ԼԵՈ. գրող, գրականագետ, հրապարակախոս և պատմաբան - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

ԼԵՈ. գրող, գրականագետ, հրապարակախոս և պատմաբան

Լեոն հայագիտության կարևորագույն դեմքերից մեկն է: Նա ավելի քան կես դար արդյունավետ գործունեություն է ծավալել հայ գրականության մի շարք բնագավառներում,  հանդես է եկել որպես գրող, գրականագետ, հրապարակախոս և պատմաբան: Լեոյի գիտական ուղղությունը կարելի է համարել ռեալիզմը, իսկ համոզմունքը՝ լիբերալիզմը:

Մենք առանձնացրել ենք մի շարք հետաքրքիր փաստեր անվանի հայագետի մասին:

1.Լեոյի իրական անուն ազգանունն է Առաքել Բաբախանյան: Վերջինս իր Լեո կեղծանունը յուրացրել է դեռևս 18 տարեկանում և այդուհետ կոչվել գերմանացի գրող Ֆրիդրիխ Շպիլհագենի «Մեկը դաշտում զինվոր չէ» նշանավոր վեպի կերպարներից մեկի անունով:

2. Ծնվել է 1860 թվականի ապրիլի 26-ին Արցախում, սովորել է Շուշիի քաղաքային դպրոցում։ Լեոյի ընտանիքը բազմանդամ էր, այդուհանդերձ, սոցիալական ծանր պայմանների պատճառով, նա հնարավորություն չի ունեցել բարձրագույն կրթություն ստանալու և տարիներից աշխատակցել է «Մշակ» թերթին:

3. Լեոն տպագրվել է այնպիսի պարբերականներում, ինչպիսիք են «Մշակ»-ը, «Արձագանք»-ը, «Աղբյուր»-ը, «Տարազ»-ը,  «Մուրճ»-ը. իր հոդվածներում նա խոսում էր գյուղացիների ծանր կացության, արևմտահայության վատթարացող վիճակի մասին, քննադատում էր պահպանողական ուղղության գործիչներին, հորդորում էր հայրենասիրական գաղափարներ տարածել:

4.Մինչև պատմագիտական իր աշխատությունները, Լեոն իր գրական գործունեության առաջին տասնամյակում զբաղվել է գրական–հրապարակախոսական աշխատանքներով, գրել է վեպեր, պատմվածքներ, վիպակներ։

5. Լեոն նաև զբաղվել է մանկավարժությամբ. 1906–1907 թվականներին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, իսկ 1924 թվականից աշխատանքի անցել ԵՊՀ-ում, որտեղ կարդացել է հայոց պատմության դասընթացներ։

6. 1925 թվականին Լեոյին շնորհվել է պրոֆեսորի կոչում։ Նույն թվականին նա դարձել է ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտի անդամ։

7.Լեոյի գիտական գործունեությունը ինքնաբերաբար բաժանվել է երկու հիմնական ժամանակաշրջանի` մինչխորհրդային և խորհրդային: Մինչխորհրդային տարիներին մեծ պատմաբանը գրեց և հրատարակեց իր պատմագիտական աշխատությունների մեծ մասը,որոնց թվում` «Հայկական տպագրություն», «Ստեփանոս Նազարյանց», «Հովսեփ կաթ. Արղության», «Պատմություն Երևանի հայոց թեմական հոգևոր դպրոցի», «Հայոց հարցի վավերագրերը» և «Հայոց պատմություն» եռահատոր աշխատությունը:

8.Լեոն գրել է նաև գեղարվեստական ու գրականագիտական երկեր։ Հայ ժողովրդի պայքարի առանձին դրվագներ գրողն արտացոլել է «Վահան Մամիկոնյան», «Սպանված հայրը» , «Վերջին վերքեր» , «Թաթախման գիշերը», «Լեռնցիները» պատմական զրույցներում:

9. Ավետիք Իսահակյանը Լեոյի մասին գրել է՝

«Որպես գեղարվեստական գրող, Լեոյին անշուշտ չի կարելի դասել ռուսահայ գրականության արձակագիր կլասիկների շարքին` Րաֆֆիի, Պ. Պռոշյանի, Մուրացանի, Շիրվանզադեի, Նար-Դոսի… սակայն իր պատվավոր տեղն ունի: Նրա վիպակները, օրինակի համար «Կորածները», «Պանդուխտը», «Այծարած Եղոն», «Թաթախման գիշերը» գեղեցիկ իրականացումներ են… միշտ հաճույքով կկարդացվեն: Այստեղ նրա ոճը կտրուկ է, աշխույժ և պատկերավոր, և ժողովրդական դարձվածքներով հարուստ»:

10. Լեոն վախճանվել է 1932 թվականի նոյեմբերի 14-ին Երևանում։ Լեոյի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց։ Լեոյի անվան փողոց կա Ստեփանակերտում, իսկ նրա բրոնզաձույլ կիսանդրին գտնվում է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում։

 

 


Փաստեր Արմեն Սարգսյանի կյանքից

Ժողովրդի սիրելին. Արմեն Խոստիկյան [փաստեր]

Ամենն, ինչ պետք է իմանալ Իլոն Մասկի մանկության ու պատանեկության մասին

Հետաքրքիր փաստեր ծիծաղի մասին

Ի՞նչ է վալդորֆյան մանկավարժությունը. փաստեր

Փաստեր Տիգրան Ավինյանի մասին

Արսեն Թորոսյանի մասին՝ փաստերով

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Գարուն է գալիս. 10+1 փաստ

Մահացել է Սամվել Կարապետյանը…

Մասոնների մասին՝ փաստերով…

«Եվրատեսիլ». այն, ինչ չգիտեք մրցույթի մասին

Աթենա Մանուկյան. փաստեր

Հրաչյա Հարությունյան. փաստեր

10+1 փաստ ձեր կատվի մասին

Օսկարին ընդառաջ. 10 հետաքրքիր փաստ մրցանակաբաշխության մասին