Լեոնարդո ԴիԿապրիոն ասում է... - VNews

Լեոնարդո ԴիԿապրիոն ասում է…

.jpg - Լեոնարդո ԴիԿապրիոն ասում է...
  • Դու կարող ես պատմություն կերտել, կամ էլ այն կարող է ոչնչացնել քեզ:

 

  • Առանց խելագարության նշույլի չի լինում ոչ մի հանճար:

 

  • Սիրուն հավատալը, հանուն դրա ամեն ինչից հրաժարվելը, սիրո համար պատրաստակամորեն հարցականի տակ կյանքդ դնելն իսկական ողբերգություն է:

 

  • Տարօրինակ է, երբ մարդիկ խոսում են քո մասին, մինչդեռ դու ինքդ չես կարող նկարագրել քեզ: 

 

  • Եթե մենք միասին չգործենք, անշուշտ շատ բան կկորցնենք:

 

  • Մարդիկ ցանկանում են, որ դու խելագար, անվերահսկելի լինես, նրանք ցանկանում են, որ իրենց նման թշվառ լինես: Մարդիկ չեն ցանկանում հերոսների տեսնել. նրանք ցանկանում են, որ դու կոտրվես:

 

  • Մինչ օրս ես ուսումնասիրում եմ ինձ, քանի որ ամբողջությամբ չեմ բացահայտել ինձ որպես մարդ:

 

  • Անգամ մեկ մտահղացումը կարող է քաղաքներ կառուցել: Այո՛, միտքը կարող է ձևափոխել աշխարհը և նորից վերանայել  բոլոր կանոնները: 

.jpg - Լեոնարդո ԴիԿապրիոն ասում է...

  • Ես կարծում եմ, որ բնապահպանական շարժումն աշխարհի ամենամեծ շարժումն է: Ցավոք սրտի մեր կառավարությունները և կազմակերպությունները հարկ եղածի պես չեն արձագանքում դրան և չեն փորձում պաշտպանել մեր Երկիր մոլորակի բնական ռեսուրսները:

 

  • Երբեմն դու ստիպված ես լինում գնալ որևէ սխալ վայր, միայն որ ցույց տաս, որ չես վախենում դա անել:

 

  • Ես ամաչկոտ եմ, սակայն երբ գալիս է վայրի լինելու ժամանակը, ես հաճույք եմ ստանում, արկածներ եմ փնտրում և խորհրդավոր տեսք եմ ընդունում: 

 

  • Եթե դու կարող ես անել այն, ինչը քեզ մոտ լավ է ստացվում և դանից հաճույք ես ստանում, ապա դու ավելի շատ ես ստացել կյանքից, քան շատ ուրիշներ: 

 

  • Իմ ամենասիրելի գույնը մուգ կանաչն է, քանի որ դա բնության, փողի և մամուռի գույնն է: 

 

  • Ես շատ երիտասարդ էի, երբ դերասան դարձա, բայց ես միշտ սիրով եմ վերաբերվել բնությանը և կարծում եմ, որ երիտասարդ տարիքում ես կենսաբան եմ եղել: Ես անընդհատ նայում էի աշխարհով մեկ անտառային աղտոտվածության, որոշ տեսակների կորուստների, կենդանիների բնակավայրերի վերաբերյալ դոկումենտալ ֆիլմեր: Դրանք ինձ վրա թողնում էին շատ ուժեղ, էմոցիոնալ ազդեցություն: Ավելի ուշ իմ կյանքում ես ցանկություն հայտնեցի շարունակել այդ ուղին և հետազոտել ու ավելի շատ բան սովորել էկոլոգիական խնդիրների մասին: 

 

  • Հաշվի առնելով այն, որ մենք 21-րդ դարում ենք, որտեղ յուրաքանչյուր ոք իրեն իրատես է համարում, ապա վստահ եմ, որ շրջակա միջավայրի հարցը պետք է համար մեկ խնդիրը հանդիսանա: 

 

  • Ընդհամենը մեկ րոպե դադարեք մտածել, որ ես նման եմ այն բոլոր կերպարներին, որոնց մարմնավորում եմ: Ես այդպիսին չեմ, այդ իսկ պատճառով դա կոչվում է «խաղալ» կամ «դերասանություն անել»:

 

  • Մարտինը (Սկորսեզե) գիտի, որ երբ իրական իրավիճակում պահի տակ իմպրովիզում եմ, ավելի եմ մոտենում իրականին, և այդ իրավիճակն այնքան համահունչ է ստացվում, որ դուք չեք էլ կարող պատկերացնել. հենց դրանով է կերպարն իսկական պատմություն ստեղծում:

 

  • Շատ հարցերի վերաբերյալ ես չունեմ ոչ մի վերաբերմունք: Ես հազվադեպ եմ բարկանում, ես հազվադեմ եմ լացում, սակայն վստահեցնում եմ, որ հաճախ եմ հաճույք ստանում, բայց երբեք շատ չեմ տխրում կամ ուրախանում: Ես կարծում եմ, որ շատ մարդիկ, որոնք խոսում են այս ամենի մասին, իրականում ստում են: Այս պահին ես փորձում եմ պահպանել երջանկությունը, քանի որ դա միակ բանն է, որի մասին ես կարող եմ մտածել: Ամեն դեպքում, երբ դուք իմ տարիքին եք և ձեր հորմոնները «պատերազմ» են հայտարարում, ձեր մտքում բացի սեքսից ոչինչ չի կարող լինել: 

 

  • Հայրս՝ Ջորջը, միշտ ազդել է ֆիլմերի իմ ընտրությունների վրա: Ես սիրում եմ այն ֆիլմերը, որոնք հնարավորություն են տալիս, կամ ինչ-որ նոր, տարբերվող կամ էքսպերիմենտալ ազդեցություն են ունենում: Ես նրա հետ եմ մեծացել, շրջապատված եմ եղել տարբեր արտիստներով, ոչ, ոչ միայն ռեժիսորներով և դերասաններով, այլև՝ գրողներով, պոետներով, մուլտիպլիկատորներով: 

 

  • Դերասանության մեջ ինձ ամենաշատը դուր է գալիս այն, որ ես կորցնում են ինքս ինձ, խորասուզվում եմ այն կերպարներում, որոնք մարմնավորում եմ և միևնույն ժամանակ վարձատրվում եմ դրա դիմաց: Իսկ ինչ վերաբերվում է ինձ, ես չգիտեմ՝ ով եմ ես. ամեն օր ես փոխվում եմ:

 

  • Սեր առաջի՞ն հայացքից: Ես անշուշտ հավատում եմ դրան: Դու պետք է հավատաս և հուսաս: Չեմ պատկերացնում որևէ մեկի, որին դուր չի գալիս այն միտքը, որ գուցե վաղը նա կհանդիպի նրան, որը կդառնա իր կյանքի սերը. այո՛, սա շատ ռոմանտիկ է: 

 

  • Անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ երբևէ մեծ ակնկալիքներ եմ ունեցել Օսկարից: Այս կերպարներում հանդես գալուց ես չեմ մոտիվացվել Օսկար ստանալու գաղափարով: Իմ մոտիվացիան մեծ մարդկանց հետ աշխատելու հնարավորությունն է եղել և այն, որ ես հետ կնայեմ և կհպարտանամ ինձնով:

.jpg - Լեոնարդո ԴիԿապրիոն ասում է...

  • Ես այն մարդկանցից չեմ, որոնք փորձում են ժամանակակից կամ զիլ երևալ, ես ուղղակի անհատականություն եմ: 

 

  • Ես ցանկանում եմ կատարյալ երեխա լինել: Ես շատ պարտական եմ իմ ծնողներին և շնորհակալ եմ նրանց այն բանի համար, որ նրանք ինձ այսպիսին են մեծացրել: 

 

  • Մայրս քայլող հրաշք է: 

 

  • Ես շատ խարդախություններ եմ արել, քանի որ չէի կարողանում նստել և տնային աշխատանք անել: Ես միշտ խելացի աշակերտների մոտ եմ նստել: 

 

  • Քո կարիերայում կգա ժամանակ, երբ որևէ մեկը քեզ կասի. «Այս վառարանը շատ տաք է, մի՛ կպիր դրան»: Տարօրինակ է, բայց դու կցանկանաս կպնել դրան, սակայն դիմադրի՛ր եղբայր, դիմադրի՛ր:

 

  • Այն Գեթսբին, որը ես ընթերցել եմ 15 տարեկանում տարբերվում է այն Գեթսբիից, որը ես ընթերցեցի մեծ տարիքում: 

 

  • Ինչքան շատ էի խաղում, այնքան շատ էի գիտակցում, որ ես. ա) չեմ կառավարում ինձ, բ) հստակ չեմ հասկանում, թե ինչպես են մարդիկ արձագանքում այն ամենին, ինչ ես անում եմ, կամ այն ֆիլմերին, որտեղ ես նկարահանվում եմ:

Կարդացեք նաև՝

Սնուփ Դոգն ասում է…

Քենդրիկ Լամարն ասում է…

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Դիանան ասել է…

Բոբ Մարլին ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Հովհաննես Թումանյանն ասել է…

Էնդի Ուորհոլն ասում է…


Մոնիկա Բելուչին գեղեցկության և սիրո մասին

Կարեն Դեմիրճյանի մտքերը…

Անտոն Չեխովի մտքերը ցավի, կարոտի և ողբերգության մասին։

Ժողովուրդների և ամբոխների մասին. Գյուստավ Լե Բոնի եզրակացությունները

Գեղեցկության բանաձևեր Կոկո Շանելից

Սիլվա Կապուտիկյանն ասել է․․․

Պաուլու Կոելիու «Տասնմեկ րոպե» [մտքեր, մեջբերումներ]

Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ»-ը ասում է…

Աննա Ախմատովա․ Приходи на меня посмотреть. Приходи. Я живая. Мне больно.

Ընտանիք. մեջբերումներ ամենակարևորի մասին

Բրոդսկին ասել է…

Փոքրիկ իշխանի մտքերը [աշխարհի ամենաբարի փիլիսոփան]

Ֆրեյդը ՍԻՐՈ մասին ասել է․․․

Ակսել Բակունցն ասել է․․․

«Աննա Կարենինան» ասում է․․․

Սոս Սարգյան [խոհեր անհունի]