Լևոն Արոնյան [պատերազմի վայրագությունները երկու կողմերին էլ վնաս են հասցնում] - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Լևոն Արոնյան [պատերազմի վայրագությունները երկու կողմերին էլ վնաս են հասցնում]

Հարգելի ընկերներ, կարծում եմ, որ պետք է հստակեցնեմ իմ դիրքորոշումը և կիսեմ զգացմունքներս ձեզ հետ: Տեսեք, մեկ անգամ չէ, որ ես գրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին:

Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում շատ ադրբեջանցի շախմատիստների, երաժիշտների, մարդկանց: Ես համոզված եմ, որ մենք ՝ մարզիկներս, պետք է միավորվենք և միավորենք ազգերին:

Պատճառը, որ ես չկարողացա լռել, այն է, որ իմ երկիրը ենթարկվում է հարձակման ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի կողմից: Սա ինձ համար անհավատալի է, քանի որ գրեթե յուրաքանչյուր քաղաքակիրթ երկիր արդեն ընդունել է 1915-1918 թվականներին Հայոց ցեղասպանության փաստը, որի արդյունքում սպանվեցին ավելի քանի մեկուկես միլիոն հայեր:

Որպեսզի ավելի լավ պատկերացնեք, մեկ օրինակ բերեմ․․.

Պատկերացրեք, եթե իսրայելա-պաղեստինյան պատերազմի ժամանակ, 1960-ականներին կամ ավելի ուշ, Գերմանիան զորքեր ուղարկեր Իսրայելի դեմ կռվելու, և Գերմանիայի նախագահը բարձրաձայն հայտարարեր, որ հրեական ժողովրդին պետք է դաս տալ․․․ Սյուռ է, ​​չէ՞, հնչում․․․

Այսպիսով, նվազագույնը, որ ես կարող եմ անել նման իրավիճակում, բոլորիդ իրազեկելն է և դրանով իմ ժողովրդին օգնելը:

Ես չեմ ցանկանում մանրամասնել, թե ինչպես է սկսվել մեր երկրների միջև թշնամանքը: 1980-ականների վերջին Սումգայիթում և Բաքվում հայ բնակչության ջարդեր տեղի ունեցան, ինչը ստիպեց շուրջ 250 հազար հայերի թողնել ամեն ինչ և հարգված և հաջողակ մարդկանցից վերածվել փախստականների:

Ցավոք, պատերազմի վայրագությունները երկու կողմերին էլ վնաս են հասցնում:

Ես մի բան գիտեմ, երբ Հայաստանի և Ադրբեջանի խելացի մարդիկ հանդիպում են, շատ ավելի լավ են իրար հասկանում և հարգում, քան առցանց հարթակներում է։

Եվ խնդրում եմ, մի՛ ասեք ինձ, որ ամեն բան չի կարող լուծվել բանակցությունների միջոցով:

Եթե ​​գաք բանակցության, և ձեր ասածը լինի միայն, ասենք՝ հանձնվեք, լքեք ձեր ժողովրդին, ապա մենք կմտածենք, որ սա բանակցություն չէ, այլ շանտաժ: Յուրաքանչյուր երկխոսություն փոխադարձ հարգանքի կարիք ունի, որպեսզի չվերածվի երկու մենախոսության:

Ես անասելի տխրություն եմ զգում, երբ տեսնում եմ երիտասարդ մարդկանց, ովքեր նոր էին սկսել կյանքը, բայց զոհվել են պատերազմի պատճառով:

Ամեն անգամ, երբ դա պատահում է, ես մտածում եմ, որ այդ ես պետք է զոհվեի, քանի որ հասցրել եմ ապրել, հասցրել եմ տեսնել կյանքը։ Ես ցավում եմ յուրաքանչյուր զինվորի, քաղաքացիական անձի, յուրաքանչյուր ծնողների համար: Ես գիտեմ, որ ես հպարտություն եմ զգալու, եթե իմ ընկերները, իմ ապագա երեխաները և ես կարողանանք պաշտպանել մեր ազգը: Դա մեր պարտականությունն է, և որպես հին ժողովուրդ, մենք մեր գոյության համար պարտական ​​ենք հերոսներին, ովքեր եկել են մեզնից առաջ և օգնել մեզ գոյատևել որպես ազգ:

Թող Աստված խաղաղություն և բարեկեցություն բերի բոլորիս,
Լեվ


Դեկտեմբերի 31-ին Ստեփանակերտում և Երևանում երկինքը կլուսավորվի օդապարուկներով

«Թևերդ բաց, լայն թևերդ ու զավակիս հով արա». Կարին Տոնոյան

Գևորգ Արշակյան. Ֆանտաստիկ մարդ

Արցախի հանրային ռադիոն՝ պատերազմի օրերին ու պատերազմից հետո [Պատմում է Անի Մինասյանը]

Մանե Թանդիլյան. ՓԱՍՏԵՐ

Համաշխարհային գրականության 5 պատերազմական վեպ, որ պետք է ընթերցել

Արցախի տաք ջրերը. Ջերմաջուր

Նա պիտի էրթար. նարինե Դովլաթյան [ՆՈՐ ԵՐԳ]

Մոնթեի ազատագրած Քարվաճառը

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին  Արցախին նվիրված ստեղծագործություն է կատարել

Մարաղա գյուղի ողբերգական պատմությունը

Կորցրած Շուշին. WarGonzo թիմը հրապարակել է Ղազանչեցոցի 3D համայնապատկերը

«Մերօրյա հերոսները». Անդրանիկ Գրիգորյան

Տիգրանակերտ…

Արցախցի երեխաների խաղաղության թռչունները

Վավերագրություն. Արցախ /Կարեն Ավետիսյան/Մաս 4