Լևոն Քոչարյանը՝ Սերժ Թանկյանին. «Խնդրում եմ՝ այսուհետ իմ ընտանիքին վերաբերող հայտարարություններում լինես փաստարկված...» - VNews

Լևոն Քոչարյանը՝ Սերժ Թանկյանին. «Խնդրում եմ՝ այսուհետ իմ ընտանիքին վերաբերող հայտարարություններում լինես փաստարկված…»

ht - Լևոն Քոչարյանը՝ Սերժ Թանկյանին. «Խնդրում եմ՝ այսուհետ իմ ընտանիքին վերաբերող հայտարարություններում լինես փաստարկված...»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին, երգչուհի Սիրուշոյի ամուսինը՝ Լևոն Քոչարյանն իր ինստագրամյան էջում հրապարակում է արել՝ ուղղված երաժիշտ, SOAD խմբի երգիչ Սերժ Թանկյանին: Վերջինս իր պաշտոնական էջում գրել էր, որ ուրախ է Ռոբերտ Քոչարյանի ձերբակալման կապակցությամբ:

Լևոն Քոչարյանը մասնավորապես ասում է՝

View this post on Instagram

@serjtankian Այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ: Ձեր խմբի աշխատանքը միշտ գնահատել եմ, հիմնականում այն պատճառով, որ պայքարում էիք նաև ցեղասպանության ճանաչման համար և պահանջում արդարություն, ինչի համար պայքարում էր հայրս, ում օրոք ի դեպ ամենաշատ երկրները ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, շուրջ 15 երկիր: Ներկայանալով օրենքի երկիր ունենալու ջատագով, հակասում ես ինքդ քեզ, երբ չես դատապարտում դատարանների վրա բացահայտ ճնշումները և սպառնալիքները իշխանությունների կողմից: Քանի անգամ առիթ ունեցել ենք միասին ճաշելու և տարբեր հարցեր շոշափելու, նաև քաղաքական: Կարծում եմ ավելի անկեղծ կլիներ քո կողմից կեղծ բարյացակամության և ջերմ վերաբերմունքի փոխարեն հարցնեիր ինձ քեզ այդքան հուզող «միլիարդների» և մյուս ցածրորակ բամբասանքների մասին, որոնց մեծ մասը ի դեպ հորինվել, ծաղկացվել և տարածվել են այն իշխանության կողմից, որին դու անվերապահորեն վստահում ես: Երգարվեստում հաջողություններ ունենալը լավ է, բայց երբ խոսում ես պատերազմ հաղթած 2 երկրների նախագահի մասին, ով հայրենիքի ազատագրման, ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայաստանի տնտեսության վերելքի առանցքային դերակատարն էր, խորհուրդ եմ տալիս մի քիչ մտածել և հետո խոսել, հատկապես հայրենասիրունությունից: Ժամանակն իհարկե կբացահայտի իրականությունը, հուսով եմ այդ ժամանակ ևս ասելիք կունենաս:

A post shared by Levon Kocharyan (@levka8) on

Այս հրապարակմանը Սերժ Թանկյանը պատասխանել է՝ գրելով՝

«Չեմ մեղադրում քեզ հորդ պաշտպանելու համար, ավելին՝ հարգում եմ այդ քայլդ, բայց որքան էլ սիրես նրան այն բոլոր լավ բաների համար, որ արել է ընտանիքիդ համար ու նույնիսկ որպես երկրի առաջնորդ, չես կարող կույր լինել ու չիմանալ, թե որտեղից է այն ամբողջ կարողությունը, որ բոլորով վայելում եք: Եթե բարձրաձայնում ես այն լավ բաները, որ արել է, ապա ինչո՞ւ չես խոսում նաև այդ կարողության մասին, եթե իսկապես ուզում ես անկեղծ լինել ինքդ քեզ ու աշխարհի հետ: Գիտեմ, որ դժվար է»:

Լևոն Քոչարյանը փակել է ստեղծված «բանավեճը»՝ հավելելով՝

IMG 2676 - Լևոն Քոչարյանը՝ Սերժ Թանկյանին. «Խնդրում եմ՝ այսուհետ իմ ընտանիքին վերաբերող հայտարարություններում լինես փաստարկված...»


Մի խմբի պատմություն. System of a Down

Սաշա Բորտիչը Սերժ Թանկյանի տեսահոլովակի անվերջ հերթում…

Տարոն Մալաքյանը SOAD-ի նոր երգի, խմբում եղած տարաձայնությունների մասին

Կոմիտասի շունչը հայկական տաճարում. Սերժ Թանկյանը տեսանյութ է հրապարակել

Սերժ Թանկյանը դիմում է հայ ժողովրդին[տեսանյութ]

Սիրուշոյի նոր տեսահոլովակը՝ Արցախյան տեսարաններով

SOAD-ի 15-ամյա դադարի պատճառը

System Of A Down-ի նոր տեսահոլովակը 15 տարի դադարից հետո

«երկուսիս ամուսիններն էլ Արցախում են»… Սիրուշո

10 փաստ Սիրուշոյի մասին, որ գուցե չգիտեք

SOAD-ը Հայաստանում կրկին համերգ կունենա

Սերժ Թանկյանի ֆիլմը Թավշյա հեղափոխության մասին կթողարկվի Տորոնտոյի կինոփառատոնին

Զրուցեցինք Արտո Թունջբոյաջյանի հետ

Սերժ Թանկյանը «Գահերի խաղի» սաունդթրեք է կատարում Ռամին Ջավադիի հետ

«Անահիտ» 2-րդ մրցանակաբաշխության հաղթողների ցանկը

Սիրուշոն համագործակցում է Լեդի Գագայի, Ջենիֆեր Լոպեսի պրոդյուսերի հետ