fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Լևոն Համբարձումյան. Արվեստից ստեղծագործական ազատություն՝ Վիվառո

Լևոն Համբարձումյան. Երևանի օպերայի և բալետի ազգային թատրոնում բալետի նախկին արտիստ, այժմ՝ Վիվառո ընկերության Live Casino-ի պրոդուկտ մենեջեր

Արվեստը՝ ընտանիքից

Մեր ողջ ընտանիքն արվեստով է ապրում ու զբաղվում: Հայրս նկարիչ, քանդակագործ է եղել, մայրս ամեն ինչից արվեստ է ստեղծում, փոքր քույրս նկարչուհի է, դիզայներ, մեծ քույրս՝ բալետի պարուհի:

Բալետը՝ կյանք

Բալետով 17 տարի եմ զբաղվել: 1999 թվականից սկսել եմ պարել առաջատար դերեր: Այդ շրջանում բալետով էի ապրում… Հասցրել եմ բալետային լավագույն ներկայացումներում գլխավոր մենապարող լինել. «Կարմեն», «Գայանե», «Ժիզել», «Դոն Կիխոտ»: Շուրջ 5 տարի հայկական բալետի առաջատար բոլոր դերերն էլ պարել եմ:

Լավագույնը՝ «Գայանե»

Երբ բեմադրում էինք «Գայանեն», պարին սկսեցի ուրիշ ձև նայել: Թատրոնն առհասարակ նոր շունչ ստացավ այդ գլուխգործոցով: Հենց պրեմիերայի առաջին երկու օրերին եմ պարել գլխավոր հերոսի՝ Արմենի դերը:
Եվ այդպես տարիներ շարունակ, բազմաթիվ անգամներ՝ միշտ գլխավոր դերեր. կա՛մ Արմեն, կա՛մ Գիքո: «Գայանեն» ամենաբարդ ներկայացնումն է եղել ինձ համար: Միշտ ասել եմ՝ «Եթե «Գայանե» պարել եմ, ամեն բան էլ կպարեմ»:

Բալետը՝ ազատությո՞ւն

Բալետը սիրել եմ շատ… երևի: Դերեր են եղել, որ շատ եմ սիրել, բայց ընդհանուր առմամբ ֆանատիկ սեր չեմ ունեցել: Բացի այդ, ներկայացումների քանակը սահմանափակ էր, մենք միշտ նույն բանն էինք պարում: Իսկ նույն բանը երկար ժամանակ անդադար անելը ձանձրացնում է:

Պարողը արվեստաստեղծ չէ այնքան, որքան ես կցանկանայի՝ լիներ, պարողը ազատություն չունի իմ երազածի չափ, պարողը սահմանափակումների և դերի պարտադրանքների մեջ է: Այդպիսին են բեմի օրենքները. դու կա՛մ անում ես այն, ինչ պետք է, կամ՝ հեռանում:

Ես հեռացա:

Բալետը կարո՞տ

Բալետի արտիստի կյանքը կարճ է, երկար պարել չես կարող՝մինչև որոշակի տարիք: Թողեցի բեմը: Ու հարցը դժվարութունները չէին: Երևի ավելի շատ ազատության, ստեղծագործելու կարոտն ու ցանկությունն էր պատճառը:

Իսկ բեմը, չէ, չեմ կարոտում: Ներկայացումների էլ չեմ գնում, տերմիններն էլ չեմ հիշում: Բալետն ասես ինձ հետ կապ չունենա այլևս:

Վերջինը

Վերջինը «Գայանե»-ում Գիքոյի դերն էր, որն ավելի էի սիրում, քան Արմենինը: Մի դրվագ կա, որտեղ Արմենն ու Գիքոն կռվում են, ես այդ կռվում միշտ կայի՝ կամ Գիքոյի դերում, կամ Արմենի:

Պարային թերապիա

Երեխաների հետ երկար աշխատել եմ, ավելի կոնկրետ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ: Պարն անչափ կարևոր և թերապևտիկ ազդեցություն ունի. պար-թերապիա: Այս փորձառությունը ամենակարևորներից մեկն է, որ ունեցել եմ:

Կրասնոդար. խմբավար

Պարը թողել էի արդեն, երբ Կրասնոդարից 2006 թ. առաջարկ եղավ խմբավար աշխատելու «Կուբանի երիտասարդ բալետում»: Գնացի: Պետք է պարողներ գտնեի, թիմը մեծացնեի, պարել սովորեցնեի:

Նորից պարել էլ սկսեցի ակտիվ, ամսագիր ստեղծեցի, դիզայնով սկսեցի զբաղվել. ակտիվ ադմինիստրատիվ և ստեղծագործ աշխատանքներ, զբաղվածություն: Բայց 5 տարի այնտեղ աշխատելուց հետո վերադարձա Հայաստան. որդիս պետք է ծնվեր. ես ցանկանում էի, որ նա Հայաստանում մեծանա:

Բալետից՝ դիզայն

Եկա ու մնացի: Սկսեցի այստեղ դիզայնով զբաղվել՝ գրաֆիկ դիզայն: Բավական մեծ փորձ ձեռք բերեցի, հմտացա, եկա Վիվառո՝ արդեն որպես դիզայներ (Կրասնոդարից առաջ այստեղ աշխատել էի):

Բայց քանի որ միշտ նոր ոլորտներ եմ փնտրում ստեղծագործելու համար, աշխատանքին զուգահեռ որոշեցի արտադրամաս բացել՝ եռաչափ մեծ առարկաներ ստեղծելու համար: Բադալյաններն իմ նոր բիզնես-նախաձեռնությունը շատ օգնեցին:

Մտածեցի մեծ շախմատ ստեղծել և տեղադրել քաղաքի որևէ հատվածում: Դիմեցի Բադալյան եղբայրներին, նրանք էլ ֆինանսավորեցին և իմ սարքած շախմատը «Կովկաս» համալիրի կողմից նվեր եղավ Երևանին: Քաղաքապետարանն էլ լավ տարածք տրամադրեց: Այն այժմ գտնվում է Մոսկվա կինոթատրոնի դիմաց: Երկրորդ շախմատն էլ ստեղծվեց. այն «Կովկաս» համալիրի դիմաց դրվեց:

Միշտ՝ Վիվառո

Արտադրամասը հիմա էլ կա, բայց ավելի հոբբիի նման: Այժմ հիմնականում Վիվառոյում եմ լինում. Live Casino-ի ընդհանուր պրոդուկտ-մենեջերն եմ, պրոդուկտների զարգացում, ընդլայնում, նոր խաղեր, խաղերի նոր ֆունկցիաներ, միջոցառումների կազմակերպում, նկարահանումներ:

Այստեղ էլ կան ապարատներ, որ ես եմ սարքել: Օրինակ ավանդական «Ռուլետկա» խաղի համար գծագրեցի և սարքեցի ոչ թե հորիզոնական, այլ ուղղահայաց սարք:

CHINGA CHOONG

Իդեան այն էր, որ ստեղծենք վիդեոավատարներ. խաղացողն է որոշում, թե ավատարն ինչ անի: Խաղը զարգանում է, աստղերի թիվը՝ շատանում:

TESLA-ի լիցքավորման սարք

Այժմ Հայաստանում Tesla էլեկտրական մեքենաների լիցքավորման 5 կայան կա: Դրանք նվեր էին Բադալյան եղբայրներից մեր երկրին: Լիցքավորիչ-կայանները պատրաստել եմ ես:

Vivaro՝ մտքի ազատություն

Վիվառոյում ամենաշատը սիրում եմ ազատությունը՝ հոգու, մտքի, ստեղծագործական երևակայության ազատությունը, թևերը բաց պահելու ազատությունը: Այստեղ խրախուսվում է երևակայություն ունենալն ու առաջ գնալու, տեղում չմնալու ձգտումը: Ոչ մի օր նույն մեխանիկական գործը չես անում, ամեն վայրկյան կարող ես աճել, զարգանալ, զարգացնել, ստեղծել, ստեղծագործել և հաճույք ստանալ արածիցդ: Ինձ համար ամենակարևորը ստեղծագործական ազատություն ունենալն է, այն, ինչը տալիս է Վիվառոն բոլոր աշխատակիցներին:

Զրուցեց Շուշան Կարապետյանը