Լեոնարդո դա Վինչիի ծածկագրերը հայերեն են - VNews

Լեոնարդո դա Վինչիի ծածկագրերը հայերեն են

6NuktkpTURBXy83N2E1N2NlODdjYTU4MjY2N2U4ZWQ4ZGQ1ZDg0ZjIwYS5qcGeSlQMAzL7NAvvNAa2TBc0DIM0Bwg - Լեոնարդո դա Վինչիի ծածկագրերը հայերեն են

Լեոնարդո դա Վինչիի ու նրա արվեստի մասին շատ վարկածներ ու շշուկներ են պտտվում: Օրերս “Аllinnet” կայքը հրապարկել էր մի հոդված, որտեղ նշվում է որ հայազգի մի կին հայերեն գրառումներ է բացահայտել Դա Վինչիի թղթերից մեկում:

Արմինե Խաչատրյանը, որը կարողանում է հայելային անդրադարձմամբ գրել ու կարդալ, պնդում է, որ բացահայտել է Դա Վինչիի խորհրդավոր գրվածքները: Նա Դա Վինչիի մասին պատմող գրեքերից մեկն է սկսել թերթել, որի էջերից մեկի վրա էլ հայտնաբերել է հակառակ գրված հայերեն գրառումը. «Արարատ սարի գագաթին, Մուշի երկրում, լսել եմ՝ թուրքերն այլանդակում են մորս քույրերին»: Գրառմանը կից նկարված է նաև երկու սիրտ, որոնք ըստ Արմինեի՝ հնարավոր է՝ խորհրդանշում են Սիսն ու Մասիսը: Դա Վինչի 1 - Լեոնարդո դա Վինչիի ծածկագրերը հայերեն են

Արմինեն, սակայն, այս ամենը չի պատմել ոչ ոքի՝ մտածելով, որ գրվածքներն արդեն բացահայտված են: Բայց ամիսներ անց, մի հաղորդում է տեսել Դա Վինչիի մասին, որտեղ ասվում էր, որ տվյալ գրառումները դեռ ոչ ոք չի հասկանում. սակայն հեռուստացույցով տեսածն Արմինեի համար ընթեռնելի էր: Այնտեղ ասվում էր. «Վախով եմ գրում, մորս աչքից հեռու»:

Արմինեն այնուհետև որոշել է իր տեսությունները հայտնել հայագետ Ներսես Մանուկյանին, որը ևս հաստատել է՝ գրառումները հայերեն են:

Նրա՝ հակառակ գրված տեքստերը հասկանալու ու երկու ձեռքով միանգամից գրելու ունակություններն օգնել են նաև պարզել, թե ինչ է գրված Ջոկոնդայի նկարում: Մոնա Լիզայի ճակատին գրված է «ամաչկոտ», իսկ նկարի մյուս ծայրում՝ «Կներեք, բղավող»: Դա Վինչին հնարավոր է՝ բնորդուհուն դրդել է ամաչել նկարն անելու համար, իսկ հետո նկարի ստեղծման պատմության մասին հուշումներ է թողել: Mona Lisa by Leonardo da Vinci from C2RMF retouched - Լեոնարդո դա Վինչիի ծածկագրերը հայերեն են

Արմինեն կարծում է, որ հնարավոր է՝ Դա Վինչիի մայրը, ում մասին ոչ մի տեղեկություն չկա, հայ է եղել, ու դա է պատճառը, որ նա հայերեն գիտեր:

Հայուհին կարդացել է Լեոնարդո դա Վինչիի նշումների բոլոր գաղտնիքներն ու շուտով պատրաստվում է գիրք գրել դրանց մասին. նրա միակ խնդիրն է՝ գրառումների որակյալ նկարները գտնելը:

 


Արմեն Եսայանց. ժամանակակից արվեստ, ինստիտուցիոնալ մոտեցման բացակայություն և դրանից առաջացող խնդիրներ

«Միակ» Ժամանակակից արվեստի թանգարանը. 50-ամյա պատմությունը ներսից ու դրսից

Լուվրը թվայնացրել է իր ամբողջ հավաքածուն

Մարդկանց մեծամասնությունը չի տարբերում մարդու ու արհեստական ինտելեկտի ստեղծագործությունները

«Դիլիմ». մի կտոր արվեստ՝ հայալեզու մանկական գրքերում

«Մոռացված անուններ», որոնք պետք է վերհիշել

Բիզնեսն արվեստում. XX դարի ամենաթանկարժեք 10 կտավները

Լի Միլեր. Ման Րեյի և Պիկասոյի մուսան, ով լոգանք ընդունեց Հիտլերի լողասենյակում

Խիստ մշակութային ռեկորդներ

Իլյա Խրժանովսկու «Դաու» մեգամասշտաբային նախագիծը ապրիլին հասանելի կլինի համացանցում

3 սեքս-սկանդալ. գեղանկարչություն

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

Մի կտավի պատմություն. «Աշխարհի փրկիչը»

Ռեմբրանտ. հանճարի կործանումը

 Գրականությո՞ւն, թե՞ ոչ [Հովհաննես Հովակիմյան]

Լեոնարդո դա Վինչիի նոր նկար է բացահայտվել նրա մեկ այլ հայտնի նկարի տակ