#lovéմյուզիք [10] - VNews

#lovéմյուզիք [10]

Ինչ երաժշտություն է լսում ժամանակակից աշխարհը արտասահմանյան փոփից բացի՝ էքսպերիմենտալի ու ալտերնատիվի մեջտեղում։ Այստեղ թոփ 10 արտիստների աշխատանքներ են ամբողջ աշխարհից: Առաջարկում ենք դրանք լսել հատկապես ականջակալներով՝ ավելի խորը «վայբեր» ստանալու համար:

1.J. Cole – Kevin’s Heart

Գերմանական արմատներով ամերիկացի հիփ հոփ երաժիշտ  J. Cole-ն ապրիլի 20-ին թողարկեց իր հինգերրդ ստուդիական ալբոմը անվանելով այն՝ «KOD»: Մի շարք երաժշտական պորտալների ռեփերը ալբոմը մեկնաբանանել է մի քանի տարբերակով՝ Kids on Drugs, King Overdosed, Kill Our Demons: 12 թրեք պարունակող ալբոմը թողարկման պահից շարունակում է արժանանալ դրական գնահատանքի: Օրեր առաջ էլ նույն ալբոմից ռեփերը ներկայացրեց նոր տեսահոլովակ նկարահանված «Kevin’s Heart» երգի հիման վրա  Երգի վերնագիրը միանգամից հիշեցնում է ամերիկացի դերասան, հումորիստ Քևին Հարթին ու իր հայտնի ընտանեկան սկանդալը: Երգի բառերում անդրադարձ է արվում դերասանի անցյալում կատարած անհավատարմությունների մասին: Տեսահոլովակը նկարահանվել է ռեփերի և նյույորքաբնակ ռեժիսոր Scott Lazer-ի համատեղ ուժերով, դե իսկ հոլովակի գլխավոր հերոսը հենց ինքը դերասանն է:

 

2.SZA – Doves In The Wind (Official Video) ft. Kendrick Lamar

Ալտերնատիվ R&B ժանրում ստեղծագործող երաժիշտ SZA-ի և ռեփեր Kendrick Lamar-ի կոլաբորացիաների մասին պատմել ենք: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում արտիստների հերթական համագործակցությունը ամիսներ առաջ թողարկված «Doves In The Wind» երգի հիման վրա:  Այս թրեքը երգչուհու «CTRL» դեբյուտային ալբոմից է, որը թողարկվեց 2017 թվականի հունիսի 9-ին: Տեսահոլովակը ոգեշնչված է ճապոնական մշակույթից և ռեժիսորն է ամերիկացի լուսանկարիչ, բազմաթիվ տեսահոլովակների հեղինակ Nabil Elderkin-ը:

3.The Internet – Roll (Burbank Funk)

Սոուլ, թրիփ հոփ և հիփ հոփ սոուլ ժանրում ստեղծագործող The Internet խմբի դիսկոգրաֆիան սկսվում է 2011 թվականից «Purple Naked Ladies» անվանումն ունեցող ալբոմով: Խումբն ունի 3 ալբոմ, որի վերջին ռելիզը «Ego Death»-ը 2015թ-ին էր: 3 տարվա դադարից հետո խումբն օրեր առաջ ներկայացրեց նոր սինգլ: Ինչպես հուշում է վերնագիրը, խումբը փոքր-ինչ շեղվելով իր մշտական ժանրից՝ ներկայացնում է ֆանկ մյուզիք: Տեսահոլովակն ընկղմված է նուրբ ծխի մեջ, որին նայելիս թվում է, թե խմբի անդամները ելույթ են ունենում կալեյդոսկոպի միջից:

4.FOR THE NIGHT – PRINCESS NOKIA

25 ամյա ռեփեր Destiny Nicole Frasqueri-ն, որն առավել հայտնի է որպես «Princess Nokia» ներկայացրել է նոր տեսահոլովակ ապրիլի 13-ին թողարկված «A Girl Cried Red» միքսթեյփից: Nokia-ի խոսքերով այս միքսթեյփն ամբողջությամբ ներկայացնում է ալտերնատիվ երաժշտություն: Նոր տեսահոլովակը բաղկացած է շրջագայության տեսարաններից և Nokia-ին ներկայացնում է այնպիսին, ինչպիսին նա կա ամենուր, առանց ավելորդ սեթևեթանքի: Տեսահոլովակը հիփ հոփ արտիստն անվանել է FOR THE NIGHT:

5.Giggs – The Essence | A COLORS SHOW1f3b6 - 15 անիմացիոն Õ¡Õ¬Õ¢Õ¸Õ´Õ« Õ·Õ¡ÕºÕ«Õ¯Õ¶Õ¥Ö€. The Beatles, Michael Jackson, David Bowie Ö‡ Õ¸Õ¹ Õ´Õ«Õ¡ÕµÕ¶

Nathaniel Thomson-ը հայտնի է իր Giggs բեմական կեղծանվամբ: Ռեփերը ծնունդով Լոնդոնից և է ստեղծագործում է 2005-ից սկսած: Մինչ այժմ արտիստը թողարկել է չորս ալբոմ և հաջողություն գրանցել իր 4-րդ ստուդիական ալբոմի՝ Landlord-ի շնորհիվ հայտնվելով Բրիտանական ալբոմների չարթի երկրորդ հորիզոնականում: Օրեր առաջ գերմանական «COLORS»-ի տաղավարում հայտնվել էր հենց Giggs-ը և կատարել 2017 թվականին լույս տեսած «Wamp 2 Dem» միքսթեյփի «The Essence» թրեքը:

 

1 2

Բացառիկ օնլայն համերգ՝ Artists for Artsakh

Միասին Հանուն Երաժշտության

Օրվա մեղեդի

Մի օպերայի պատմություն. հուշագրություն

Tango Nuevo. Աստոր Պիացոլա

Անտոնիո Լուչիո Վիվալդի

Նախորդ ամսվա լավագույն հիթերը

Նախորդ ամսվա լավագույն հիթերը

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

Թե ինչպես «Ավե Մարիան» փրկվեց աղբանոցում հայտնվելուց

Ֆրանսիական երկնքի «փոքրիկ ճնճղուկը».

 Գրականությո՞ւն, թե՞ ոչ [Հովհաննես Հովակիմյան]

Վահե Դավթյանն ու հայտնի չկոտրվող «Ճոճանակը»

5 փաստ Զեմֆիրայի հայտնի երգերից, որ գուցե չգիտեք

Մի երգի պատմություն. Հոզիեր՝ “Take Me To Church”

“Про белые розы”. Դիմա Բիլանի նոր տեսահոլովակը տեղափոխում է 90-ականներ