Լև Տոլստոյն ասում է... - VNews

Լև Տոլստոյն ասում է…

Քորնել համալսարանի ռուսական գրականության դասախոս, ռուս-ամերիկացի հեղինակ Վլադիմիր Նաբոկովը յուրաքանչյուր կուրսի առաջին դասը սկսում էր հետևյալ կերպ՝ նա փակում էր բոլոր վարագույրները ու մթության մեջ ասում. «Պատկերացնենք ռուսական գրականությունը երկինք է: Սա Գոգոլն է,»- և նա միացնում էր լսարանի լույսերից մեկը: Այնուհետև վառում էր ևս երկուսը՝ ասելով. «Ահա Չեխովն ու Դոստոևսկին»: Այնուհետև Նաբոկովը մոտենում էր վարագույրներին ու միանգամից բացում դրանք: Երբ արևի շողը թափանցում էր լսարան, դասախոսն ասում էր. «Ահա և Լև Տոլստոյը»:

Լև Տոլստոյ՝ ռուս գրող, փիլիսոփա, բառերի վարպետ և աշխարհի ամենահմուտ հեղինակներից մեկը: Նրա կյանքի դասերը կարդացել ենք, մտապահել ենք ու փորձում ենք դրանցով առաջնորդվել: Ուրեմն եկեք ևս մեկ անգամ հիշենք, թե կյանքի ինչպիսի «կանոններ» ուներ մեծն գրողն ու փորձենք դրանք դարձնել մեր կյանքի բանաձևերը:

  • Մեր աշխարհում բոլորը մտածում են մարդկությունը փոխել, բայց ոչ ոք չի մտածում փոխել ինքն իրեն:

 

  • Սպասել իմացող մարդու համար ամեն բան լինում է իր ժամանակին:

 

  • Ամենալավ բաները միշտ հասարակ են ու համեստ:

 

  • Ամենահզոր մարտիկները ժամանակն ու համբերությունն են:

 

  • Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի:

  • Երջանկության ամենաառաջնային պայմաններից մեկը սա է. մարդու ու բնության միջև կապը չպիտի ընդհատվի:

 

  • Սխալը սխալով չես կարող ուղղել, և չարին չարիքով հաղթել նույնպես չի ստացվի:

 

  • Միայն մի ժամանակ կա, որը կարևոր է՝ ներկան: Այն ամենակարևորն է, քանի որ միակ ժամանակն է, երբ ինչ-որ հզորություն ունես:

 

  • Այս աշխարհում կարող ես հիանալի կերպով ապրել, եթե իմանաս ինչպես աշխատել ու ինչպես սիրել:

 

  • Եթե ուզում ես երջանիկ լինել, պարզապես եղիր…


Պաուլու Կոելիու «Տասնմեկ րոպե» [մտքեր, մեջբերումներ]

Մեջբերումներ և ճշմարտություններ երեխաների մասին [բոլորիս մասին]

Սարոյանական հայրենիք. մեջբերումներ

Ընտանիք. մեջբերումներ ամենակարևորի մասին

Վանո Սիրադեղյանի կծուլեզու ներկայությունը. մեջբերումներ

Quiz. Հայ կինոն ասում է…

5 ֆիլմ+5 գիրք [Սևակ Ղազարյան]

«Աննա Կարենինան» ասում է․․․

Աննա Կարենինա կամ Молодец-баба [նախնական տարբերակի անվանումն ու մյուս տարբերությունները]

Լեւ Տոլստոյի վերջին նամակը կնոջը

Ջ.Ռ.Ռ Թոլքինն ասում է…

Նապոլեոն Բոնապարտն ասում է…

Ամենաայկոնիկ արտահայտությունները ֆիլմերից

Լև Տոլստոյի արխիվային լուսանկարները

«Լոլիտան» ասում է…

Պուշկինն ասում է…