fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Լեոնարդո Դի Կապրիոն նոր ֆիլմ է ներկայացրել «Կաննի» կինոփառատոնի շրջանակներում…

Հոլիվուդյան աստղ Լեոնարդո Դի Կապրիոն «Կաննի» կինոփառատոնի շրջանակներում ներկայացրել է «Սառույցը կրակում» կլիմայական փոփոխությունների և գլոբալ տաքացման մասին պատմող նոր դոկումենտալ ֆիլմը:

Ֆիլմի պրոդյուսերը հենց Դի Կապրիոն է, որն էլ հույս ունի, որ կինոնկարը գիտնականներին կոգեշնչի ավելի հաճախ բարձրացնել կլիմայական փոփոխությունների խնդիրը:

Դերասանը և իր հիմնադրած ֆոնդը՝ «DiCaprio Foundation»-ը, պայքարում են էկոլոգիական մաքրության խնդիրների լուծման համար:

«Սառույցը կրակում» ֆիլմի «Կաննի» ցուցադրությունից առաջ Դի Կապրիոն ասել է.

«Շնորհակալական խոսքեր եմ ուզում ուղղել այն բոլոր գիտնականներին, որոնք համաձայնեցին դառնալ այս նախագծի կարևոր մասնիկները: Այս ֆիլմը հենց նրանց մասին է: Նրանք, անկախ ամեն ինչից, երբեք հետ չեն կանգնում և միշտ շարունակում են իրենց կարևոր աշխատանքը: «Սառույցը կրակում» ֆիլմն այս մարդկանց հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ խասել այս կարևորագույն խնդրի մասին: Ու թող որ ավելի շատ գիտնականներ այս ֆիլմից հետո սկսեն բարձրաձայնել ողջ ճշմարտությունը կլիմայական փոփոխությունների մասին: Անհրաժեշտ է գործել: Այս հարցը շտապ լուծում է պահանջում»:

Հիշեցնենք, որ Դի Կապրիոն «Կաննի» էր ժամանել Քվենտին Տարանտինոյի «Once Upon a Time in Hollywood» ֆիլմի երկար սպասված պրեմիերային մասնակցելու համար, որտեղ գլխավոր դերերից մեկը հենց իրենն է:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Տես նաև՝

Կաննում տեղի ունեցավ Քվենտին Տարանտինոյի “Once Upon a Time in Hollywood” ֆիլմի երկար սպասված պրեմիերան

 


Լեոնարդո Դի Կապրիոն 15 միլիոն դոլար է նվիրաբերել բնությունը փրկելու համար

Ամազոնի անտառն այրվում է. Հայտնի մարդկանց արձագանքը սոց. կայքերում

Լեոնարդո դի Կապրիոն, Բրեդ Փիթն ու Մարգո Ռոբին պատմել են՝ այս հայտնի ֆիլմերը դեռ չեն դիտել

«Կիլիկիա. Առյուծների երկիր». Կիլիկիայի թագավորության մասին պատմող նոր ֆիլմ-ակնարկներ

Բրեդ Փիթը ծաղրել է Լեոնարդո դի Կապրիոյին «Տիտանիկ»-ում չփրկվելու համար

Սթարքե՞ր, Լանիսթերնե՞ր, թե՞ վիշապներ. Ո՞ւմ կտեսնենք «Գահերի խաղի» փրիքվելում

21-րդ դարի աստղերը հայտնի կտավների հերոսներ են դարձել

5 հայտնի մարդիկ, որոնց բարեգործությունները կզարմացնեն քեզ

«Գահերի խաղի» աստղ Սոֆը Թըրները կարող է մարմնավորել Բոյ Ջորջին

Նոր սերիալ Սթիվեն Սփիլբերգից, որը կկարողանաք նայել միայն գիշերը

Սոֆի Թըրներն ու Մեյսի Ուիլիամսն իրենց ընկերության մասին պատմող նոր ֆիլմ կնկարահանեն

Մարգո Ռոբին VOGUE-ի նոր ֆոտոշարքի աստղն է

Հրապարակվել է «Աստղերի մոտ» ֆիլմի առաջին թրեյլերը

Հրապարակվել է Բոբ Դիլանի մասին պատմող նոր ֆիլմի թրեյլերը

Կտեսնե՞նք Սոֆի Թըրներին «Գահերի խաղի» նոր սփին-օֆֆում

Էլթոն Ջոնը խոսել է իր մասին նկարահանված ֆիլմի մասին