Լրացուցիչ

Ընտրել լեզուն

#lovéմյուզիք մաս [3]

lovemusic3 - #lovéմյուզիք մաս [3]

Ինչ երաժշտություն է լսում ժամանակակից աշխարհը արտասահմանյան փոփից բացի՝ էքսպերիմենտալի ու ալտերնատիվի մեջտեղում։ Այստեղ թոփ 10 արտիստների աշխատանքներ են: Առաջարկում ենք դրանք լսել հատկապես ականջակալներով՝ ավելի խորը «վայբեր» ստանալու համար, սակայն մինչ «վայբեր»-ին տրվելը, ուշադրություն, առաջին անգամ #lovéմյուզիք-ի մեջ ներառված է +3[հայquality] աշխատանքներ հայ արտիստներից, որոնք, համոզված ենք, կներառվեն Ձեր ֆավորիտներում:

1.Frank Ocean – Moon River

Վալենտինի օրը փետրվարի 14-ին ամերիկացի ռեփեր Frank Ocean-ն անակնկալի բերեց իր երկրպագուներին ներկայացնելով Moon River անվանումն ունեցող թրեքը: Թրեքի վերնագրից արդեն կարելի էր ենթադրել, որ անակնկալն ամենևին էլ հեղինակային գործ չէր, այլ «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմից հայտնի երգի cover տարբերակը, որն ինչպես հիշում եք,  կատարում էր բրիտանացի դերասանուհի` Audrey Hepburn-ը (1961):Ինչ վերաբերում է Frank Ocean-ի ներկայացրած cover տարբերակին այն տպավորում է ռեփերի «ծամծմված» lo-fi վոկալով, որը հայտնի թրեքին հաղորդել է էքսպերիմենտալ երանգ:

2.XXXTENTACION – Hope

Մինչև թրեքին անդրադառնալը՝ թեթև ինտրո արտիստի մասին.

XXXTENTACION այս մականվան տակ է հանդես գալիս ֆլորիդացի ռեփեր Jahseh Dwayne Onfroy-ը: Եթե փորձենք երկու բառով ներկայացնել ռեփերի մականվան նշանակությունը, կստացվի՝ «սեքսուալ գայթակղություն»: «X»-ը որպես սեքսուալության սիմվոլ, իսկ «TENTACION»-ը անգլերեն «Temptation» բառի իսպաներեն թարգմանությունն է, որն էլ իր հերթին նշանակում է գայթակղություն: Ինչ վերաբերում է XXXTENTACION-ի դիսկոգրաֆիային, ապա ռեփերը 2017-ից մինչև այժմ թողարկել է 2 ստուդիական ալբոմ և 1 միքսթեյփ: Ծագումով Ֆլորիդայից ամերիկացի ռեփերն իր վերջերս թողարկած «Hope»երգը նվիրվեց փետրվարի 14-ին Ֆլորիադա նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության զոհերի հիշատակին:

3.Odie – “Faith”

21-ամյա Odie-ն նիգերիական արմատներով կանադացի երաժիշտ է: Michael Jackson-ի, Նիգերիացի դասականների և երգիչ Usher-ի երաժշտությունն է Odie-ին ոգեշնչել ու դրդել լրջորեն զբաղվել երաժշտի իր կարիերայով: Այսօրվա մեր #lovéմյուզիք-ի ցանկում է արտիստի երկրորդ «Faith» սինգլը, որը մարտին թողարկվելիք «Analogue» նախագծից է:

 

4.Vancouver Sleep Clinic- Closure (ft. Drew Love)

Vancouver Sleep Clinic-ը էմբիենտ ժանրում ստեղծագործող պրոդյուսեր Tim Bettinson-ի նախագծն է, որի շրջանակում պրոդյուսերը համագործակցում է տարբեր էքսպերիմենտալ երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ ZHU-ն, Madeon-ն, Raury-ն, Wafia-ն և այլոք: Պրոդյուսերի  ամենաթարմ համագործակցույթունը ամերիկյան՝ THEY.  խմբի վոկալիստ Drew Love-ի հետ է: «Closure» անվանումն ունեցող երգը, կարծես, ջրվեժից գահավիժում է ուղիղ մեր ականջներ, իսկ տեսահոլովակը՝ պատկերացում ստեղծում, թե ինչպիսին է այդ ջրվեժը:

5.Lykke Li-Time In A Bottle (Originally by Jim Croce)

Շվեդական արմատներով երգչուհի  Lykke Li-ն  չորս տարի է, ինչ նոր ալբոմ չի թողարկել: Երգչուհու վերջին ալբոմը  I Never Lear-ն էր, որն ի դեպ թողարկվելուն պես 2014 թ-ին գրավեց Billboard-ի «10 թավագույն ալբոմներ» շարքի 7-րդ հորիզոնականը: Երկարատև դադարից հետո արտիստը վերադառնում է «Time In A Bottle» երգի cover տարբերակով, որը 1973թ-ին հեղինակել է ամերիկացի ֆոլկ երաժիշտ Jim Croce-ը:

1 2

Ռիհաննան միանգամից երկու նոր ալբոմ կթողարկի

Grammy 2019 մրցանակաբաշխության ամսաթիվը հայտնի է

Աշխարհահռչակ BASSIANI վրացական ակումբը կժամանի Հայաստան

Ամառը սկսվում է հիմա. Նոր հիթ Ջասթին Թիմբերլեյքից

Հիթային ու ամառային երգեր, որոնք լույս տեսան 2018-ին

Հունիս ամվսա լավագույն երաժշտական ալբոմները

Տիգրան Մանսուրյանն ասում է . . .

BET Awards 2018-ի հաղթողների անունները հայտնի են

Նոր ալբոմ Kanye West-ից և Teyana Taylor-ից

35 տարի անց ABBA խումբը 2 նոր ստեղծագործություն կթողարկի

2 նոր երգ Paul Mccartney-ից և նոր ալբոմը, որի թողարկման օրն արդեն հայտնի է

#lovéմյուզիք [14]

21 ռոք խմբի լուսանկարներ առաջին համերգներից

#lovéմյուզիք [13]

#lovéմյուզիք [12]

#lovéմյուզիք [11]