Լեգենդար կանանց մեծ ու փոքր գաղտնիքները - VNews

Լեգենդար կանանց մեծ ու փոքր գաղտնիքները

Նայելով գեղեցկության խորհրդանիշ, գրավիչ ու գայթակղիչ կանանց մենք կարծում ենք, թե նրանց բախտն ուղղակի բերել է։ Դա այդպես չէ։ Մենք հավաքագրել ենք այն փորք ու մեծ գաղտնիքները, որոնք ամեն կերպ թաքցրել են շշմեցնող գեղեցկուհիները։

Գրետա Գարբո

Քչերը գիտեն, որ լեգենդար Գրետան կարող էր չդառնալ այնպիսին, ինչպիսին մենք սովոր ենք նրան տեսնել։ Մինչև 17  տարեկանը կինը պայքարում էր բազմաթիվ բարդույթների հետ։ Գրետան ավելորդ քաշ ուներ, միշտ միայնակ էր ու տարօրինակ։ Միայն նրա ապագա ամուսինը ստիպեց նրան խիստ դիետա պահել և նիհարել։ Հենց ամուսնու շնորհիվ նա ձեռք բերեց այս հիասքանչ կազմվածքը։ Բացի այդ Գրետան կրում էր 42 համարի կոշիկ, ինչն էլ մեծ անհարմարությունների առիթ էր դառնում իր ողջ կյանքում։

Մառլեն Դիտրիխ

Այս կնոջը սիրահարվեց ողջ աշխարհը, նրա ֆենոմենը սկսվեց 1922 թվականից։ Մառլենը ուղևորվեց Հոլիվուդ 28 տարեկանում, նախկինում թմբլիկ աղջիկը կարողացավ նիհարել, հեռացրեց կողերից երկուսը, որպեսզի իրանն ավելի բարակ լինի, հեռացրեց նաև ատամներից երկուսը, որպեսզի ընդգծի ծնոտները։ Նա համարձակվեց տղամարդու կոստյում կրել ու գրավեց բոլորին։ Մառլենը ժամանակին «Մարիա Մագդալենա» էր, նա փոխեց նաև իր անունը, որը հետագայում մեծ հաջողություն բերեց դիվային։ Մառլենը շատ էր ծխում և տառապում էր ոտքերի ցավից, սակայն շարունակում էր հագնել բարձրակրունկներն ու ոտնատակ տալ կինոաշխարհը։

Բրիժիտ Բարդո

Դպրոցական տարիներին Բորդոն օպտիկական ակնոց էր կրում, ինչն էլ հրահրում էր համադասարանցիներ ծիծաղը։ Բացի այդ, նա մետաղական բրեկետներ էր կրում։ Աղջիկը դպրոցում ծաղրի առարկա էր։ Չնայած այդ ամենին, նա շարունակում էր զբաղվել բալետով, ինչն էլ նրան հետագայում մեծապես օգնեց։ 17 տարեկանում ակնոցավոր, կոմպլեքսավորված աղջկանից ոչինչ չէր մնացել. ատամնաշարի թերությունը դարձել էր Բորդոյի առանձնահատկությունը, իսկ նրա կազմվածքին կարելի էր միայն նախանձել։

Մերլին Մոնրո

Աշխարհի ամենահայտնի շիկահերը տառապում էր հոգեբանական խնդիրներով։ Մոնրոյի մայրն ու տատը շիզոֆրենիա են ունեցել, ազգակիցներից մի քանիսն էլ ինքնասպանության են դիմել։ Նորմա Ջին. այսպես էին կոչում Մոնրոյին, երբ նա հեռացավ իր ընտանիքից, սակայն չկարողացավ խուսափել դեպրեսիաներից։ Մոնրոն երբեք նիհարիկ չի եղել, նա միշտ աշխատել է իր կազմվածքի վրա և հետևել քաշի փոփոխություններին։ Նախկինում կարմրահեր Մոնրոն ներկել է վարսերը, դիմել է պլաստիկ վիրաբույժի օգնությանը՝ այտոսկրերն ու դեմքի օվալը շտկելու համար։ Իսկ իդեալական ատամնաշարի բոլոր ծախսերը հոգացել է Մոնրոյի կինոստուդիան։

Օդրի Հեփբըրն

Գեղեցկուհու առողջության վրա մեծ հետք թողեց պատերազմը. Օդրին սոված էր մնում ու այդ անառողջ նիհարությունը նրան չլքեց ողջ կյանքի ընթացքում։ Նա կշռում էր 44 կգ., իսկ հասակը 170 սմ. էր։ Նա չկարողացավ դառնալ բալետի պարուհի, ինչի մասին միշտ երազում էր, փոխարենը դարձավ ականավոր դերասանուհի ու գեղեցկության խորհրդանիշ։ Օդրին նույնպես տառապում էր մեծ ոտնաթաթեր ունենալու անհարմարությունից, իսկ դիմահարդարները միշտ քննադատում էին նրա հաստ հոնքերը։

 

 

 


Կանայք 1-ին և 2-րդ աշխարհամարտերում. միջազգային ֆոտոարխիվ

5 ոճային լուք աշնան համար

10 բյութի լայֆհաք` իմ լոգարանից ձեր լոգարան

Շքեղ տասնյակ. Աշխարհի ամենաթանկարժեք հարսանեկան զգեստները

Հարսանեկան զգեստներ, որ մտան պատմության մեջ

Ինչպե՞ս ոճային հագնվել՝ առանց մեծ գումարներ ծախսելու

Ամառային բյութի-թրենդ. գունավոր մազեր

Ֆասթինգ-դիետա. նիհարելու նոր միջոցը դուր է գալիս կանանց

2020-ի ամենանորաձև գլխաշորերն ու գլխարկները

7 բյութի-սխալ հայ աղջիկներից

5 մթերք, որ պետք է բացառել սննդակարգից, եթե ուզում եք նիհարել

ընտիր դիմակ. իմ լոգարանից ձեր լոգարան

2 կենսատու դիմակ. իմ լոգարանից ձեր լոգարան

Մաշկի խնամք տնային պայմաններում. դիմակ

կանացի պոեզիա [հայ բանաստեղծուհիներ, որոնց սիրում եք/կսիրեք]

Գեղեցկության, «Bodypositive»-ի ու կարծրատիպերի մասին. Զառա Ղազարյան