Լևոնն ու Արիանան. սիրուն սիրո պատմություն - VNews

Լևոնն ու Արիանան. սիրուն սիրո պատմություն

  • Լևոն Արոնյան և Արիանա Կաոիլի. երկուսն էլ՝ ինտելեկտուալ, բազմաշնորհ։ Նրանց շատ բան էր կապում՝ շախմատը, հաղթանակելու կամքն ու պարտությունից չընկճվելու կարողությունը, ջազը, փիլիսոփայությունն ու մեկ Հայաստանի հանդեպ սերը։ ֆիլիպինյան ու գերմանական ծագում ունեցող ավստրալուհին, այն էլ՝ երկրի առաջին շախմատիստուհին, դեռևս դեռահասական տարիքից Կովկասի պատմություն էր ուսումնասիրել ու ոչ միայն գիտեր Հայաստանի տեղը քարտեզի վրա, այլև խորապես ծանոթանում ու սիրահարվում է հայկական մշակույթին. արդյունքում՝ 2013 թվականից Արիանան այլևս պաշտոնապես դառնում է հայաստանցի, ու այդուհետ բոլոր հարցազրույցներում միավորում հայերին ու իրեն «մենք» դերանվան մեջ։

Իսկ ահա երկու շախմատիստների սիրո և մտերմության պատմությունը շատ ավելի հին է։

Դեռևս անծանոթ Լևոնն ու Արիանան ընդհանուր ընկեր ունեին. նա ավստրալացի Ալեքս Հոլլն էր՝ Արիանայի առաջին ուսուցիչն ու Լևոնի մտերիմ ընկերը։ 2006 թվականին՝ աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ Ալեքսը որոշում է ծանոթացնել երիտասարդներին ու այդ որոշումը սկիզբ է դնում նախ՝ ամուր ընկերության, հետո՝ մեծ սիրո։ Նույն թվականին էլ պարբերականները սկսեցին գրել մի միջադեպի մասին. Թուրինում համաշխարհային օլիմպիադայի օրերին անգլիացի գրոսմայստեր Դեննի Գորմելլին բռունցքներով հարձակվել էր Լևոն Արոնյանի վրա, երբ նա և Արիանան պարում էին պարասրահում։ Պատճառը, ամենայն հավանականությամբ, խանդն էր։ Այլևս Արիանա և Լևոն անունները գնալով ավելի հաճախ էին հնչում նույն նախադասության մեջ։

ՀՀ քաղաքացի Արիանա Կաոիլին

Արդեն 2013 թվականին Արիանան տեղափոխվում է Հայաստան մշտական բնակության, նրան մեր երկիր էր բերել սերը թե’ Լևոնի, թե’ Հայաստանի հանդեպ։ Բազմաշնորհ կինը հանձն է առնում մի շարք հետաքրքիր նախագծեր, այդ թվում՝  news.am կայքում իրականացնում է «Հայաստանը Արիանայի աչքերով» ամենշաբաթյա նախագիծը։ Ավելի ուշ դառնում է «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը, իսկ 2017 թվականի նոյեմբերին նշանակվում է ՀՀ վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։

Արոնյանը տեր է, Արիանան՝ հնազանդ

Այդ ընթացքում զարգանում ու իր տրամաբանական հանգուցալուծման է հասնում նաև Արիանայի և Լևոնի սերը։ Զույգը նշանվում է 2015 թվականի փետրվարի 18-ին։ Երկու տարի անց նրանք արդեն սիրո երդում են տալիս Աստծո առաջ։ Պսակադրության արարողությունը տեղի է ունենում Սաղմոսավանքում։ Նորապսակների հարսանիքի կնքահայրը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր։ Հարսանիքը կայանում է բոլոր հայկական ավանդույթներով, իսկ հյուրերի թիվը հասնում է 370-ի։

Անհնար է պատկերացնել ավելի համատեղելի զույգ՝ միանաման հետաքրքրություններով, ինտելեկտուալ ու հոգևոր զարգացման նույն մակարդակի վրա։ Այդուհանդերձ, հետաքրքիր է, որ Արիանան բազմիցս նշել է՝ ամուսնու հետ շախմատային լուրջ մարտի մեջ երբեք չի մտնում, եթե անգամ հետաքրքրության համար խաղում են, նա երբեք չի հաղթում ամուսնուն։

Արիանային հաջողվեց ոչ միայն հավերժ նվաճել հայ գրոսմայստերի սիրտը, այլև՝ բոլոր հայերի. նա սկսեց Չարենց ու Սահյան արտասանել, Արցախի գինու ամենամյա 3-րդ փառատոնի ժամանակ խաղող ճզմել, հարսանեկան առաջին պարն էլ ներկայացնել իսկայան հայուհու նազանքով։ 

Այդուհանդերձ, ճակատագիրն անողոք գտնվեց։ 2020 թվականի մարտի 15-ին` ժամը 00:02-ին, իր վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում Արիանան բախվեց բետոնե հենասյանը: Նա ծանր վիճակում տեղափոխվեց հիվանդանոց:  2020 թվականի մարտի 30-ին Արիանա Կաոիլին մահացավ…

Արոնյանը գրեց՝

«Խոսքեր չունեմ ՝ արտահայտելու իմ կնոջ՝ Արիանայի մահվան կապակցությամբ ապրումներս: Նա խելացի, աշխատասեր և ուրախ անձնավորություն էր, որն ապրեց գեղեցիկ կյանք…
Սիրում եմ քեզ, քնիր հանգիստ…»

 


Նրանց սերն ընդհատվեց Ցեղասպանությամբ. [Դանիել Վարուժան, Գրիգոր Զոհրապ, Ռուբեն Սևակ]

Գրիգոր և Կլարա Զոհրապ. մի սիրո պատմություն

Բակունցը, Ժենյան ու «Ալպիական մանուշակը»

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

«Ես ուզում նստել ձեր կողքին, լսել ձեր զրույցն ու ձեր լռությունը». Արիանա Կաոիլի

Արիանա Կաոիլի. փաստեր Արոնյանի կնոջ մասին

Խաչատուր Աբովյանի սերերն ու ժառանգները…

Սարոյանի հրեա սերն ու կինը. Քերոլ

Խելագար սիրո ու փերֆորմանսի պատմություն. Մարինա Աբրամովիչ և Ուլայ

Գևորգ Էմինն ու Տերյանի դուստրը՝ Նվարդը

3 սիրո պատմություն հայ դասականներից

Իսահակյանն ու Շուշանիկը, Իսահակյանն՝ առանց Շուշանիկի

Հայ գրողների սիրո պատմությունները

Աստղիկ և Վահագն. մի հեթանոսական սիրո պատմություն

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

Ֆրունզիկ և Դոնարա Մկրտչյաններ…