Լեոնարդո Դի Կապրիոն կնկարահանվի Գիլերմո դել Տորոյի նոր ֆիլմում - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Լեոնարդո Դի Կապրիոն կնկարահանվի Գիլերմո դել Տորոյի նոր ֆիլմում

Ուրախալի լուր Լեոնարդո Դի Կապրիոյի երկրպագուների համար: Այս անգամ Լեոնարդոն նկարահանվելու է օսկարակիր վարպետ Գիլերմո դել Տորոյի նոր՝ Nightmare Alley” ֆիլմում: Նշենք, որ այս անգամ Դի Կապրիոյին բաժին է հասել խաբեբայի դեր, սակայն մենք վստահ ենք, որ նրա մոտ ամեն ինչ կստացվի՝ չէ որ «վատ տղայի» կերպարը (“Catch Me If You Can”) նրան ծանոթ է:

“Nightmare Alley” ֆիլմի հիմքում Ուիլյամ Գրեշեմի համանուն ստեղծագործությունն է: Գլխավոր հերոսը Սթենթոն անունով մի անտուն տղամարդ է, որը ծանոթանում է շրջիկ կառնավալի անդամների հետ: Կառնավալի ամենահայտնի համարը ցուցադրում է մի զույգ: Ամուսիններն այնպիսի մեթոդ են մշակել, որը թույլ է տալիս հիպնոսացնել հանդիսատեսին և ստեղծել այնպիսի տպավորություն, որ կինը մտքեր է կարդում, բայց իրականում նրանք խաբեբաներ են: Սթենթոնին դուր է գալիս տղամարդու տեղը զբաղեցնելու հեռանկարը և նա ձեռք է բերում հերոսուհու վստահությունը, թունավորում ամուսնուն և ստանձնում նրա տեղը:

Ասում են՝ կյանքը բումերանգ է, և այն, ինչ անում ես, վաղ թե ուշ քեզ է վերադառնում…

Լեոնարդո Դի Կապրիոն հաստատվել է Սթենթոնի դերում, իսկ դել Տորոյին մնում է միայն նրան արժանի խաղընկերներ ընտրել:

Աղբյուր՝ GQ

տես նաև՝Գիլերմո դել Տորոն ասում է…


Ինչ դիտել տանը. ֆրանսիական «Նոր ալիքի» դասական Անյես Վարդայի կարճամետրաժ ֆիլմը

Գայ Րիչիի «Ջենթլմենները»

10 փաստ Էնթոնի Բյորջեսի մասին, որ գուցե չգիտես

ՁԻԱՀ. հիվանդություն, որից ՌԴ-ում օրական 100 մարդ է մահանում…

5 ֆիլմ բաց տեսարաններով

Ինգա և Անուշ Արշակյաններ. «Ձյան հեքիաթ» տեսահոլովակի պրեմիերա [Կոմիտասյան]

Ֆիլմ Մայքլ Ջեքսոնի մասին

Լեոնարդո Դի Կապրիոն 15 միլիոն դոլար է նվիրաբերել բնությունը փրկելու համար

Ամազոնի անտառն այրվում է. Հայտնի մարդկանց արձագանքը սոց. կայքերում

7 ֆիլմ, որոնցով կարելի է ծանոթանալ իրանական կինոյին

Լեոնարդո դի Կապրիոն, Բրեդ Փիթն ու Մարգո Ռոբին պատմել են՝ այս հայտնի ֆիլմերը դեռ չեն դիտել

Բրեդ Փիթը ծաղրել է Լեոնարդո դի Կապրիոյին «Տիտանիկ»-ում չփրկվելու համար

21-րդ դարի աստղերը հայտնի կտավների հերոսներ են դարձել

«Անհայտ բաժանորդ». նոր ֆիլմ

Ֆիլմեր և սերիալներ աղջիկների համար

5 հայտնի մարդիկ, որոնց բարեգործությունները կզարմացնեն քեզ