-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Եթե դուք չեք տեսել «մեծն ու զարհուրելի» Լենի Րիֆենշտալի ոչ մի ֆիլմ, ապա առնվազն լսել եք իր անունը Տարանտինոյի «Անփառունակ սրիկաներ»-ում, որտեղ Երկրորդ համաշխարհայինի իրականությունն ու անիրականը խառնվել են իրար։ Այն ինչ Րիֆենշտալն իսկապես գոյություն ուներ, ավելին՝ ապրել է 101 տարի։ Գերմանացի ռեժիսորն ու լուսանկարիչը, ով սկսել է իր կարիերան որպես պարուհի և դերասանուհի, ուներ լայնածավալ և տպավորիչ կենսագրություն, այդ իսկ պատճառով պարզապես ներկայացնենք Հիտլերի սիրելի ռեժիսորի մասին փաստեր, որոնք կերտում են 20-րդ դարի ամենահակասական, բայց և ամենակարկառուն ռեժիսորներից մեկի կերպարը։
Ռիֆենշտալն ակտիվ աշխատել է Գերմանիայի ազգայնա-սոցիալիստական կառավարման շրջանում: Նրա «Կամքի հաղթանակ» և «Օլիմպիա» վավերագրական ֆիլմերը դարձրեցին ռեժիսորին Երրորդ ռեյխի ակտիվ քարոզիչ: Սակայն 1948 թվականին, երբ ետպատերազմյան տարիներին հիտլերյան կառավարման բոլոր մասնակիցներին հետապնդում էին, Րիֆենշտալը մի նամակում գրել է հետևյալը՝ «Ես երբեք չեմ հերքել, որ ընկել եմ Հիտլեր անձի ազդեցության տակ: Բայց այն փաստը, որ նրա միջի հրեշավորը շատ ուշ եմ ճանաչել՝ անկասկած մեղք է կամ կուրություն»:
Րիֆենշտալը Հիտլերի հետ, ով շատ բարձր էր գնահատում ռեժիսորի մասնագիտական արժանիքները
Լենին իր ամբողջ, երկարաշունչ կյանքի ընթացքում շարունակել է զբաղվել սիրելի գործով. ոչ միայն վավերագրությամբ, այլ նաև բազմաթիվ տղամարդկանց սրտերի գրավմամբ: Նրա վերջին սերը օպերատոր Հորստ Քեթներն էր: Զույգի հարաբերությունները սկսվեցին այն ժամանակ, երբ Լենին արդեն 70 տարեկան էր, և իսկ Քեթները միայն 30-ն անց։ Չնայած քառասուն տարվա տարիքային տարբերության, այս հարաբերությունները Րիֆենշտալի կյանքում ամենաամուրն էին։ Ի դեպ, Լենին երբեք երեխաներ չի ցանկացել: Նա վստահ էր, որ երեխաները կսահմանափակեն իր ազատությունը, կստիպեն մի քանի տարով թողնել սիրած գործունեությունը:
Հանուն աշխատանքի Ռիֆենշտալը պատրաստ էր վտանգել իր առողջությունն ու կյանքը: Դառնալով դերասանուհի՝ նա տիրապետում էր լեռնադահուկային սպորտին և ժայռամագլցմանը: Բնականաբար, նրան պարբերաբար հետևում էին տարատեսակ ֆիզիկական վնասվածքները: Մի անգամ Լենին, գտնվելով կինոնկարի խցիկի հետևում, բառացիորեն համարյա այրվել է: Բայց, իհարկե, ամենամեծ հրաշքն այն էր, երբ նրան հաջողվեց ողջ մնալ ուղղաթիռի անկման արդյունքում: Այդ ժամանակ Լենին արդեն 98 տարեկան էր: Նա թռչում էր Աֆրիկայի վրայով ՝ նկարահանելով իր հերթական նկարը: Ուղղաթիռի շեղը խզվել էր, և սարքը վթարի էր ենթարկվել 15 մետր բարձրությունից: Ռիֆենշտալը ստացավ կողերի կոտրվածքներ, բազմաթիվ կապտուկներ: Որոշ ժամանակ պառկած մնալուց հետո Լենին, ասես ոչինչ չի պատահել, շարունակեց թռիչքներն ու նկարահանումները:
Րիֆենշտալը նկարահանումների ժամանակ
Փոքր տարիքից Լենին հետաքրքրվում էր ռուս դասականներով: Նրա բալետի ուսուցիչներից մեկը Սանկտ Պետերբուրգից էր: Այնուամենայնիվ, հաշվի առնելով Ռիֆենշտալի հանրային կերպարի հակասությունը, անհնար էր պատկերացնել նրա ժամանումը Ռուսաստան: Մինչդեռ 99 տարեկան հասակում նա ռիսկի դիմեց. այցելեց Սանկտ Պետերբուրգը՝ «Ուղերձը մարդուն» կինոփառատոնի շրջանակներում: Հայտնի է, որ շատերն էին տարհամոզում վավերագրողին չմեկնել, քանի որ երբեմնի Երրորդ ռեյխի ռեժիսորի այցը կարող էր դժգոհությունների մեծ ալիք բարձրացնել, սակայն Լենին ուշադրություն չդարձրեց նման վարկածներին և չհանձնվեց, քանի որ միշտ անում էր այն, ինչ ուզում էր:
Րիֆենշտալը Աֆրիկայում՝ տեղաբնակներին նկարահանելու աշխատանքային պրոցեսում
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո