Լի Միլեր. Ման Րեյի և Պիկասոյի մուսան, ով լոգանք ընդունեց Հիտլերի լողասենյակում - VNews

Լի Միլեր. Ման Րեյի և Պիկասոյի մուսան, ով լոգանք ընդունեց Հիտլերի լողասենյակում

liiii min - Լի Միլեր. Ման Րեյի և Պիկասոյի մուսան, ով լոգանք ընդունեց Հիտլերի լողասենյակում

1907 թվականի ապրիլին Նյու Յորք նահանգի Պոքիփսի շատ փոքր քաղաքում ծնվեց 20-րդ դարի կարևորագույն լուսանկարիչներից մեկը՝ Լի Միլերը, ով անզուգական և անկրկնելի հետք թողեց նաև համաշխարհային պատերազմական լուսանկարչությունում։

Փոքրիկ Էլիզաբեթ Միլերը մոր հիվանդության պատճառով մի շրջան ապրում էր ծնողների ընկերների տանը՝ Բրուքլինում, որտեղ նրան բռնաբարում է տանտիրոջ տղան, և Միլերը հետագայում տարիներով ստիպված բուժվում է վեներական հիվանդություններից և հաճախում հոգեբանի։ Դեռ դեռահաս՝ գրեթե մանկական տարիքում նրան սիրողական տեսախցիկներով լուսանկարում է հայրը։ Աղջիկը բնատիպարում է անգամ մերկ։

 

C87D8CDF B586 4088 BD6A AFA308B6A6EE - Լի Միլեր. Ման Րեյի և Պիկասոյի մուսան, ով լոգանք ընդունեց Հիտլերի լողասենյակումՄիլերը ֆոտո մոդելի կարգավիճակում

 

Սակայն Միլերի պրոֆեսիոնալ, իսկական մոդելային կարիերան մեկնարկեց անսպասելի և շատ ինքնատիպ՝ կարելի է ասել հաջողակ դեպքի շնորհիվ. լքելով իր մանհեթենյան տունը՝ մեծ քաղաքի ավտոհոսքի պատճառով, երիտասարդ Լին քիչ էր մնում ընկներ մեքենայի տակ, երբ նրան փրկում է պատահական անցորդը՝ Condé Nast աշխարհահռչակ ամսագրային հրատարակչության աշխատողը։ Ընդամենը մի քանի ամիս անց Միլերը՝ իր փայլուն կապույտ աչքերով և սլացիկ վզով հայտնվեց ամերիկյան և բրիտանական Vogue ամսագրերի շապիկներին, անգամ նկարահանվեց կանացի միջադիրների գովազդում՝ ինչն այդ ժամանակների համար մեծ սկանդալ էր։ Իր շրջապատում հայտնվեցին Չարլի Չապլինը, Ջոզեֆին Բեյքերը, Ֆրեդ Ասթերը և այլ աշխարհահռչակ արտիստներ, իսկ անկուշտ ստեղծագործական ծարավը կարող էր հագեցնել միայն այդ տարիների արտիստիկ և անկրկնելի Փարիզը, որտեղ և Միլերն ուղևորվեց։

 

AB1CCA01 C6AF 4A3C BF89 19B632C81A34 - Լի Միլեր. Ման Րեյի և Պիկասոյի մուսան, ով լոգանք ընդունեց Հիտլերի լողասենյակումՄիլերի տպավորիչ աշխատանքներից

 

Գեղեցկադեմ և ինքնավստահ մոդելը ցանկանում էր մեծ լուսանկարիչ դառնալ և տենչում էր սովորել այն ոչ ավել ոչ պակաս սյուրռեալիստ և դադաիստ, ռեժիսոր, լուսանկարիչ և  Neues Sehen նոր հոսքի վառ ներկարացուցիչ Ման Ռեյի շնորհիվ։ Միլերը տակնուվրա արեց փարիզյան ամենահայտնի սրճարաններն ու բարերը, երբ մի օր դրանցից մեկում վերջապես գտավ Ռեյին։ Մոտենալով հայտնի սյուրռեալիստին՝ Միլերը վստահ հայտարարեց, որ նա Լի Միլերն է՝ Ռեյի նոր աշակերտը։ Ռեյը զարմացած պատասխանեց, որ հետաքրքված չէ, աշակերտներ ունենալ չի ցանկանում և առհասարակ՝ շուտով մեկնում է Բիարից՝ հանգստի, ինչին Միլերն անվրդով հայտնեց, որ ինքն էլ մեկնում լուսանկարչի հետ։ Ռեյը տպավորված էր Միլերի գեղեցկությամբ և հանդգնությամբ, այդպիսով ամերիկյան արտիստիկ զույգը դարձավ Փարիզի ամենաբեղմնավուն արտիստական տանդեմներից մեկը։

Միլերը Ռեյի մուսան էր, սիրուհին, աշակերտը և գործընկերը. երբ Ռեյը զբաղված էր կոմերցիոն պատվերներով, Միլե՛րն էր զբաղվում ստուդիայի արտիստիկ աշխատանքներով, որոնք այդ ժամանակների չգրված նահապետական օրենքների համաձայն` Ռեյը վերագրում էր իրեն։

 

80C5A62E AE35 488D AC5C 810AA1EA586B - Լի Միլեր. Ման Րեյի և Պիկասոյի մուսան, ով լոգանք ընդունեց Հիտլերի լողասենյակումՄան Ռեյն ու Լին ստուդիայում

 

Ականավոր լուսանկարչի թևի տակ բավականաչափ հմտանալուց հետո՝ Միլերը բացեց սեփական ստուդիան, որտեղ հյուրընկալում էր Կոկո Շանելին և Էլզա Շիապարելիին։ Բացի այդ՝ բոհեմային կապերի, լայն շրջապատի և արտաքին տվյալների շնորհիվ Միլերը նկարահանվեց մեկ այլ աշխարհահռչակ սյուրռեալիստ-նկարչի՝ Ժան Կոկտոյի հայտնի՝ «Պոետի արյունը» ֆիլմում։ Ռեյի համար նման արարքը հավասար էր դավաճանության, և զույգը բաժանվեց։ Միլերը վերադարձավ Նյու Յորք, որտեղ դասվեց «ապրող ամենաականավոր լուսանկարիչների» շարքին։

Սակայն անձնական կյանքի կտրուկ շրջադարձը տեղափոխեց լուսանկարչուհուն Եգիպտոս. նա ամուսնացավ արաբ Ազիզ Էլու Բեյի հետ, ում նախկինում հանդիպել էր Փարիզում։ Ժամանակավոր դադարեցնելով ստուդիական գործունեությունը՝ Միլերն այնուամենայնիվ լուսանկարում էր. արխիվի շնորհիվ մեզ են հասել իր` եգիպտական շրջանի լուսանկարները։

Սակայն Կահիրեում Լին ձանձրանում է՝ այդ իսկ պատճառով սկսում է հաճախ թռնել Փարիզ, որտեղ սիրային կապ է ունենում մեկ այլ աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոյի հետ։

 

32B8E72E DED6 4204 B270 5EDC0174E02D 960x1100 - Լի Միլեր. Ման Րեյի և Պիկասոյի մուսան, ով լոգանք ընդունեց Հիտլերի լողասենյակումՊաբլո Պիկասոն և Լի Միլլերը

 

1939 թվականին, երբ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պատերազմ են հայտարարում Նացիստական Գերմանիային, Լին որոշում է կայացնում մեկնել ռազմաճակատ։ Բոհեմային կյանքով ապրող մոդելլուսանկարչի այս արարքը բացատրում է մեկ այլ հայտնի լուսանկարիչ՝ Դևիդ Է. Շերմանը, նշելով, որ Միլերը պարզապես չէր կարող դուրս մնալ պատմական կարևորագույն իրադարձություններից։

 

 

10B4FEFB 29F9 4A5C B9F6 C02AD8E23ACF 960x653 - Լի Միլեր. Ման Րեյի և Պիկասոյի մուսան, ով լոգանք ընդունեց Հիտլերի լողասենյակումԼին ռազմի դաշտում

 

Լին միանում է Ամերիկյան բանակի 83-րդ հետեւակային դիվիզիային և դառնում զինվորների զառմի ընկերը, ով սպաների հետ հավասար և՛ հայհոյում է, և՛ կրակի տակ նետվում։ Տարիներ անց իր լուսանկարները կցնցեն ամերիկյան տնային տնտեսուհիներին և նորաձևության սիրահարներին, ովքեր Vogue-ի ետպատերազմյան առաջին համարներից մեկում կհայտնաբերեն նացիստական ագրեսիայի և համակենտրոնացման ճամփարների զոհերին։ 

Ամենաէպիկ, տպավորիչ և պատմության մեջ նախադեպը չունեցող նկարը կդառնա Միլերի մերկ ինքնապատկերը Ադոլֆ Հիտլերի լողասենյակում. Միլերը զորքերի հետ ուղևորվում է Մյունխեն, Հիտլերի բնակավայր. մինչ ֆյուրերը և իր կինը՝ Եվա Բրաունը թաքնվում են բունկերում, որտեղ մի քանի ժամ անց ինքնասպանություն կգործեն։ Մտնելով լողասենյակ՝ Միլերը հանում է համակենտրոնցաման ճամբարի ցեխի մեջ տապակված հանդերձանքն ու երկարաճիտք կոշիկները և լոգանք ընդունում՝ Հիտլերի լուսանկարի ֆոնին։

 

91B19EDA 8495 41AB 8E4D 58872C8E2820 - Լի Միլեր. Ման Րեյի և Պիկասոյի մուսան, ով լոգանք ընդունեց Հիտլերի լողասենյակում

 

Պատերազմից հետո՝ Միլերն ամուսնանում է սյուրռեալիստ Ռոլանդ Փենրոուզի հետ, որից էլ երեխա է ունենում՝ Էնթոնիին։ Պատերազմական դժոխքն այնպիսի անասելի հետք է թողնում կնոջ վրա, որ Միլերը ձեռք է բերում ալկոհոլային կախվածություն։ Իր որդու և ամուսնու հետ նա երբեք չի քննարկում իր անցյալը, ինչպես է բռնաբարվել փոքր տարիքում, մերկ լուսանկարվել հոր ֆոտոխցիկի համար և հետո հայտնվել սնդուսափայլ ամսագրերի շապիկներին։ Սովորաբար բարի, զգայուն և առատաձեռն՝ խմելուց նա դառնում էր չափազանց կտրուկ և ագրեսիվ, երբեք չէր հարվածում որդուն, «դրա փոխարեն կարող էր ամբողջ վնասը հասցնել բառերով»՝ հիշում է Էնթոնին։

 

2A75BCD9 4F79 497D A075 785EB92171E0 - Լի Միլեր. Ման Րեյի և Պիկասոյի մուսան, ով լոգանք ընդունեց Հիտլերի լողասենյակումԼի Միլերը

 

Սակայն Միլերի մահից հետո՝ հենց որդին է հայտնաբերում է իր տաղանդավոր և խիզախ մոր ֆոտոարխիվը և ամբողջ կյանքը նվիրում Լի Միլեր լուսանկարչի արտիստիկ և աներևակայելի վավերագրություններին՝ հանրայնացնելով կարկառուն լուսանկարչուհու արխիվը, առանց որի համաշխարհային լուսանկարչությունը կկորցներ նման ադամանդ։


Լուվրը թվայնացրել է իր ամբողջ հավաքածուն

Օրվա տերմինը. Սյուրռեալիզմ

Մարդկանց մեծամասնությունը չի տարբերում մարդու ու արհեստական ինտելեկտի ստեղծագործությունները

«Դիլիմ». մի կտոր արվեստ՝ հայալեզու մանկական գրքերում

«Մոռացված անուններ», որոնք պետք է վերհիշել

Բիզնեսն արվեստում. XX դարի ամենաթանկարժեք 10 կտավները

Լենի Րիֆենշտալ. Կերտելով արվեստ նացիստական պրոպագանդայի կայսրությունում

Կանայք 1-ին և 2-րդ աշխարհամարտերում. միջազգային ֆոտոարխիվ

Խիստ մշակութային ռեկորդներ

Իլյա Խրժանովսկու «Դաու» մեգամասշտաբային նախագիծը ապրիլին հասանելի կլինի համացանցում

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

փոքրիկ Քիմ Քանրդաշյանը [լուսանկարներ]

Ռեմբրանտ. հանճարի կործանումը

25 չհրապարակված լուսանկար Մերիլին Մոնրոյից

 Գրականությո՞ւն, թե՞ ոչ [Հովհաննես Հովակիմյան]

Լեոնարդո դա Վինչիի նոր նկար է բացահայտվել նրա մեկ այլ հայտնի նկարի տակ