fbpx

Լեպսի համերգին ընդառաջ. ամենահետաքրքիր փաստերը երգչի մասին

Փետրվարի 24-ին Երևան է գալիս Գրիգորի Լեպսը՝ հատուկ ծրագրով. միայն լավագույն և ամենասիրված երգերը հայ հանդիսատեսի համար երգելու: Երգչի յուրաքանչյուր համերգ շոու է՝ խելահեղ էներգետիկայով և մշտապես լեփ լեցուն դահլիճներով: Իսկ դուք գնալո՞ւ եք նրա համերգին:

Մինչ կմտածեք՝ գնալ, թե՝ ոչ, մենք ձեզ կներկայացնենք սիրված երգչի մասին ամենահետաքրքիրն ու քիչ հայտնին:

1. Երգչի իսկական ազգանունը Լեպսվերիձե է: Նա ազգությամբ վրացի է, բայց ծնվել և մեծացել է Սոչիում: Գրեգորիին փոքր տարիքից դեռ Լեպս են ասել ընկերները:

2. Լեպսը մասնագիտական կրթություն չունի: Սակայն երաժշտությամբ զբաղվել է մանկուց: Նա դպրոցական բոլոր հանդեսներին երգում էր, իսկ դպրոցից հետո երաժշտական ուսումնարանում սովորել է հարվածային գործիքներ նվագել: Երաժշտական կարիերան սկսել է որպես ռեստորանային երգիչ: Մինչև 30 տարեկանը նա երգել է Սոչիի տարբեր ռեստորաններում: Միայն հասուն տարիքում է որոշում Մոսկվա գնալ:

․․ Ես չէի գնացել փառքի հետևից։ Ուղղակի արդեն հասկանում էի, որ եթե շարունակեմ երգել Սոչիի ռեստորաններում, ապա որպես արտիստ կվերանամ։ Գիշերուզօր աշխատում էի։ Իսկ հոգնածությունը հաղթահարում էի ալկոհոլով․․․

3. Մոսկվան միանգամից չընդունեց այս յուրահատուկ արտիստին: Դեպրեսիաները, վատ ապրելակերպը նրան ֆիզիկապես թուլացնում են և նա կես տարի անցկացնում է հիվանդանոցում:

Շատ էի խմում: Թմրադեղեր էի օգտագործում: Վատ տեսք ունեի: 100 կգ-ից ավել էի կշռում: Իսկ մարդիկ, որ մինչ այդ խոստացել էին օգնել, անհայտացել էին բնականաբար …

Հենց հիվանդանոցում էլ նա հեռուստացույցով տեսնում է իր առաջին հոլովակը՝ «Նատալի» երգի հիման վրա նկարված:

4. Լեպսը շանսոն երգելուց հրաժարվեց հենց այդ երգից հետո: Նրա հաջորդ հոլովակը Վիսոցկու երգի իր կատարման հիման վրա նկարահանված «Парус»-ն էր: Սա ռուս հանդիսատեսի սիրտը գերեց վերջնականապես:

Իր այժմյան երաժշտական ոճն ինքը՝ երգիչը, անվանում է «էստրադային երաժշտություն՝ ռոքային էլեմենտներով»:

5. Լեպսը մեծ ընտանիք ունի. նա իր երկրորդ կնոջ՝ Աննայի հետ ծանոթացել է Լայմա Վայկուլեի տանը: Աննան Լայմայի բալետի պարուհիներից է: Այժմ նրանք երեք երեխա ունեն, դուստրեր՝ Նիքոլ ու Եվա, և որդի՝ Իվան:

6. Լեպսը ամուսնացած է եղել նաև երիտասարդ տարիքում: Նա առաջին կինը՝ Սվետլանան, նույնպես Սոչիից էր: Այս ամուսնությունից էլ Լեպսը երեխա ունի:

7. Լեպսը ակնոցների հավաքածու ունի: Նրան գրեթե անհնար է առանց արևային ակնոցի տեսնել:

8. Երգիչը հավատացյալ մարդ է: Նա տուն ընտրելիս միշտ ուշադրություն է դարձնում այն փաստին, որ տան պատուհանից եկեղեցի երևա:

9. Լեպսը Ռուսաստանի նախորդ նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի վստահված անձանցից էր:

10. Լեպսը հաճախ է գրազ գալիս, որ էլ չի խմի, սակայն հաճախ է տարվում գրազը և նորից խմել սկսում: Այս անգամ էլ նա գրազ է եկել 2 մլն $-ի վրա, որ 2 տարի չի խմի:

  •  Լեպսի Երևանյան համերգի հովանավորն է Վիվառո ընկերությունը:


«Դասական Ջեքսոն» համերգային ծրագիր

SOAD-ը Հայաստանում կրկին համերգ կունենա

A$AP Rocky-ը ելույթ կունենա Մոսկվայում

Լիլիթ Հովհաննիսյանի տեսանյութը համաշխարհային շրջագայությանն ընդառաջ

Միանգամից երկու համերգ Նինո Կատամաձեից

Տիգրան Համասյան «Ձոն Գյումրուն»

“Քիփիլիկ” համերգ Բամբիռից

Բրեգովիչենք, Կալաշնիկովն ու մենք

Գուֆն ասում է…

Guf-ը, Նարեկը և ռեփը

Սրբուկի հերթական գժական ելույթը

Գորան Բրեգովիչ. 5 փաստ երաժշտի մասին համերգին ընդառաջ

Թամարա Գվերդցիթելին համերգ կտա Երևանում

Իտալացի հանրահայտ դաշնակահարուհին՝ հայաստանյան բեմում

Black Sea Jazz փառատոնի 2-րդ մեծ համերգը (նկարներ)

Նարգիզ. 8 փաստ երգչուհու մասին