Լորենի հայացքն ու Մենսֆիլդի կրծքերը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Լորենի հայացքն ու Մենսֆիլդի կրծքերը

Կանացի նախանձը զիլ ու երբեմն վախեցնող բան է, ինչե՜ր ասես, որ չեն անում կանայք նախանձից: Շատերի բնորոշմամաբ հենց այդ զգացողությունն է լավագույնս արտահայտում Սոֆի Լորենի և Ջեյն Մենսֆիլդի հայտնի լուսանկարը: Տեսնենք…

Սոֆի Լորեն և Ջեյն Մենսֆիլդ. մի լուսանկարի պատմություն

1957 թվականն էր, Սոֆի Լորենն արդեն հայտնի դերասանուհի էր, որը, նա իր 23 տարեկանում հասցրել էր նկարահանվել շուրջ 30 ֆիլմում. ժամանակն էր գրավել նաև Հոլիվուդը:

Paramount կինոստուդիան որոշել էլ հյուրընկալել Լորենին՝ ողջունելով դերասանուհուն իր պատվին կազմակերպված խնջույքին:

Երեկույթի հրավիրատոմսերից մեկն էլ բաժին է հասնում մոդել և դերասանուհի Ջեյն Մենսֆիլդին, որն այնքան հայտնի չէր իր դերերով, որքան էպոտաժային պահվածքով. բանն այն է, որ Ջեյնը մեկ «մոռանում էր» վարտիք հագնել, մեկ՝ կրծքերն էին «պատահաբար» դուրս պրծնում զգեստից, և այս ամենն, իհարկե, հայտնվում էր ամսագրերի շապիկներին:

Մենսֆիլդն ուշացել էր հավաքույթից, նա ներս մտավ և ուղևորվեց դեպի խնջույքի գլխավոր սեղան՝ Սոֆի Լորենի ընկերակցությունը վայելելու… դե կամ էլ ուշադրությունն իր վրա շեղելու:

Այս լուսանկարի մասին Սոֆի Լորենն առաջին անգամ խոսեց միայն 2014 թվականին՝ այդ, ինչ-որ չափով ճակատագրական, հավաքույթից ուղիղ 57 տարի անց: Դերասանուհին պատմում է՝

«Նա եկավ իմ սեղանի մոտ  և գիտեր, որ բոլորն իրեն են նայում: Իսկ թե  որտե՞ղ էի նայում ես … ես նայում էի նրա գրեթե ամբողջապես բաց կրծքերին և վախենում էի, որ  դրանք ուր որ է՝ կընկնեն ափսեիս մեջ: Դուք տեսնում եք, որ ես վախեցած տեսք ունեմ.  ես մտածում էի, որ այն, ինչը նրա զգեստի տակ է մնացել, «կպայթի» և կատարածվի սեղանի վրա»…

Լորենը նաև պատմել է, որ հետագայում շատերն են նրան մոտեցել այս լուսանկարով և խնդրել՝ մակագրել այն, սակայն դերասանուհին մերժել է, քանի որ, ըստ իր խոսքերի, նախ և առաջ հարգում է Մենսֆիլդի հիշատակը, որը մահացել է այդ դեպքից 10 տարի անց, իսկ բացի այդ. նա նաև չի ցանկացել ևս մեկ անգամ հիշել այդ պատմությունը: Լորենի խոսքերով նրա դեմքը ոչ թե նախանձ է արտահայտում, այլ ուղղակի վախ ու անհանգստություն:


Սարյանն ու Հրաչյա Ներսիսյանը. մի դիմանկարի պատմություն

Մի նկարի պատմություն

Հայ զինվորը ադրբեջանցի տատիկի գրկում… մի լուսանկարի պատմություն

«Թայմ Սքուերի համբույր» կամ «Անվերապահ կապիտուլյացիա»

«Կնոջ դիմանկարը». մի կտավի պատմություն

Մարչելո Մաստրոյանի

Մի գլուխգործոցի պատմություն. The Madonna of Port Lligat

Հայտնիներն ու ծովափը. Լուսանկարներ, որոնք Ձեզ հանգստի կուղարկեն

Դա Վինչի՝ «Կզաքիսով տիկինը». Գաղտնիքներն ու ճանապարհորդությունները

Հայտնիների վենետիկյան հանգստի բացառիկ լուսանկարները…

Հայտնի մայրիկներն իրենց երեխաների հետ (լուսանկարներ)

Պիկասո՝ «Գեռնիկա». Պատմական ենթատեքստն ու բացատրությունը

Ռուբենս՝ «Ապստամբ հրեշտակների ընկնելը». Կտավ, որը փորձեցին ոչնչացնել

Ֆրիդա Կալո՝ «Երկու Ֆրիդաները». Իրական ու երևակայական Ֆրիդաները

Բոլոր ժամանակների լավագույն իտալական ֆիլմերը [մաս 2]

«Դանտեն և Վերգիլիոսը դժախքում». 7 մահացու մեղքերը