստորաններ, խմիչքի և սննդի արտադրանքով զբաղվող ներկայացուցիչներ: Մասնակիցներն ու հյուրերը հնարավորություն են ունենալու համտեսել տեղում թխվող լավաշը՝ ծանոթանալով հայկական ավանդական լավաշի ստեղծման ու պատրասպման պատմությանը:

լավաշ - Լավաշի տոնական օր

Հատականշական է, որ հյուրերը կարող են նաև գնել գյուղացիների ներկայացված սննդի և խմիչքի տեսականին՝ այդ կերպ նպաստելով գյուղացիներին և համայնքի զարգացմանը:

Լավաշի օրն իրականություն դարձնելու հիմնական նպատակն է  օտարերկրյա զբոսաշրջիկների ուշադրությունը գրավել  հայկական արտադրանքին, ծագմանն ու պատրաստման պատմությանը: Իսկ ժամկետները շատ ճիշտ են ընտրված, քանի որ Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջային ամենախիտ ամիսներն ամռան ամիսներն են: Կազմակերպիչները հավաստիացնում են, որ համագործակցում են զբոսաշրջային գործակալությունների հետ, որպեսզի Լավաշի օրը հնարավորինս շատ ներգրավածություն ունենա զբոսաշրջիկների կողմից:

լավաշի օր - Լավաշի տոնական օր

Եվս մեկ անակնկալ, միջոցառման ավարտին ելույթ կունենա սերբ երաժիշտ Էմիր Կուստուրիցան՝ No Smoking Orchestra բենդի հետ:

կուստուրիցա 960x540 - Լավաշի տոնական օր

 

Կարդացեք նաև՝

 


Հայաստանը ներկայացնող աշխատանքները հայտնվել են Ժամանակակից ճարտարապետության համար ԵՄ մրցանակի հավակնորդների թվում

Ինչպես էին հայերը ղեկավարում Բյուզանդիան, ազդում Կիևի վրա և ինչու նրանք տեղափոխվեցին սլավոնական երկրներ

Արենի 1. աշխարհի ամենահին կոշիկը

Հայաստանի ազգային օրհներգի մասին

Մասոնությունը Հայաստանում. օթյակներն ու մարդիկ

Նախիջևան. [ավանդազրույց, պատմական ակնարկ]

Ադրբեջանի գերբի հայազգի հեղինակը

Հայերը Իրանում

Օտարները հայերի մասին ասում են…

Հայաստանի տեղը քարտեզի վրա

Սատանի կամուրջ. հայոց բնության հրաշքներից ևս մեկը

«Մենք պարտվել ենք». ադրբեջանցի գրողի նամակը իր ազգակիցներին

Հայոց գինու լեգենդը…

Արաքսի առասպելը…

Ինչ դիտել, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Ճամփեզրերին»

Գնա՞նք Գյումրի…