Լև Տոլստոյ և Սոֆիա Բերս. մի սիրո պատմություն - VNews

Լև Տոլստոյ և Սոֆիա Բերս. մի սիրո պատմություն

և սոֆիա5 - Լև Տոլստոյ և Սոֆիա Բերս. մի սիրո պատմություն

1910 թվականին մի ծերունի դուրս է գալիս տնից՝ սեղանի վրա թողնելով նամակ, նամակ կնոջ համար: Նա համատեղ կյանքի 48 երկար ու դժվարին տարիներից հետո թողնում է տունն ու ընտանիքը, կնոջն ու ստեղծագործությունները և հեռանում անհայտություն…

Այդ ծերունին Լեւ Նիկոլաևիչ Տոլստոյն էր:

Կոմս Տոլստոյ…

Նրանք ծանոթացան 1861 թվականին, երբ արդեն հայտնի գրողը 34 տարեկան էր, իսկ Սոֆիա Բերսը՝ 18: Այդ ժամանակահատվածում Տոլստոյն արդեն հասցրել էր կանանց միջավայրում հայտնի սրտակերի համբավ ձեռք բերել: Ունեցել էր բազմաթիվ սիրային կապեր ամենատարբեր կանանց հետ:

Սերելով ազնվական ընտանիքից՝ Տոլստոյը չէր դադարում մինչև ամունությունը հասարակաց տներ հաճախել, սիրուհիներ ունենալ և միաժամանակ սիրահետել տան աշխատակցուհուն: Բայց այս ամենն այնքան ցավալի չէր լինի, եթե մեծ գրողն իր բոլոր սիրային արկածները, անկողնային մանրամասն նկարագրությունները գրի չառներ իր անձնական օրագրում և ամուսնությունից առաջ չտար ապագա կնոջը՝ դրանք կարդալու և տեղեկանալու համար: Այնպես որ ամուսնությունից առաջ Սոֆիա Անդրեևնան իմացավ նույնիսկ, որ գյուղացու աղջիկ Ակսինյան հղի է իր ապագա ամուսնուց…

Բերս - Լև Տոլստոյ և Սոֆիա Բերս. մի սիրո պատմություն

Այս դաժան մոտեցումն ամուսնությանը, որը Տոլստոյի մեկնաբանությամբ, արվում էր միայն այն բանի համար, որ զույգն իրարից ոչ մի գաղտնիք չունենա, վերածվեց վիրավորանքների, ամուսնական հետագա կյանքի խոցելի կետերի, որոնք տարիների ընթացքում պարբերաբար ջրի երես էին դուրս գալիս և խաթարում ընտանիքի անդորրը:

Սոֆիան համաձայնեց ամուսնանալ Լև Տոլստոյի հետ՝ աչք փակելով նրա բոլոր թուլությունների վրա և ապրել այն բոլոր տեսարաններն աչքի առաջ, որոնք կարդացել էր ամուսնու օրագրում:

Տոլստոյ - Լև Տոլստոյ և Սոֆիա Բերս. մի սիրո պատմությունՍոնյա…

Այս ամուսնությունից զույգն ունեցավ 13 երեխա, որից 5 մահացան մանկահասակ տարիքում: Սոֆիան դարձավ Տոլստոյի հավատարիմ բարեկամը, կինը, ընկերը, հրատարակիչն ու օգնականը: Նա մոռացավ մոսկովյան շքեղ կյանքը և բնակություն հաստատեց գյուղում՝ մոռանալով իր նախկին կյանքն ու սովորությունները:

Սոնյան հայտնի բժիշկիների ընտանիքից էր: Ստացել էր հիանալի կրթություն: Մայրը երեխաների մեջ սերմանել է գրականության հանդեպ սերը: Բացի այդ՝ ապագա կոմսուհին սիրում էր պատմություններ գրել և օրագիր էր պահում, որը հետագայում կճանաչվեր հուշագրության լավագույն օրինակներից մեկը:

Իր ամբողջ կյանքը նվիրելով երեխաներ լույս աշխարհ բերելուն և դաստիարակելուն, կենցաղային աշխատանքներին, տնային տնտեսությանը, նաև հանճարեղ ամուսնուն ստեղծագործական բոլոր հարցերում սատարելուն` նա մոռացավ զգեստների և արիստոկրատ հաճույքների մասին:

4 - Լև Տոլստոյ և Սոֆիա Բերս. մի սիրո պատմություն

Ամուսնության առաջին տարիների ընթացքում մայրն անընդմեջ հորդորում էր Սոֆիային հնազանդ լինել, հարմարվել, որ բոլոր ամուսիններն էլ իրականում մինչև ամուսնությունն ու նույնիսկ դրանից հետո սիրային կապեր են ունենում: Բայց Սոֆիան հակադարձում էր մորն՝ ասելով.

«Բայց իրենց կանանց այդ սիրային կյանքի մանրամասները չեն ստիպում կարդալ»…

Այս ամենով հանդերձ ամուսնության 48-րդ տարում Տոլստոյը լքեց կնոջն ու հեռացավ տնից…

Դժվարությունների միջով դեպի…

Ամուսնու կյանքի ընթացքում և նրա մահից հետո Սոֆիա Անդրեևնան մեղադրվում էր այն բանի համար, որ այդպես էլ մինչև վերջ չհասկացավ ամուսնուն, չկիսեց նրա գաղափարները: Չափազանց իրատես լինելով՝ ուշադրություն չդարձրեց մեծ գրողի փիլիսոփայական հայացքներին:

Իսկ Տոլստոյն ամբողջ կյանքի ընթաքում ապրեց մոր մասին իդելական հուշերով, որը նրան փոխանցել էր մորաքույրը: Իրականում այս հուշերն այնքան էլ հավաստի չէին, բայց փոքրիկի հոգեկան աշխարհը չխեղաթյուրելու համար ստեղծել էին սիրող կնոջ, հոգատար մոր, ջերմ մի էակի կերպար: Այս կերպարը նա վերագտավ հենց Սոֆիայի մեջ: Նրան ուրվագծեց մոր կերպարին համապատասխան: 18-ամյա աղջիկը հրաժարվեց քաղաքային կյանքից, աշխարհիկ ընդունելություններից և հանուն իր ամուսնու տեղափոխվեց Յասնայա Պոլյանա՝ գյուղ․․․

8 - Լև Տոլստոյ և Սոֆիա Բերս. մի սիրո պատմություն

Չնայած դժվար հղիություններին՝ Սոֆիան օգնում էր ամուսնուն «Պատերազմ և խաղաղություն» վեպի ստեղծման ժամանակ, շարունակում էր տնային գործերը կատարել՝ երեխաների դաստիարակությունն ու կրթությունը հատուկ ուշադրության տակ պահելով:

Սոֆիա Անդրեևնան առաջին անգամ Սերյոժայի ծնունդից հետո ցույց տվեց իր ուժեղ բնավորությունը. չկարողանալով նորածնին կերակրել՝ նա պահանջեց, որպեսզի ամուսինը ստնտու գտնի, ինչին վերջինս կտրականապես դեմ էր՝ պատճառաբանելով.

«Այդ կնոջ երեխաները կմնան առանց կաթի»:

Մնացյալում նա ամբողջովին հետևեց ամուսնու կողմից հաստատված կանոններին, լուծեց շրջակա գյուղերի գյուղացիների խնդիրները: Նա կրթում ու մեծացնում էր բոլոր երեխաներին տանը՝ առանց որևէ մեկի օգնության:

ընտանիքը - Լև Տոլստոյ և Սոֆիա Բերս. մի սիրո պատմություն

Առաջին 20 տարիներն անցնում էին գրեթե խաղաղ, բայց դժգոհություններն հետզհետե կուտակվում էին: 1877 թվականին Տոլստոյն ավարտեց «Աննա Կարենինա» վեպի աշխատանքները և խորապես դժգոհ մնաց կյանքից, ինչը նեղացրեց և նույնիսկ վիրավորեց Սոֆյա Անդրեևնային: Նա, ում համար Սոֆիան ամեն ինչ զոհաբերեց, դժգոհ էր… Ամեն ինչ զուր էր:

և Սոֆիա4 - Լև Տոլստոյ և Սոֆիա Բերս. մի սիրո պատմություն

Տոլստոյի բարոյական որոնումներն հանգեցրին պատվիրանների ու կանոների ձևավորման, որոնց համաձայն նրա ընտանիքն այլևս պետք է ապրեր ժուժկալ կյանքով:

Գրողն անցավ սարսափելի զուսպ ապրելակերպի և ստիպեց ընտանիքի անդամներին հետևել իր օրինակին: Նա հագնվում էր գյուղական հագուստ, կնոջ, երեխաների և իր համար հագուստ և կոշիկ էր կարում, նույնիսկ ուզում էր ազատվել ամբողջ ունեցվածքից՝ հօգուտ գյուղացիների:

Սոֆյա Անդրեևնան  մեծ ջանքեր էր գործադրում ամուսնուն այս ապրելակերպից հետ համոզելու համար: Նա վիրավորված էր, որ ամուսինը, որն հանկարծ ողջ մարդկության առջև սկսել էր իրեն մեղավոր զգալ, նույնիսկ զարմանալիորեն թեթև խղճի խայթ չունի կնոջ նկատմամբ, որի շնորհիվ ձեռք էր բերել գրեթե ամեն ինչ, ազատվել էր կենցաղային հոգսերից․․ և վերջապես համբերատար տարել էր նրա բոլոր դավաճանությունները…

և Սոֆիա - Լև Տոլստոյ և Սոֆիա Բերս. մի սիրո պատմությունՏոլստոյն էլ իր հերթին  կնոջից ակնկալում էր, որ նա իր հետ կիսվի ոչ միայն իր հանապազօրյա հացը, այլ նաև հոգևոր կյանքը, նրա փիլիսոփայական հայացքները: Առաջին անգամ, վիճելով Սոֆիա Անդրեևնայի հետ, Տոլստոյը հեռացավ տնից, և երբ վերադարձավ, այլևս չէր վստահում իր ձեռագրերը կնոջը. ձեռագրերն արտագրելու պարտականությունն ընկել էր դուստրերի վրա: Կինն, այդ ամենը տեսնելով՝ վիրավորվում էր:

1888 թվականին, երբ մահացավ նրանց զավակներից մեկը, զույգը կարծես միավորվեց վշտի «շնորհիվ», բայց ցավոք երկար չտևեց այս մերձեցումը. նրանց մինչև անդունդ կար, շատ խորը անդունդ, որը բաժանում էր ամուսիններին երկու տարբեր բևեռների:

4 - Լև Տոլստոյ և Սոֆիա Բերս. մի սիրո պատմությունՓոխադարձ վիրավորանքներն ու թյուրըմբռնումները Սոֆյա Անդրեևնան ստիպեցին մխիթարություն գտնել… Նա վերսկսեց երաժշտության իր դասերը, մեկնեց Մոսկվա, որտեղ դասերն անց էր կացնում տղամարդ ուսուցչի օգնությամբ: Լեւ Տոլստոյի համար այս տեսակ հարաբերությունները դավաճանություն էին մեկնաբանվում:

Վերջին տարիներին փոխադարձ կասկածներն ու դժգոհությունները վերածվել էին գրեթե մոլուցքի. Սոֆիա Անդրեևնան նորից ու նորից կարդում էր Տոլստոյի օրագրերը՝ փորփրելով անցյալը, ներկան ու վնասելով ապագան: Նա անընդհատ այդ օրագրերում փնտրում էր իր մասին հատվածներ, վատ տողեր: Տոլստոյն էլ այս միջադեպի մասին իմանալով՝ հայհոյում է կնոջն ու մեծ սկանդալ անում…

.jpg - Լև Տոլստոյ և Սոֆիա Բերս. մի սիրո պատմություն

Վերջին՝ ճակատագրական վեճը տեղի ունեցավ 1910 թվականի հոկտեմբերի 27-ից 28-ը: Տոլստոյը հավաքեց իրերը և հեռացավ տնից՝ Սոֆյա Անդրեևնային հրաժեշտի նամակ թողնելով հետևյալ տողերը.

«Չկարծես, թե ես հեռացել եմ, քանի որ չեմ սիրում քեզ: Ես սիրում եմ քեզ և զղջում եմ ամբողջ սրտով, բայց ես չեմ կարող վարվել այլ կերպ»…

նամակն ամբողջությամբ՝

Լեւ Տոլստոյի վերջին նամակը կնոջը

Ըստ ընտանիքի անդամների վկայությունների՝ նամակն կարդալուց հետո Սոֆիան փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով գետը։ Սակայն բարեբախտաբար նրան փրկում են․․

Շուտով ընտանիքը տեղեկանում է, որ Լև Տոլստոյն հայտնվել է Աստապովո կայարանում և թոքաբորբից մահանում է: Երեխաներն ու կինը, որին նա այդ ժամանակ անգամ չէր էլ ուզում տեսնել, շտապում են հիվանդի մոտ: Նա գտնվում էր կայարանի տեսուչի սենյակում:

Տոլստայան հայտնի կայարանում - Լև Տոլստոյ և Սոֆիա Բերս. մի սիրո պատմություն
Սոֆիա Տոլստայան հայտնի կայարանում

Լև Նիկոլաևիչի և Սոֆիա Անդրեևնայի վերջին հանդիպումը տեղի ունեցավ գրողի մահից րոպեներ առաջ: Նա մահացավ 1910 թվականի նոյեմբերի 20-ին: Ճակատագրի հեգնանքով, թե պատահաբար Տոլստոյն իր հերոսուհու Աննա Կարենինայի պես մահացավ գնացքների կայարանում…

Սոֆիան մահացավ ամուսնու մահից 9 տարի անց՝ նվիրելով կյանքը նրա օրագրերի հրապարակմանը:

Եվ այդպես էլ մինչև կյանքի վերջին օրերը նախատումներ լսեց առ այն, որ արժանի չէր հանճարի կինը լինելուն: