Լևոն Արոնյան [բաց նամակ ու նոր սեր] խոստովանություն - VNews

Լևոն Արոնյան [բաց նամակ ու նոր սեր] խոստովանություն

117406455 10158017587778110 4953584308148684434 n - Լևոն Արոնյան [բաց նամակ ու նոր սեր] խոստովանություն

Սիրելի ընկերներ,

Այս տարին անտանելի բարդ տարի էր ինձ համար: Տարի, որը անհասկանալի կերպով փոխելու է մեր կյանքը: Համենայն դեպս այն արդեն իսկ փոխել է իմը:
Արիանային կորցնելը ամենավատ բանն էր, որ ես երբևէ զգացել էի: Այս դժոխքի միջով անցնելը ստիպեց ինձ հասկանալ ինքս ինձ ու վերլուծել կյանքս: Ես գիտեմ, որ Արին միշտ ուզում էր, որ ես ազնիվ լինեմ, ճշմարիտ լինեմ ինքս ինձ հետ և մարդկանց առջև բաց, քանի որ ես հենց այդպիսին եմ: Այսպիսով, այս նամակում ես ուզում եմ անկեղծանալ իմ կյանում վերջերս կատարվելիքի մասին և խոստանալ շարունակել լինել անկեղծ իմ ողջ կյանքի ընթացքում:
Հիմնական բանը, որ ես ուզում եմ կիսել ձեզ հետ, այն է, որ ես այժմ ունեմ մարդ իմ կյանքում, որը ստիպում է ինձ կրկին ցանկանալ ապրել:
Ճակատագիրը ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով և ես զգում եմ, որ այսուհետ բոլոր դժբախտությունները անցյալում են: Անին ամենաբարի ու նվիրված մարդկանցից է, որ ես երբևէ հանդիպել եմ: Մեր հետաքրքրություններն ու նպատակները կյանքում շատ նման են: Նա հասկանում է ինձ բոլոր լեզուներով:

Ուզում եմ նաև տեղեկացնել որ հասկացել եմ այն, որ եթե իմ առողջությունն ու կյանքը թույլ տան, ես շախմատ կշարունակեմ խաղալ մինչև իմ կյանքի մայրամուտը: Ես հավատում եմ, որ մենք ամենքս կյանք ենք գալիս մի առաքելության համար: Ես չեմ ընտրել շախմատիստ դառնալը:
5 տարեկանիս լուսանկարում կանգնած եմ շախմատային տախտակը ձեռքիս տակ դրած, սակայն ես սովորեցի շախմատ խաղալ միայն, երբ 9 տարեկան էի: Ես սիրում եմ շախմատային աշխարհը և ուրախ եմ, որ իմ գործընկերներից շատերը խելացի և հոգատար մարդիկ են: Ես հավատում եմ, որ ես եկել եմ այս աշխարհ `շախմատիստ լինելու, իմ սկզբունքներին նվիրված և հավատարիմ լինելու համար:

Ես համոզված եմ, որ Արին նույնպես կաջակցեր իմ կյանքը ընդմիշտ շախմատին նվիրելու որոշումը: Ես 13 տարի հավատարիմ եմ եղել ու սիրել եմ կնոջս, և ոչ ոք չգիտի, թե ինչպիսի զգացողություններ եմ ապրել նրան կորցնելուց հետո: Ես գիտեմ նաև, որ հրեշտակները ինձ ուղղարկել են սիրելու և սիրվելու ևս մեկ հնարավորություն: Ես հարգում և հարգելու եմ կնոջս հիշատակը ոչ թե մեկ տարի, այլ իմ ողջ կյանքի ընթացքում: Ես վստահ գիտեմ, որ նա կցանկանար, որ ես շարունակեի ապրել և երջանիկ լինել կյանքում: Ես հավատում եմ, որ սիրել իմացող մարդիկ կհասկանան ինձ: Ես շնորհակալ եմ Անիին և ընկերներիս բոլոր դժվարին պահերին կողքիս լինելու համար:

Սիրելիներս, նամակիս հիմնական նպատակը Ձեզ տեղեկացնելն էր, որ ես երջանիկ եմ, առողջ և շնորհակալ Աստծուն, որ շրջապատված եմ սիրով:

Մաղթում եմ, որ դուք բոլորդ ունենաք սեր և առողջություն, քանզի չկա կյանքում առավել կարևոր ոչինչ:

116874190 10158017587968110 2411624087686369060 o 960x596 - Լևոն Արոնյան [բաց նամակ ու նոր սեր] խոստովանություն


Լևոն Արոնյան [պատերազմի վայրագությունները երկու կողմերին էլ վնաս են հասցնում]

+ 4 խիստ կանացի սերիալ[կարիերա, սեր, կիրք]

Նոր թույն սերիալ ֆեմինիզմի ու հակաֆեմինիզմի մասին. «Mrs. America»

«The Act» և «Mommy Dead and Dearest». մինի-սերիալ և դոկ. ֆիլմ իրական, հրեշավոր պատմության հիման վրա։

Սերիալամանիա. օրվա Quiz-ը սերիալների գիտակների համար

5 թույն սերիալ, որոնց ուղեկցությամբ ժամանակը կանցնի աննկատ

Ամենահիշվող խոսքեը «La casa de papel»-ից

«La casa de papel» + 2 իսպանական սերիալ՝ կրիմինալ ոգով

«Ես ուզում նստել ձեր կողքին, լսել ձեր զրույցն ու ձեր լռությունը». Արիանա Կաոիլի

Լևոնն ու Արիանան. սիրուն սիրո պատմություն

Արիանա Կաոիլի. փաստեր Արոնյանի կնոջ մասին

4 սերիալ ռետրո շնչով…

5 սերիալ Netflix-ից

Կանայք սպանում են… որովհետև

Թույն սերիալ